Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1969-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 -- -- 2025 թվականի N----

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1969-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 15-ի «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի նմուշառման և լաբորատոր փորձաքննության կարգը հաստատելու մասին» N 1969-Ն որոշման հավելվածի (այսուհետ՝ Որոշման հավելված) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․

1) Որոշման հավելվածի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15․ Մանրածախ վաճառք իրականացնող տնտեսավարող սուբյեկտի մոտ խախտում չհայտնաբերելու դեպքում լաբորատոր փորձաքննությունն ավարտելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում փորձաքննության գործընթացում օգտագործված նմուշները վերադարձվում են տնտեսավարող սուբյեկտին կամ նրա ներկայացուցչին՝ հեռացնելով կապարակնիքը և ծածկագիրը, որի վերաբերյալ կազմվում է նմուշների վերադարձման ակտ՝ համաձայն N 2 ձևի։  «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասի 8-րդ կետի հիման վրա հարգորոշողի մոտ ստուգում իրականացնելու դեպքում փորձաքննության գործընթացում օգտագործված նմուշները տնտեսավարող սուբյեկտին կամ նրա ներկայացուցչին վերադարձվում են այդ ստուգման արդյունքում ստուգման ակտը կազմելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:»:

 

2) Որոշման հավելվածի 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«20․ Տեսչական վերահսկողության նպատակով կատարված լաբորատոր փորձաքննության արդյունքների վերաբերյալ առարկություն կարող է ներկայացվել ստուգման ակտի նախագծի վերաբերյալ առարկություններ ներկայացնելու ժամկետում:»։

  1. 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Обсуждалось

    13.08.2025 - 29.08.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Инспекционная система

  • Министерство

    Аппарат Премьер-министра

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1122

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: