15.10.2025
Ողջունում եմ նախագիծը, այն շատ կարևոր է։ Առաջարկում եմ նախագծով առաջարկվող 6.1. կետից հետո, լրացնել նոր՝ 6.2. կետ հետևյալ բովանդակությամբ. «6.2. Սույն կարգի 6.1. կետով նախատեսված անմրցույթ աշխատանքի անցնելու ընթացակարգը կիրառելու համար՝ 1) Ոչ ուշ, քան գործուղման ժամկետի ավարտից 30 օր առաջ, ծրագրի շահառու ուսուցիչը գրավոր դիմումով հաստատում է աշխատանքը շարունակելու իր մտադրությունը՝ այն ներկայացնելով հաստատության տնօրենին։ 2) Տնօրենը, դիմումն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում, դպրոցում առկա կամ առաջիկայում կանխատեսվող թափուր հաստիքի առկայության դեպքում, քննարկում է ուսուցչի հետ աշխատանքային հարաբերությունները շարունակելու հարցը։ 3) Երկկողմ համաձայնության դեպքում, մինչև գործուղման ժամկետի ավարտը, կողմերի միջև կնքվում է անժամկետ աշխատանքային պայմանագիր։ Համաձայնության բացակայության դեպքում տնօրենը գրավոր տեղեկացնում է ուսուցչին մերժման մասին՝ հնարավորություն ընձեռելով նրան մասնակցելու ընդհանուր հիմունքներով հայտարարվելիք մրցույթին»։