«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ՍՏԱՑՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ, ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ, ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Նախագծի մշակման համար հիմք են հանդիսացել Վարչապետի 2023 թվականի մարտի 27-ի «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N343-Ա որոշման հավելվածի 8-րդ կետը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը հաստատելու մասին» N 666-Լ որոշմամբ սաhմանված ԵՄ օրենսդրությանը մոտարկման պանաջները։
Վերջին շրջանում տարբեր ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից իրականացվում է մթնոլորտային օդի որակի գնահատում կամայական տեղադիրք ունեցող կամայական սարքավորումների միջոցով և ստացված տվյալները հանրայնացվում է որպես մթնոլորտային օդի որակի ցուցանիշներ, ստացված տվյալները հրապարակվում է նաև միջազգային տարբեր հարթակներում։ Այս սարքերից ստացված տեղեկատվությունը անմիջապես հրապարակվում է Երևանի քաղաքապետարանի կայքում, ինչպես նաև օդի որակի համաշխարհային հարթակներում (https://waqi.info/, https://www.clarity.io/air-quality-monitoring-solution/cloud/openmap և այլն) և թեժ կետերում չափված տվյալները հանրության կողմից ընկալվում են որպես Երևան քաղաքի մթնոլորտային օդի որակի վերաբերյալ ցուցանիշներ։
Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջացել վերահսկելի և կառավարելի դարձնել նաև մթնոլորտային օդի որակի վերաբերյալ տեղեկատվության հանրայնացման և միջազգային հարթակներում հրապարակման գործընթացները։
-
Обсуждалось
12.08.2025 - 27.08.2025
-
Тип
Pешение
-
Область
Здравоохранение, Охрана природы, Градостроителство, Территориальное управление и развитие, Чрезвычайные ситуации
-
Министерство
Министерство окружающей среды
-
Test
Просмотры 1520
Принт