Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

Օ Ր Ե Ն Ք Ը 

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-194-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի՝ 17-րդ և 18-րդ կետերում «կողմից» բառից հետո լրացնել «կամ օրենքով չարգելված այլ աղբյուրներով» բառերը, 12․1-ին կետից հետո լրացնել նոր 12․2-րդ կետ՝ հետևայլ բովանդակությամբ․

«12․2) անկախ կյանքի կենտրոն՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների կամ դրանց մասնաճյուղերի կողմից կամ հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացնող կազմակերպությունների կողմից պատվիրակման կամ օրենքով չարգելված այլ միջոցներով իրականացվող ծառայություններ՝ ուղղված անկախ կյանքի ապահովմանը․»։

Հոդված 2 Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 5․1-ին կետում «հաստատում է կազմակերպությունների» բառերից հետո լրացնել «, ինպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներով ֆինանսական փոխհատուցման համար դիմած կազմակերպությունների» բառերը։

Հոդված 3․ Օրենքի 15-րդ հոդվածի 15-րդ մասից հետո լրացնել նոր 15.1-ին մաս՝ հետևյալ բովանդակությամբ.

«15.1. Պետությունը երաշխավորում է հաշմանդամություն ունեցող անձանց՝ իրենց համար մատչելի եղանակներով  Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում, նրանց մասնաճյուղերում և վարկային կազմակերպություններում ծառայություններ ստանալու իրավունքը։ Ծառայություններ մատուցող անձինք պարտավոր են ծառայությունների մատուցման եղանակները, տեխնիկական հագեցվածությունը և այլ միջոցները համապատասխանեցնել իրենց ներկայացվող մատչելիության պահանջներին։ Մատչելիության պահանջները, եղանակաները և այլ չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը՝ հաշվի առնելով համընդհանուր դիզայնի և խելամիտ հարմարեցումների սկզբունքներն ու պահանջները։»։

Հոդված 4 Օրենքի 21-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասի 4-րդ կետում «և այդ նպատակով» բառերը փոխարինել «,» կետադրական նշանով։

2) 3.1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․  «3․1․ Անկախ կյանքի կենտրոնի գործունեության կարգը, պաշտոնների անվանացանկերը և դրանում ներառված պաշտոնների նկարագրերի օրինակելի ձևերը, հաստիքացուցակի օրինակելի ձևը, աշխատավարձերի միասնական համակարգի ձևավորման մեխանիզմները։»։

3) 3․2-րդ մասում «6-րդ հոդվածի 3-րդ» բառերը փոխարինել «35-րդ հոդվածի 2-րդ» բառերով։

4) 4-րդ մասը «հասարակական կազմակերպություններին» բառից հետո լրացնել «, ինչպես նաև պետական մարմիններին» բառերը։

Հոդված 5 Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածով լրացվող 15.1-ին մասի, որն ուժի մեջ է մտնում դրանով նախատեսված իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:

  1. Սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում:

 

 ՆԱԽԱԳԻԾ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
   ՕՐԵՆՔԸ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքի 296-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4․ Եթե քաղաքացին ֆիզիկական խնդիրների կամ հիվանդության կամ անտառաճանաչության կամ գրելու (կարդալու) դժվարությունների պատճառով չի կարող որևէ կերպ  ստորագրել, ապա նրա խնդրանքով գործարքը կարող է ստորագրել այլ քաղաքացի: Վերջինիս ստորագրությունը պետք է վավերացնի նոտարը կամ նման նոտարական գործողություն կատարելու իրավունք ունեցող այլ պաշտոնատար անձը` նշելով այն պատճառները, որոնց ուժով գործարք կնքողը չի կարողացել այն ստորագրել: «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի  15-րդ հոդվածի 15.1-ին մասում նշված Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում, նրանց մասնաճյուղերում և վարկային կազմակերպություններում հաշմանդամություն ունեցող անձանց հետ գործարքը կնքվում է (ստորագրվում է) հաշվի առնելով՝ ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված մատչելիության պահանջները, եղանակաները և այլ չափանիշները։»։

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-194-Ն օրենքի 15-րդ հոդվածի 15.1-ին մասով նախատեսված իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից։

 ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
   ՕՐԵՆՔԸ
 

«ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ 
ԼՐԱՑՈՒՄՆՆԵՐ ԵՎ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «որոշելու» բառից հետո «և» բառը փոխարինել «կամ» բառով:

Հոդված 2  Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի՝

  • 6-րդ կետում «մասնագետների» բառից հետո լրացնել «, ինչպես նաև վերապատրաստումից հետո հավաստագրեր ստացած, սակայն դրանց գործողության ժամկետը լրացած մասնագետների» բառերը.
  • 7-րդ կետում «ձևերը» բառից հետո լրացնել «, դրանց գործողության ժամկետը» բառերը։

Հոդված 3 Օրենքի 7-րդ՝

  • հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի հիման վրա մշակված ծառայությունների անհատական ծրագիրը կարող է փոփոխվել (լրացվել) կառավարության կողմից սահմանված դեպքում։ Ծառայությունների անհատական ծրագրում փոփոխություն (լրացում) կատարելու դեպքում ֆունկցիոնալության գնահատում չի իրականացվում։»․
  • հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր
    8-րդ մասով․

«8. Ֆունկցիոնալության գնահատման գործընթացը տեսաձայնագրվում է՝ գնահատման թափանցիկությունն ապահովելու, գնահատման արդյունքի վերաբերյալ վեճերի և բողոքարկումների արդյունավետ լուծման նպատակով, ինչպես նաև գնահատման որակն ու անձի իրավունքների պաշտպանությունը բարձրացնելու նպատակով։ Տեսաձայնագրումն իրականացվում է անձի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ՝ ապահովելով անձնական տվյալների գաղտնիության և պաշտպանության պահանջների պահպանումը։ Լիազոր մարմինը սահմանում է տեսաձայնագրության իրականացման կարգը, պահպանման ժամկետները և տվյալների հասանելիության պայմանները։»։

Հոդված 4  Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «կազմվում է անձի ֆունկցիոնալության գնահատման հիման վրա և» բառերը։

Հոդված 5  Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) Ֆունկցիոնալության գնահատման համար դիմած անձանց վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում, ֆունկցիոնալության գնահատման ոլորտում որոշումների կայացման համար անհրաժեշտ տեղեկությունների, այդ թվում՝ անձնական տվյալների ստացման նպատակով, հանձնաժողովը հարցումներ է կատարում տարբեր մարմիններ և կազմակերպություններ:»։

Հոդված 6  Օրենքի 12-րդ՝ հոդվածի 2-րդ մասում և 6-րդ մասի 4-րդ կետում «երաշխավորված» բառերը փոխարինել «ցուցված» բառով, իսկ 6-րդ մասի 1-ին կետում «երաշխավորում» բառը փոխարինել «ցուցում» բառով, նույն հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 8․1-րդ մասով․

«8․1 Տեղեկատվական շտեմարանում առկա տվյալները կարող են փոխանցվել լիազոր մարմնի հետ համագործակցության պայմանագիր կամ հուշագիր կնքած կազմակերպություններին, մարմիններին կամ պետական մարմիններին՝ վիճակագրական և հետազոտական աշխատանքների իրականացման, ծրագրերի մշակման կամ մատուցվող ծառայությունների արդյունավետության գնահատման նպատակով։ Համագործակցությունն իրականացվում է՝ հաշվի առնելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 14-րդ հոդվածի պահանջները։»։

Հոդված 7. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

  • Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի:
  • Սույն օրենքի 2-րդ հոդվածն ուժի մեջ է մտնումսույն հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից։
  • Սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:

 

 

  • Обсуждалось

    11.09.2025 - 29.09.2025

  • Тип

    Закон

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1021

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: