Добавить в избранное

Проект принят

«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված՝ յուրաքանչյուր միավոր մինչև հինգ միլիոն դրամ գնահատված արժեքով շարժական գույքի օտարման գործընթացում գտնվելու ժամանակահատվածում գույքի պահառության կազմակերպում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2017 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N1313-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 

 

       

 

 

 

 

 

Իրավական ակտի հիմնավորումը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ «ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ` ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԻԱՎՈՐ ՄԻՆՉԵՎ ՀԻՆԳ ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ ԳՆԱՀԱՏՎԱԾ ԱՐԺԵՔՈՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԳՈՒՅՔԻ ՊԱՀԱՌՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ , ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 

 

Անհրաժեշտություն

 

 

      ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 24-ի 298-Ն որոշման պահանջներին համապատասխան 2016 թվականի ապրիլի 1-ից ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն ՊՈԱԿ-ի կողմից իրականացվում է Հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված` յուրաքանչյուր միավոր մինչև հինգ միլիոն դրամ գնահատված արժեքով շարժական գույքի օտարման գործընթացում գտնվելու ժամանակահատվածում գույքի պահառության կազմակերպում ծրագիրը: Գույքի պահառությունն իրականացվում է  ՀՀ կառավարության 2015 թվականի օգոստոսի 10-ի 1033-Ն որոշմամբ ՊՈԱԿ-ին այդ նպատակով հատկացված Երևան քաղաքի Հաղթանակի 2-րդ փողոցի 79 հասցեում գտնվող տարածքում: Ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանում  համաձայն ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N 1377-Ա որոշման բացված  ՀՀ  դրամով անժամկետ արտաբյուջետային բանկային  հաշվում հավաքագրված միջոցների հաշվին: Հաշվի առնելով ծրագրի շարունակական բնույթը ներկայումս անհրաժեշտություն է առաջացել հաստատել արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2017 թվականի նախահաշիվը, համաձայն որի ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն ՊՈԱԿ-ին վերոնշյալ արտաբյուջետային հաշվի միջոցներից 2017 թվականին կտրամադրվի սուբսիդիա  21823.1 հազ. դրամի:  2017 թվականի արտաբյուջետային միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը կազմում է 14109.1հազ.դրամ: Համաձայն նախահաշվի, 2017 թվականին նախատեսվում է  արտաբյուջետային հաշվին 7714.0 հազ.դրամի մուտք, իսկ  ծրագրի դեֆիցիտը  կֆինանսավորվի տարեսկզբի ազատ մնացորդի` 14109.1հազ.դրամի հաշվին:

2016 թվականի համեմատ 2017 թվականի սուբսիդիայի գումարի ավելացումը պայմանավորված է նախ այն հանգամանքով, որ 2016 թվականին ծրագիրն իրականացվել է 9 ամիսների ընթացքում, իսկ 2017-ին` նախատեսված է ամբողջ տարվա համար, և երկրորդ` 2016 թվականին ծրագիրը նախատեսել է 150 միավոր գույքի պահառություն, այնինչ, 2017 թվականին նախատեսվում է ամսական միջինը 280 միավոր գույքի պահառություն:

2017 թվականին արտաբյուջետային հաշվի միջոցներով իրականացվող պահառության լրամշակված ծրագիրը`  ներառյալ  ՀՀ ֆինանսների նախարարության կողմից պահանջված ծախսերի վերաբերյալ լրացուցիչ հիմնավորումները, կցվում է նախագծին:

 

 

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

     2016 թվականի ապրիլի 1-ից ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն ՊՈԱԿ-ի կողմից իրականացվում է Հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված` յուրաքանչյուր միավոր մինչև հինգ միլիոն դրամ գնահատված արժեքով շարժական գույքի օտարման գործընթացում գտնվելու ժամանակահատվածում գույքի պահառության կազմակերպում ծրագիրը: 2016 թվականի ինը ամիսների ընթացքում ծրագրի շրջանակներում պահառության է ընդունվել 455 միավոր գույք, որից 452 միավորը տրանսպորտային միջոցներ, երեք միավորը այլ շարժական գույք: 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ պահառության ներքո է գտնվել 317 միավոր գույք, որից 314 միավորը տրանսպորտային միջոցներ: Ներկայումս հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված շարժական գույքը օտարման գործընթացում գտնվելու ժամանակահատվածում փաստացի պահպանված է թալանից և անտերության չի մատնված, ապահովված է հավանական գնորդների կողմից գույքի արտաքին զննման մատչելիությունը, հնարավորինս նվազեցված է գույքի արժեքի իջեցմանը սպառնացող ռիսկերը, որն էլ նպաստել է պետական բյուջեի մուտքերի ավելացմանը:

2016 թվականի ինն ամիսների ընթացքում պահառության ենթակա գույքի օտարումից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 54672.0 հազ.դրամ, որից 16026.4 հազ.դրամը Վարչության արտաբյուջետային հաշվին: 2016 թվականին ծրագիրը առաջին անգամ սկսվեց իրականացվել և այն նախատեսված էր տարեկան մինչև 150 միավոր տարատեսակ գույքի պահառության համար, սակայն ներկայումս անհրաժեշտություն է առաջացել ընդլայնելու ծրագիրը, որի հիմնավորումները ներկայացված են Որոշման նախագծին կից ներկայացված լրամշակված ծրագրում:

 

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Մինչև հինգ միլիոն դրամ գնահատված արժեքով պետական սեփականություն հանդիսացող շարժական գույքի օտարման գործընթացի աշխատանքների նախապատրաստում և իրականացում:

 

 

Կարգավորման նպատակը և բնույթը

 

   Իրավական ակտի նպատակն է՝ կարգավորվել պետական սեփականություն հանդիսացող գույքի պահառության հետ կապված խնդիրները, պետական գույքը զերծ պահել փչացումից, թալանից, ապրանքային տեսքի կորստից և հետագայում պահառության ենթակա գույքը առավել արդյունավետ կառավարել (օտարում, մասնավորեցում կամ օգտագործման տրամադրում): 

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

   Նախագծի մշակմանը ներգրավված է եղել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմը և Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն ՊՈԱԿ-ը:  Նախագծի մշակմանը այլ ինստիտուտներ և անձինք չեն մասնակցել:

 

Ակնկալվող արդյունքը

 

   Նախագծի ընդունմամբ կկարգավորվի մինչև հինգ միլիոն դրամ գնահատված արժեքով պետական սեփականություն հանդիսացող շարժական գույքի պահառության հետ կապված խնդիրները:

 

Այլ տեղեկություններ

 

       Չկան

  • Обсуждалось

    27.01.2017 - 12.02.2017

  • Тип

    Приказ решение

  • Область

    Управление государственным имуществом

  • Министерство

    Комитет по управлению государственным имуществом

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 10051

Принт