Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Մենթոր հաստատությունների ընտրության և մենթորական աշխատանքներ իրականացնողների գործառույթները սահմանելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրաման

ՄԵՆԹՈՐ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՆԹՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով՝

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ   Ե Մ

 

 

  1. Հաստատել՝ մենթոր հաստատությունների (նախադպրոցական) ընտրության կարգը՝

համաձայն Հավելված 1-ի:

  1. Սահմանել մենթորական աշխատանքներ իրականացնողների գործառույթները՝ համաձայն Հավելված 2-ի:
  2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։

 

 

Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

 

 

Հավելված  1

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

նախարարի 2025 թվականի     -ի N –Ն հրամանի

 

 

 

 ԿԱՐԳ

 ՄԵՆԹՈՐ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ) ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

 

  

  1. Սույն կարգով կարգավորվում են նախադպրոցական մենթոր ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ հաստատություն) ընտրության հետ կապված իրավահարաբերությունները:
  2. Մենթոր հաստատություններն ընտրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 744-Ն որոշմամբ հաստատված «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի» ներդրման, հաստատությունների բովանդակային արդյունավետ համագործակցության և լավագույն փորձի փոխանակման համար:
  3. Մենթոր հաստատությունների ցանկը (այսուհետ՝ ցանկ) հաստատվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով և վերանայվում է առնվազն 3 տարին մեկ անգամ:
  4. Ցանկը ձևավորվում է՝ հիմք ընդունելով «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի (այսուհետ՝ հիմնադրամ) կողմից ներկայացված առաջարկությունները:
  5. Ցանկում ընդգրկվելու համար հաստատությունը պետք է բավարարի հետևյալ չափանիշներին՝
  • Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով հաստատված նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների անվանացանկին և պաշտոնների նկարագրերին համապատասխան համակազմի առկայություն (առնվազն 90 %).
  • Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի մարտի 2-ի N 16-Ն հրամանով սահմանված կարգով տարակարգ ստացած մանկավարժական համակազմի առկայություն (առնվազն 30 %).
  • նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով և դիդակտիկ պարագաներով հագեցվածություն:
  1. Հաստատությունը ցանկից հանելու հիմքերը.
  • հիմնադրամի կողմից հաստատության գործունեության մշտադիտարկման ամենամյա հաշվետվությունը.
  • Կրթության տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների արդյունքները.
  • հաստատության գործունեության կասեցումը:
  1. Մենթոր հաստատությունների թիվը յուրաքանչյուր մարզում առնվազն 2-ն է, Երևան քաղաքում՝ 4-ը:
  2. Ըստ անհրաժեշտության՝ ցանկը պարբերաբար կարող է թարմացվել:

 

 

 

 

Հավելված  2

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

նախարարի 2025 թվականի     -ի N –Ն հրամանի

 

 

ԿԱՐԳ

ՄԵՆԹՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են մենթորական աշխատանքների իրականացման հետ կապված իրավահարաբերությունները:
  2. Նախադպրոցական Մենթոր ուսումնական հաստատություններին (այսուհետ՝ հաստատություն) կցված նախադպրոցական ուսումնական հաստատությունների ցանկը (այսուհետ՝ ցանկ) հաստատվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով և, ըստ անհաժեշտության, վերանայվում է ամեն տարի՝ մինչև մայիսի 30-ը:
  3. Հաստատությունն իրեն կցված նախադպրոցական ուսումնական հաստատությունների հետ համագործակության շրջանակում՝
  • իրականացնում է վերապատրաստումներ, խորհրդատվություններ և մշտադիտարկումներ՝ նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի և նախադպրոցական կրթական հիմնական ծրագրերի ներդրման, մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացման ուղղություններով.
  • կազմակերպում է մանկավարժական աշխատողների համար բովանդակային և մեթոդական բնույթի աջակցություն.
  • ապահովում է հետադարձ կապ մեթոդամանկավարժական, բովանդակային, կառավարման ուղղություններով իրականացվող աշխատանքներում։
  1. Մենթորական աշխատանքների իրականացման համար հաստատությունը տվյալ մարզի նախադպրոցական ուսումնական հաստատությունների՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով հաստատված նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների անվանացանկին և պաշտոնների նկարագրերին համապատասխան՝ մանկավարժական աշխատողներից առաջադրում է նախադպրոցական կրթության մենթորի (այսուհետ՝ մենթոր) 5 թեկնածու:
  2. Մենթորների ընտրությունը կատարվում է «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի (այսուհետ՝ հիմնադրամ) կողմից՝ հարցազրույցի միջոցով:
  3. Մենթորական աշխատանքներն իրականացվում են ծրագրի ղեկավարի՝ հաստատության տնօրենի, համակարգողի, մենթորի, հաստատության հաշվապահի միջոցով։
  4. Ծրագրի ղեկավարը՝
  • կազմում է մենթորների հավակնորդների ցանկը և մինչև մայիսի 30-ը ներկայացնում հիմնադրամին.
  • կազմում է մենթորական աշխատանքների պլանը և ժամանակացույցը և հիմնադրամի հետ համաձայնեցնելուց հետո մինչև մարտի 30-ը հաստատում.
  • համակարգում է մենթորների աշխատանքները՝ պլանի և ժամանակացույցի համապատասխան.
  • ապահովում է սահմանված աշխատանքների կատարումը՝ հիմնադրամի հետ կնքված պայմանագրի պահանջներին համապատասխան.
  • իրականացնում է մենթորների աշխատանքի մշտադիտարկում և գնահատում․
  • համակարգում է հաշվետությունների կազմման և սահմանված ժամկետներում ներկայացման աշխատանքները․
  • հավաքագրում և հիմնադրամին է ներկայացնում աշխատանքների ընթացքում առաջացած խնդիրները.
  • ապահովում է հետադարձ կապ հիմնադրամի և մենթորների միջև.
  • իրականացնում է մենթորական աշխատանքներ.
  • կարող է հանդես գալ նաև որպես ծրագրի համակարգող:
  1. Մենթորը սահմանված ժամանակացույցի համաձայն՝
  • ցանկում ընդգրկված նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների համար իրականացնում է վերապատրաստումներ, խորհրդատվություններ, մասնագիտական աջակցություն, մշտադիտարկումներ՝ նպաստելով նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի և նախադպրոցական կրթական հիմնական ծրագրերի ներդրմանը, մանկավարժական աշխատողների շարունակական մասնագիտական զարգացմանը.
  • հավաքագրում, վերլուծում և ծրագրի ղեկավարին է ներկայացնում մանկավարժական աշխատողների կողմից նախադպրոցական կրթության բովանդակության լավարկմանն ուղղված առաջարկներ.
  • կազմում և ներկայացնում է կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ:
  1. Ծրագրի համակարգողը՝
  • ապահովում է հիմնադրամի և մենթորների հետ պայմանագրերի (համաձայնագրերի) կնքումը․
  • ապահովում է մենթորների կողմից կատարված աշխատանքների հաշվետվությունների պատշաճ ներկայացումը․
  • վերահսկում է պայմանագրերի (համաձայնագրերի) կետերի կատարումը:
  1. Հաստատության հաշվապահը՝
  • ծրագրի ղեկավարի և մենթորների հետ կնքում է ծառայությունների մատուցման պայմանագրեր (համաձայնագրեր)․
  • «Պետական եկամուտների կոմիտե» համակարգում ապահովում է տվյալ ծրագրի աշխատակիցների գրանցումները․
  • իրականացնում է պայմանագրերով նախատեսված վճարումները․
  • ապահովում է ֆինանսական հաշվետվությունների որակը։

 

 

  • Обсуждалось

    04.08.2025 - 19.08.2025

  • Тип

    Приказ

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1440

Принт

Предложения

Արմինե Գրիգորյան

18.08.2025

Իմ կարծիքով կարելի է կազմակերպել մենթորների տարեկան համաժողովներ՝ լավագույն փորձի ներկայացման և տարածման նպատակով։

Արմինե Գրիգորյան

18.08.2025

Առաջարկում եմ Մենթոր հաստատությունների գործունեության որակի գնահատման համար կիրառել ոչ միայն հիմնադրամի հաշվետվությունները, այլև կցված հաստատությունների հետադարձ կապը։ Ներառել անկախ փորձագետների կողմից իրականացվող պարբերական գնահատում։

Արմինե Գրիգորյան

18.08.2025

Առաջարկում եմ նախատեսել մենթորների համար շարունակական վերապատրաստման և փորձի փոխանակման հարթակներ։ Մշակել միասնական ուղեցույցներ ու մեթոդական փաթեթներ, որոնք կօգնեն մենթորներին արդյունավետ իրականացնել խորհրդատվություններ և վերապատրաստումներ։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: