Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է`

  1. Ապահովել մարդու առողջության պահպանման սահմանադրական իրավունքի արդյունավետ իրականացման անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերը.
  2. Բնակչության համար երաշխավորել բարձրորակ բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ, ինչպես նաև դեղեր ու բժշկական պարագաներ ստանալու հավասար հնարավորություններ.
  3. Ապահովել առողջապահական հիմնական ծառայությունների ֆինանսական հասանելիությունը.
  4. Ապահովել բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների որակի բարելավումը.
  5. Բարելավել բնակչության առողջության` ներառյալ հիվանդացության, մահացության և այլ ցուցանիշները, նպաստել կյանքի միջին տևողության ավելացմանը.
  6. Աջակցել Հայաստանի Հանրապետությունում սոցիալական համերաշխության միջավայրի ձևավորմանը.
  7. Նպաստել բնակչության առողջապահական կարիքների բավարարմանը.
  8. Հասնել առողջապահության ֆինանսավորման համակարգի միջինժամկետ և երկարաժամկետ արդյունավետության բարձրացման։ Այդ տեսանկյունից ակնկալվում է, որ կբարձրանա ապահովագրված անձանց ֆինանսական պաշտպանվածության մակարդակը՝ վերջիններիս կողմից գրպանից դուրս կատարվող ուղիղ վճարումների կրճատման միջոցով, ինչը իր հերթին կնվազեցնի ապահովագրավճարի կատարման հնարավոր բացասական ազդեցությունը տնային տնտեսությունների վրա:

Ակնկալվում է, որ ֆինանսական պատճառներով բժշկին չդիմող բնակչության թվաքանակը կնվազի շուրջ 30%-ով՝ միջին ժամկետ հատվածում կազմելով ապահովագրվածների առավելագույնը 6%-ը։

Ֆինանսական պատճառով բժշկին չդիմելու անձանց տեսակարար կշռի նվազեցմանը զուգահեռ ակնկալվում է, որ առողջապահական ծառայությունների համար մասնավոր ծախսերի տեսակարար կշիռն առողջապահական ընդհանուր ծախսերում կնվազի ավելի քան 20%-ով՝ միջին ժամկետ հատվածում կազմելով առավելագույնը 65%։ Մասնավոր ծախսերի տեսակարար կշռի նվազումը կուղեկցվի պետական բյուջեից առողջապահական ծախսերին կատարվող հատկացումների ավելացմամբ՝ միջին ժամկետ հատվածում շուրջ 3 անգամ՝ կազմելով ՀՆԱ առնվազն 4%-ը։

Հարկ է նշել, որ առողջապահական պետական ծախսերի ավելացումը ուղղվելու է ապահովագրական փաթեթում հիմնական ծառայությունների ֆինանսական հասանելիության ապահովմանը, հատուցվող ծառայությունների իրատեսական, միասնական գների սահմանմանը և ապահովագրական վճարների մասնակի կամ ամբողջությամբ սուբսիդավորմանը։

  • Обсуждалось

    30.09.2025 - 16.10.2025

  • Тип

    Закон

  • Область

    Здравоохранение

  • Министерство

    Министерство здравоохранения

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 10440

Принт

Предложения

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

16.10.2025

1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության շրջանակներում տուժողի առողջությանը պատճառված վնասների հետ կապված ծախսերը սույն օրենքով չեն հատուցվում։ Դրույթը հստակ չի սահմանում սահմանագիծը, երբ վնասը համարվում է ավտոտրանսպորտային պատահարի հետևանք և երբ այն արդեն համարվում է առողջության ապահովագրության շրջանակում հատուցման ենթակա։ Սա կարող է առաջացնել իրավական անորոշություն հատկապես այն դեպքերում, երբ պատահարի արդյունքում առաջացած վնասվածքը հետագայում բարդանում է կամ նոր առողջական խնդիրներ են ի հայտ գալիս։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

16.10.2025

2-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի համաձայն՝ ապահովագրության վկայագիրը սահմանվում է որպես էլեկտրոնային փաստաթուղթ, որը կարող է տրվել նաև պլաստիկ քարտի ձևով, բայց միայն էլեկտրոնային դիմումի հիման վրա։ Այս մոտեցումը սահմանափակում է այն անձանց մասնակցությունը, որոնք չունեն թվային հմտություններ կամ տեխնիկական հնարավորություն էլեկտրոնային դիմում ներկայացնելու համար։ Առաջարկում ենք նախատեսել, որ ապահովագրության վկայագիրը կարող է տրամադրվել ոչ միայն էլեկտրոնային դիմումի, այլ նաև գրավոր դիմումի հիման վրա։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

16.10.2025

2-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի համաձայն՝ «բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալը» սահմանվում է որպես Կառավարության կողմից որոշվող ծառայությունների փաթեթ, որը երաշխավորում է պետության կողմից յուրաքանչյուրի առողջության պահպանման իրավունքի ապահովման ստանձնած պարտավորության իրականացումը։ Այս ձևակերպմամբ, օրենքը փաստացի ամբողջությամբ Կառավարության հայեցողությանը է թողնում նվազագույն ծառայությունների ծավալի սահմանումը՝ առանց որևէ նորմատիվային երաշխիքի։ Սա կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակների, երբ Կառավարությունն իր որոշումներով սահմանափակի նվազագույն ծառայությունների շրջանակը՝ առանց օրենսդրական վերահսկողության, ինչն ի վերջո կարող է վտանգել առողջության իրավունքի իրացումը։ Առաջարկում ենք բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալը սահմանել հենց օրենքով, իսկ Կառավարությանը վերապահվի միայն դրա կիրառման և մեխանիզմների ճշգրտման լիազորությունը։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: