Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԻՑ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ ԲԽՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

աշխատանքի և սոցիալական հարցերի

նախարարի 2025 թվականի

դեկտեմբերի …-ի N ….-Ն հրամանի

 

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԻՑ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ ԲԽՈՂ 

  1. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՄՈՏ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ 
  1. Սույն հավելվածի առաջին բաժինը կարգավորում է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում և ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպություններում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կամ նրանց թվին պատկանող անձանց տրամադրվող շուրջօրյա խնամքի կարգերից և պայմաններից բխող հարաբերությունները։
  2. Առանց ծնողական խնանքի մնացած երեխաները բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ կամ ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպություններ ընդունվում են երեխաների խնամքի կազմակերպման վերաբերյալ մարզպետի աշխատակազմի (Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի) եզրակացության հիման վրա՝ Հավելված 2-ի Ձև 1-ի համաձայն, որի հիմքում դրված է խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից տրամադրած երեխայի հայտնաբերման կամ տեսակցելու մասին արձանագրությունը, անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը և միասնական սոցիալական ծառայության՝ երեխայի առանձնահատուկ կարիքների և ընտանիքի համալիր գնահատման արդյունքները։
  3. Սույն հավելվածի 2-րդ կետում նշված եզրակացությունը պետք է ներառի նաև երեխայի մերձավոր ազգականների և այլ անձանց կողմից երեխայի նկատմամբ խնամակալություն կամ հոգաբարձություն ստանձնելու ցանկության բացակայության կամ անհնարինության մասին տեղեկություններ:
  4. Սույն հավելվածի 2-րդ կետում նշված եզրակացությունը կազմելուց հետո մարզպետի աշխատակազմը (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետարանը) մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մեկ օրինակն ուղարկում է խնամակալության և հոգաբարձության մարմնին, իսկ մյուս օրինակն ու օրենքով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով երեխայի կենտրոնացված հաշվառումն իրականացնելու, նրան առանց ծնողական խնամքի մնացած երեխաների տվյալների կենտրոնացված շտեմարանում գրանցելու և բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն կամ ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպություն ուղեգրելու համար Հավելված 2-ի Ձև 2-ին համապատասխան։
  5. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն կամ ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպություն երեխայի ընդունելությունը ձևակերպվում է այդ հաստատության տնօրենի կամ կազմակերպության ղեկավարի կամ համապատասխան լիազորություն ունեցող պաշտոնատար անձի հրամանով (Հավելված 2-ի Ձև 3-ին համապատասխան)։ Երեխային բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն ընդունելու մասին հրամանն ընդունվում է համապատասխան եզրակացությունը կամ արձանագրությունն ստանալուց հետո ոչ ուշ, քան մինչև տվյալ եզրակացությունն ստանալու օրվա ավարտը:
  6. Սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության կամ ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպության համապատասխան լիազորություններով օժտված աշխատողը հաստատություն կամ  կազմակերպություն ընդունված երեխայի մասին տվյալները գրանցում է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության կամ ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպության հաշվառման մատյանում (Հավելված 2-ի Ձև 4-ի համաձայն)։
  7. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում կամ ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպությունում խնամվող երեխայի համար հաստատության կամ կազմակերպության սոցիալական աշխատողը կամ համապատասխան լիազորություններով օժտված այլ աշխատող լրացնում է հաշվառման քարտ՝ համաձայն Հավելված 2-ի Ձև 5-ի): Խ Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում կամ ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպությունում երեխայի խնամվելու ընթացքում երեխայի հաշվառման քարտը պահվում է քարտարանում, իսկ այդ հաստատությունից կամ կազմակերպությունից դուրս գրելու դեպքում՝ տվյալ երեխայի անձնական գործում:
  8. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն կամ ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպություն երեխայի ընդունումից հետո եռօրյա ժամկետում տվյալ հաստատության կամ կազմակերպության սոցիալական աշխատողը գնահատում է երեխայի առանձնահատուկ կարիքները՝ համաձայն Հավելված 2-ի Ձև 6-ի։ Գնահատումն իրականացնում են նաև այդ հաստատության կամ կազմակերպության համապատասխան լիազորություններ ունեցող մասնագետները՝ հոգեբանը, բժիշկը, մանկավարժը կամ այլ մասնագետներ:
  9. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության կամ ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպության սույն հավելվածի 8-րդ կետում նշված մասնագետները երեխայի ընդունումից հետո սահմանված ժամկետում կազմում են երեխայի անհատական սոցիալական ծրագիրը՝ համաձայն Հավելված 2-ի Ձև 7-ի, պարբերաբար վերանայում այն, և յուրաքանչյուր մասնագետն իր իրավասությունների սահմաններում իրականացնում է անհատական սոցիալական ծրագրով սահմանված միջոցառումները:
  10. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունից կամ ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպությունից երեխայի դուրսգրումը հաստատվում է համապատասխանաբար՝ հաստատության տնօրենի կամ կազմակերպության ղեկավարի հրամանով՝ Հավելված 2-ի Ձև 8-ին համապատասխան՝ նրա 18 տարեկանը լրանալուց հետո, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։
  11. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունից կամ ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպությունից շուրջօրյա խնամք տրամադրող մեկ այլ հաստատություն կամ այլ կազմակերպություն երեխան տեղափոխվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վերաուղեգրման միջոցով՝ Հավելված 2-ի Ձև 9-ի համաձայն, բացառությամբ երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոններ երեխաների տեղափոխման:
  12. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում կամ ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպությունում խնամվող երեխայի նկատմամբ կամ երեխաների միջև բռնության կասկածելի կամ հաստատված բոլոր դեպքերը գրանցվում են համապատասխան մատյանում՝ Հավելված 2-ի Ձև 10-ի համապատասխան։
  • Обсуждалось

    18.09.2025 - 03.10.2025

  • Тип

    Приказ

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 816

Принт

Предложения

Անահիտ Մալխասյան

22.09.2025

Սույն նախագծի ընդունումը նպատակ ունի սահմանել և հստակեցնել երեխայի խնամք տրամադրելու ընթացակարգերը՝ ապահովելով երեխայի շահերի գերակայությունը և խնամքի ծառայությունների տեսակների հստակ տարանջատումն ու կարգավորումը։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: