Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

Հայաստանի Հանրապետության Կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N 865-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

    

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության Կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N 865-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «գ1» ենթակետի պահանջից։

Սևանա լճում 2025 թվականի սիգի արդյունագործական որսի առաջին փուլը կազմակերպման համար հիմք է հանդիսացել «Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման» ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակում «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ գիտական կենտրոն) կողմից 2024 թվականի իրականացված հետազոտությունների արդյունքները, համաձայն որի գիտական կենտրոնն առաջարկել է 2025 թվականի սիգի արդյուանգործական որսը սահմանել 314 տոննա մինչև հունիսի 1-ը։ Սահմանված ժամանակահատվածում փաստացի որսվել է 309.6 տոննա ձուկ։

 Սիգի բնական վերարտադրության գործընթացի արդյունավետությունն ու ձկան ընդհանուր պաշարների համալրման տեմպը գնահատելու համար 2025 թվականի գարնանը՝ մարտի 17-ից մինչև 21-ը լճում իրականացվել է լրացուցիչ հետազոտություն։ Ստացված տվյալների համաձայն՝ գիտական կենտրոնն առաջարկել է 2025 թվականի հունիսից արդյունագործական որսը  սահմանել 189 տոննա, ինչը հաստատվել է Կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N 865-Ն որոշմամբ:

Սևանա լճում ձկան պաշարների, այդ թվում արդյունագործական պաշարների համալրման վիճակը գնահատելու համար ըստ ծրագրի՝ գիտական կենտրոնի կողմից 2025 թվականի հուլիսին իրականացվել է ձկան պաշարի ուսումնասիրություններ, որի արդյունքում գիտական կենտրոնն առաջարկել է 2025 թվականի աշնան որսաշրջանի համար սիգի արդյուանգործական որսը սահմանել 620 տոննա մինչև որսի արգելքը։

Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի «2025 թվականի ընթացքում Սևանա լճում ձկան և  խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները սահմանելու մասին» N 865-Ն որոշման մեջ իրականացնել փոփոխություն՝ ավելացնելով սիգի արդյունագործական որսի քանակը ևս 620 տոննա։

  • Обсуждалось

    26.09.2025 - 14.10.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Охрана природы, Экономика, Финансовая

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1221

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: