«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի «Էլեկտրատեղակայանքների շահագործման անվտանգության կանոնները հաստատելու մասին» N 583-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
Իրավական ակտի նախագծով նախատեսվում է Էլեկտրատեղակայանքների անվտանգ շահագործումը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտում՝ Կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի «Էլեկտրատեղակայանքների շահագործման անվտանգության կանոնները հաստատելու մասին» N 583-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություն և լրացումներ՝ առանձին գլխով սահմանելով պոլիքլորացված բիֆենիլներ պարունակող էլեկտրական մեկուսիչ յուղերի և դրանք պարունակող սարքավորումների գործածությանը ներկայացվող պահանջները։ Նախատեսվում է սահմանել պոլիքլորացված բիֆենիլներ պարունակող էլեկտրական մեկուսիչ յուղերի և դրանք պարունակող սարքավորումների անվտանգ գործածությանը, մասնավորապես՝ մեկուսիչ յուղերի նմուշառմանը և լաբորատոր փորձաքննությանը, սարքավորումների և մեկուսիչ յուղերի հաշվառմանը, սարքավորումների շահագործմանը, նորոգմանը, պահպանությանը, պոլիքլորացված բիֆենիլներ պարունակող արտադրանքի շահագործումից հանմանը ներկայացվող պահանջները։
-
Обсуждалось
25.08.2025 - 09.09.2025
-
Тип
Pешение
-
Область
Здравоохранение, Охрана природы, Энергетика (системы электричество, теплоснабжение, газоснабжения)
-
Министерство
Министерство окружающей среды
Просмотры 1522
Принт