Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Տեսահսկման համակարգերին հասանելիության տրամադրման և տեսահսկման իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀՀ Ազգային ժողովը ընդունել է «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի մարտի 5-ի N ՀՕ-65-Ն օրենքը, որի 2-րդ հոդվածով լրացվող 19-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ «տեսահսկման համակարգերին հասանելիության տրամադրման և տեսահսկման իրականացման կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ»։ Հաշվի առնելով վերագրյալը մշակվել է «Տեսահսկման համակարգերին հասանելիության տրամադրման և տեսահսկման իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի ընդունման արդյունքում հնարավոր կլինի ապահովել օրենքով սահմանված լիազորության իրացումը։

  • Обсуждалось

    18.08.2025 - 02.09.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность, Защита общественного порядка, обеспечение общественной безопасности и общественная полиция, Публичная служба, Обеспечения свободы информации, Общественное управление, Административные правонарушения, Государственная служба

  • Министерство

    Министерство внутренних дел

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1357

Принт

Предложения

Գեւորգ Հայրապետյան

02.09.2025

1. «Տեսահսկման համակարգերին հասանելիության  տրամադրման եւ տեսահսկման իրականացման կարգը» սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման հավելվածով սահմանվող կարգի (այսուհետ նաեւ՝ Կարգ) 2-րդ կետի 1-ին երթակետը սահմանում է տեսահսկման համակարգի հասկացությունը՝ որպես տեխնիկական եւ ծրագրային համալիր, որը ներառում է տեսախցիկներ, տեսագրող սարքեր, սերվերներ եւ ծրագրային ապահովում, որոնք նախատեսված են տեսանյութերի առցանց դիտման, ձայնագրման, պահպանման, որոնման եւ ներբեռնման համար: Կարգում նման տեխնիկական եւ սահմանափակ սահմանում նախատեսելը տեխնոլոգիական հասկացության համար ռիսկեր է ստեղծում, օրինակ • որոշ դեպքերում տեսաձայնագրող տեխնիկական միջոցն ինքը կարող է հանդիսանալ որպես սերվեր, DVR/NVR սարքերը կարող են միաժամանակ կատարել եւ տեսագրող սարքի եւ սերվերի դեր, տվյալները կարող են պահպանվել ամպային տարածությունում՝ առանց տեղական ֆիզիկական սերվերի առկայության, ըստ այդմ, նման համակարգերի որոշ ճարտարապետական լուծումներ կարող են առհասաարակ չպահանջել տեղական ֆիզիկական սերվերի առկայություն, • տեսահսկումը կարող է իրականացվել միայն edge-computing սարքերով, կամ կարող են սերվերների փոխարեն օգտագործվող peer-to-peer ցանցեր, • նման սահմանումը հիմնվում է տեխնիկական բաղադրիչների վրա, ինչը կարող է տեխնոլոգիական զարգացման պայմաններում նման սահմանումը դարձնել ժամանակավրեպ, • իրավական անորոշության եւ թյուրըմբռնումների տեղիք է տալիս, երբ, օրինակ, տեղային ֆիզիկական սերվեր չունեցող տեսահսկման համակարգը դուրս կմնա Կարգի, հետեւաբար նաեւ օրենքի կարգավորման դաշտից: Առաջարկում ենք տեսահսկման համակարգի հասկացությունը սահմանել հիմնվելով որ թե տեխնիկական/տեխնոլոգիական բաղադրիչների, այլ գործառութային (ֆունկցիոնալ) հատկանիշների վրա, օրինակ՝ «Տեսահսկման համակարգ՝ տեխնիկական եւ ծրագրային միջոցների համակցություն, որն ապահովում է տեսանյութերի հավաքագրում, դիտում, ձայնագրում, պահպանում, ինչպես նաեւ տեսանյութերին հասանելիություն (ներառյալ դիտման, բեռնման, արտահանման հնարավորություն)՝ անկախ տվյալ հնարավորությունների իրականացման տեխնոլոգիական լուծումներից:»։

Գեւորգ Հայրապետյան

02.09.2025

2. Կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետի հասկացությունում կիրառվող «տեսախցիկ»-ն ու «տեսագրող սարք»-ը առերեւույթ նույն սարքն են: Ավելին, «տեսագրող սարք» եզրույթը Կարգում հետագայում այլեւս չի կիրառվում: Թյուըմբռնումներից խուսափելու համար առաջարկում ենք Կարգում կիրառել «Ոստիկանության մասին» օրենքի տերմինաբանությանը, օրինակ, 22-րդ հոդվածի տերմինաբանությանը համապատասխան Կարգում առաջին անգամ «տեսախցիկ»/«տեսագրող սարք» բառերի փոխարեն կիրառել «տեսաձայնագրող տեխնիկական միջոց» բառերը, իսկ այդուհետ նշելով որպես «տեսախցիկ»:

Գեւորգ Հայրապետյան

02.09.2025

3. Կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետը որպես տեսահսկման համակարգին օգտագործողի հնարավորություն է նախատեսում ի թիվս այլնի տեսանյութեր որոնելու հնարավորությունը: Տեսանյութերի որոնումը որոշ դեպքերում ինքնըստնիքյան ենթադրվող գործողություն է, որը առերեւույթ նախորդելու է տեսանյութերի դիտմանը կամ բեռնմանը կամ արտահանմանը, սակայն որոնումը նշված դրույթում այլ գործողությունների շրջանակում շեշտադրելը խնդրահարույց է այնքանով, որքանով տեսանյութերի որոնումը սահմանված չէ որպես առանձին գործողություն «Ոստիկանության մասին» օրենքի 19-րդ հոդվածում: Առաջարկում ենք Կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետում «տեսանյութեր որոնելու,» բառերը հանել:

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: