Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետու¬թյան կառավարության որոշման նախագիծ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

---   ---------- 2025 թվականի N ----  Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ  22-Ի N 1392-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. 1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության խթանման ծրագրերը հաստատելու մասին» N 1392-Լ որոշման N 4 հավելվածով հաստատված «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության 2025-2028 թվականների ծրագրում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) 19-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «(առաջին և երկրորդ փուլերի աշխատանքների կատարմանը համապատասխան)» բառերը․

2) 21-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ․

«Վարկերի տրամադրումը պետք է իրականացվի փուլային եղանակով՝ ըստ ավարտական 1-ին, 2-րդ և 3-րդ փուլերում իրականացված ծախսերի, որոնց վերաբերյալ դրույթները պետք է սահմանվեն ֆինանսական կառույցի և ԳՖԿ-ի հետ կնքվող պայմանագրում։»․

3) 24-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ  պարբերություններում «20» թիվը փոխարինել «15» թվով․

4)  25-րդ կետում «տոհմային կենդանիներ» բառերից հետո լրացնել «(կովեր, երինջներ, 14-17 ամսական էգ մատղաշ)» բառերը։

5) 27-րդ կետի 1-ին ենթակետում՝

ա․ գ․ պարբերությունում  «պատճենը,» բառից  հետո լրացնել «իսկ վերակառուցման դեպքում՝ նաև վերակառուցվող շինության սեփականության իրավունքի վկայականի պատճենը,» բառերը,

բ․ զ․ պարբերությունում «ԱՔՌԱ վարկային բյուրոյի կողմից զեկույց» բառերից հետո լրացնել՝ «, որը տրամադրված լինի նախարարություն դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ» բառերը։

գ․ է․ պարբերությունում  «տեղեկանք» բառից հետո լրացնել՝ «, որը տրամադրված լինի նախարարություն դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ» բառերը․

6) 27-րդ կետի 1-ին ենթակետի է․ պարբերությունում «․» կետադրական

նշանը փոխարինել «,» կետադրական նշանով և ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ ը․, թ․ և ժ․  պարբերություններով․

 «ը․ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված հողամասի միասնական տեղեկանք (հողամասի նկատմամբ առկա սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվություն),

թ․ հայտարարություն ծանուցումները ստանալու նախընտրելի եղանակի վերաբերյալ,

ժ․ համաձայնագիր շահառուի մասին տեղեկություններն այլ պետական մարմնին փոխանցելու մասին․»․

7)  27-րդ կետի 2-րդ ենթակետում 2-րդ նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ․  «Սահմանված ժամկետում թերությունները չշտկելու դեպքում ներկայացնել մասնակցության նոր դիմում կցելով սույն կետի 1-ին ենթակետով պահանջվող բոլոր փաստաթղթերը։»․

8) 27-րդ կետի 6-րդ ենթակետում՝

ա․ «մեկ տարվա ընթացքում» բառերից հետո լրացնել «էլեկտրոնային դիմումով» բառերը,

բ․ ա․ պարբերությունում «թույլտվություն,» բառից  հետո լրացնել «իսկ վերակառուցման դեպքում՝ վերակառուցման թույլտվություն,» բառերը, 

գ․  ուժը կորցրած ժանաչել  բ․ պարբերությունը․

9) 27-րդ կետի 8-րդ ենթակետի ա․ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ա․ պայմանագիրը կնքելու պահից անասնաշենքն առավելագույնը երկու տարվա ընթացքում շահագործման հանձնելու և տվյալ մոդելի համար սահմանված անասնագլխաքանակի 90%-ի առկայության ապահովում (նշված ժամանակահատվածում արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարվելու դեպքում նախարարության համաձայնությամբ անասնաշենքի շահագործման հանձնելու ժամկետը կարող է երկարաձգվել մինչև մեկ տարով),»․

10) 27-րդ կետի 8-րդ ենթակետի գ․ պարբերությունում «հինգ տարի նպատակային օգտագործելու» բառերը փոխարինել «երեք տարի նպատակային օգտագործելու (տվյալ մոդելի համար սահմանված անասնագլխաքանակի առնվազն 90%-ի ապահովում),» բառերով, իսկ դ․ պարբերությունում «հինգ» բառը փոխարինել «երեք» բառով․

11) 27-րդ կետի 8-րդ ենթակետը լրացնել նոր ը․ պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ՝

«ը․ մոնիթորինգների իրականացմանը շահառուի կողմից չխոչընդոտելու և համապատասխան պայմաններ ապահովելու․»․

12) 27-րդ կետի 10-րդ ենթակետը շարադրել  հետևյալ խմբագրությամբ․

«10) մինչև փոխհատուցում ստանալը շահառուն պետք է նախարարություն ներկայացնի էլեկտրոնային դիմում կցելով հետևյալ փաստաթղթերը՝

ա․ 1-ին փուլի համար՝ շինարարության ավարտական ակտ (շահագործման թույլտվություն), շինարարական  կապալառու կազմակերպության հետ կնքված պայմանագրի և կապալառու կազմակերպության լիցենզիայի պատճեններ, անշարժ գույքի նկատմամբ օտարման սահմանափակման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանք,

 բ․ 2-րդ փուլի համար՝ անասնաշենքի տեխնոլոգիական ապահովման համար ձեռք բերված և տեղադրված նոր, չօգտագործված սարքեր, որոնք կունենան համապատասխան փաստաթղթեր (հաշվարկային փաստաթուղթ՝ հարկային հաշիվ, հաշիվ վավաերագիր), շահառուի անվամբ համայնքում կենդանիների հաշվառման մասին տեղեկանք  (կենդանիների նույնականացման համարներով)  և կենդանիների տոհմային քարտերը,

գ․ 3-րդ փուլի համար՝ շահառուի անվամբ համայնքում կենդանիների հաշվառման մասին տեղեկանք (կենդանիների նույնականացման համարներով) և կենդանիների տոհմային քարտերը․»․

13)  27-րդ կետի 11-րդ ենթակետի բ․ պարբերությունում «ապահովելուց» բառից հետո լրացնել «(սարքերը տեղադրված և մոնտաժված)» բառերը․

14) 27-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11․1-րդ ենթակետով․

«11․1 Սույն կետի 11-րդ ենթակետի «ա․» պարբերությամբ սահմանված փոխհատուցումը ստանալուց հետո «բ․» պարբերության պահանջը չապահովելու դեպքում փոխհատուցված գումարը ենթակա է վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, կիրառելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի N 283-Ն որոշումը, իսկ «ա․» և «բ․» պարբերություններով սահմանված փոխհատուցումը ստանալուց հետո «գ․» կետը չապահովելու դեպքում փոխահատուցում չի տրամադրվում և կիրառվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի N 283-Ն որոշումը՝ «ա․» և «բ․» պարբերություններով սահմանված փոխհատուցման գումարների վերադարձ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե,»․

15) 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«31․ 3-րդ փուլի փոխհատուցումը ստանալուն հաջորդող 3 տարիների ընթացքում  իրականացվում է ամենամյա մոնիթորինգ։»․

16) «ԱՆԿԱՊ ԲՈՔՍԱՅԻՆ ՊԱՀՎԱԾՔՈՎ ԱՆԱՍՆԱՇԵՆՔԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՍԱՐՔԵՐԸ» N 3 աղյուսակի «1-ին մոդելի համար անհրաժեշտ քանակը» սյունակում «0» թիվը փոխարինել «1» թվով, իսկ «Անասնաշենքի տեխնոլոգիական ապահովման համար անհրաժեշտ սարքերը» սյունակում Կթի «ստացիոնար» բառերից հետո լրացնել «կամ շարժական» բառերը»․

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                            Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

 

 



  • Обсуждалось

    26.09.2025 - 13.10.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1192

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: