Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2026-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության 2021-2026 ծրագրի հիմնադրույթներից, ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-ի N 650-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից, «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին օրենքից, ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 19-ի «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը հաստատելու մասին N 1802-Լ որոշումից և 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարությունինց։

  • Обсуждалось

    09.10.2025 - 07.11.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

  • Հանրային հարցման ամսաթիվ

    04.11.2025

  • Հանրային հարցման հասցե

    г. Ереван, ул. Братьев Орбели 22

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7199

Принт

Предложения

Արմինե Կարապետյան

19.10.2025

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի ԱԺՈ-002-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության 2021-2026 ծրագրից, «Կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրից», ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 19-ի N 1802-Լ որոշմամբ հաստատված «Ակադեմիական քաղաք» հայեցակարգից և «Հայաստան 2050» վերափոխման ռազմավարությունից։ Այն ուղղված է կրթական, գիտական և լեզվամշակութային ոլորտների համահունչ զարգացմանը և պետական քաղաքականության իրավական ամրապնդմանը։ Հիմնավորում 1. Կապը ՀՀ կառավարության 2021-2026 ծրագրի հետ – նախագիծը համահունչ է կառավարության հիմնական նպատակներին՝ կառավարման արդյունավետության, կրթական բարեփոխումների և իրավական համակարգի կատարելագործման ուղղությամբ։ 2. Կապը կառավարության 2021թ. սեպտեմբերի 16-ի N 650-Լ որոշման հետ – օրենքը անհրաժեշտ է հաստատված միջոցառումների ծրագրի իրականացման համար։ 3. Կապը «Կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի» հետ – նախագիծը նպաստում է կրթական բովանդակության արդիականացմանն ու ազգային արժեքների պահպանմանը։ 4. Կապը «Ակադեմիական քաղաք» հայեցակարգի հետ – օրենքը կստեղծի գիտության և կրթության համատեղ զարգացման իրավական հիմքեր։ 5. Կապը «Հայաստան 2050» ռազմավարության հետ – նախագիծը համապատասխանում է երկրի երկարաժամկետ տեսլականին՝ որպես զարգացած և ինքնություն պահպանած պետություն։ Նախագծի ընդունումը կարևոր քայլ է ՀՀ կառավարության ռազմավարական փաստաթղթերի իրագործման և պետության երկարաժամկետ զարգացման ուղղությամբ։ Այն ապահովում է կրթության, գիտության և լեզվամշակութային ոլորտների ներդաշնակ զարգացումը՝ ամրապնդելով ազգային ինքնությունը և պետական կառավարման արդյունավետությունը։

Անի Մկրտչյան

19.10.2025

Ողջունում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությունը և աջակցում ներկայացված նախագծին։ Կարծում եմ, որ «2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը» կարևոր և ժամանակին ձեռնարկված քայլ է կրթության, գիտության և ինովացիոն ոլորտների կայուն զարգացման ապահովման, ինչպես նաև երկրի առաջընթացը նպատակաուղղված քաղաքականության իրականացման համար։ Ամբողջությամբ կողմ եմ նախագծին և վստահ եմ, որ դրա իրագործումը կնպաստի Հայաստանի Հանրապետության զարգացման ռազմավարական նպատակների իրագործմանը։

Վարդան Գասպարյան

17.10.2025

Ցանկալի կլինի, որ պետությունը որոշի Հայաստանի համար ակտուալ գիտական ուղղությունները՝ որոնք կնպաստեն տնտեսության հետագա զարգացմանը, և շեշտը դնի այդ ուղղությունների ֆինանսավորման վրա:

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: