04.10.2025
Բարև Ձեզ կխնդրեմ անրադառնաք նաև The way of happiness <<Երջանկության ճանապարհ>> մտավոր և ֆիզիկական արատներ ունեցող անձանց նույնպես ներգրավել և օգնություն ցուցաբերել:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
2024թ.-ի նոյեմբերի 14-ին ուժի մեջ է մտել «Սոցիալական աջակցության մասին» օրենքը, որը սահմանել է երեխայի խնամքին վերաբերող նոր կարգավորումներ, որոնք փաստացի ներառված չեն տարբեր ենթաօրենսդրական ակտերում կամ ազդում են տարբեր կազմակերպությունների գործունեության վրա: Մասնավորապես, ՀՀ կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի ««Երևանի «Մանկան տուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1730-Ն որոշման բովանդակությունից պարզ է դառնում, որ վերանայման կարիք ունի այն երեխաների շրջանակը, ովքեր կարող են խնամվել ««Երևանի «Մանկան տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում:
Բացի այդ, առկա է նաև եզրութաբանական համապատասխանեցման անհրաժեշտություն:
2․ Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծի ընդունմամբ կհստակեցվի ««Երևանի «Մանկան տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում խնամվող երեխաների շրջանակը և հստակ կամրագրվի, որ «Երևանի «Մանկան տուն» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական նպատակն առանց ծնողական խնամքի մնացած՝ մինչև վեց տարեկան առողջ և հաշմանդամություն ունեցող երեխաների, ներառյալ՝ ծանր սահմանափակ կարողություններ ունեցող՝ կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ու ֆունկցիոնալ ախտահարումներով, բնածին և ձեռքբերովի ֆիզիկական ու մտավոր խնդիրներ ունեցող երեխաների, շուրջօրյա ընդհանուր և մասնագիտացված խնամքի տրամադրումն է, ներառյալ՝ կացարանով ապահովումը:
Կհստակեցվի, որ ադապտիվ ֆիզկուլտուրայից բացի կտրամադրվի նաև կինեզիոթերապիա, ինչպես նաև հստակ կնշվի սոցիալական ոլորտում պետական լիազոր մարմնի անվանումը:
3․ Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքները
Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի «Երևանի «Մանկան տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում խնամք տրամադրել առանց ծնողական խնամքի մնացած՝ մինչև վեց տարեկան առողջ և հաշմանդամություն ունեցող երեխաներին, ներառյալ՝ ծանր սահմանափակ կարողություններ ունեցող՝ կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ու ֆունկցիոնալ ախտահարումներով, բնածին և ձեռքբերովի ֆիզիկական ու մտավոր խնդիրներ ունեցող երեխաներին՝ տրամադրելով նաև կինեզիոթերապիա:
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի փորձագիտական աջակցությամբ։
5․ Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի մշակումը չի բխում որևէ ռազմավարությունից:
Обсуждалось
02.10.2025 - 17.10.2025
Тип
Pешение
Область
Социальное обеспечение
Министерство
Министерство труда и социальных вопросов
Test
Просмотры 897
Принт04.10.2025
Բարև Ձեզ կխնդրեմ անրադառնաք նաև The way of happiness <<Երջանկության ճանապարհ>> մտավոր և ֆիզիկական արատներ ունեցող անձանց նույնպես ներգրավել և օգնություն ցուցաբերել: