ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » «———» 2025 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության տարածք դեղեր, դեղանյութեր, դեղաբուսական հումք և հետազոտվող դեղագործական արտադրանք ներմուծելու և Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու, ներմուծման կամ արտահանման նպատակով փորձաքննության իրականացման կարգերը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 20-ի N 581 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 202-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) N 1 հավելվածում ՝
1) 6-րդ կետի 3-րդ ենթակետում հանել «,ինչպես նաև բարեգործական և մարդասիրական ծրագրերի շրջանակներում ներմուծվող դեղերի համար» բառերը.
2) 7-րդ կետում հանել «,բացառությամբ բարեգործական և մարդասիրական ծրագրերի շրջանակներում ներմուծվող դեղերի» բառերը.
3) 25-րդ կետի առաջին նախադասության «6» թիվը փոխարինել «10» թվով, իսկ երկրորդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«21 և ավելի անվանում դեղագործական արտադրանքի փորձաքննության կամ դեղանյութերի և դեղաբուսական հումքի լաբորատոր փորձաքննության կամ դեղագործական արտադրանքի հետ կապված խնդիրների դեպքում գրանցման հավաստագրի իրավատիրոջ կամ նրանից պատշաճ լիազորություններ ստացած անձի կամ արտադրողի կամ մատակարարի հետ պարզաբանումներ կատարելու նպատակով գործընթացը կարող է երկարաձգվել ևս 10 աշխատանքային օրով:».
4) 27-րդ կետում՝
ա. առաջին նախադասության մեջ «հսկողության գոտում» բառերից հետո լրացնել «եթե մաքսային պահեստը ունի լիազոր մարմնի կողմից տրված դեղերի մեծածախ իրացման լիցենզիա և «Պատշաճ բաշխման գործունեության (ՊԲԳ)» հավաստագիր,» բառերը.
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունները.
«Մաքսային պահեստում դեղերի մեծածախ իրացման լիցենզիայի կամ ՊԲԳ հավաստագրի բացակայության դեպքում բեռը սահմանը հատելուց հետո մինչև նմուշառումը պետք է տեղափոխվի հայտատուի պահեստ՝ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի «մաքսային պահեստ» ընթացակարգի համաձայն: Երրորդ երկրից և ԵԱՏՄ անդամ երկրից ներմուծվող բեռը հայտատուի պահեստ տեղափոխելուց առաջ մաքսային մարմիններին ներկայացվում է հայտատուի դեղերի մեծածախ իրացման լիցենզիան, իսկ արտադրական նպատակով դեղանյութեր և դեղաբուսական հումք ներմուծելիս՝ դեղերի արտադրության լիցնեզիան:».
5) 28-րդ կետում «5» թիվը փոխարինել «8» թվով,
6) 29-րդ կետում «մեկ» բառը փոխարինել «երկու» բառով.
7) 58-րդ կետի առաջին ենթակետում «նկարները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև արտադրող կազմակերպության կամ իրավատիրոջ կողմից տրված որակի հավաստագիրը» բառերը.
8) 63-րդ կետում «հրամանն ընդունվում է» բառերը փոխարինել «գրությունը ներմուծողին է տրամադրում» բառերով:
2. Որոշման N 2 հավելվածի Հայաստանի Հանրապետություն դեղերի, հետազոտվող դեղագործական արտադրանքի, դեղանյութերի և դեղաբուսական հումքի ներմուծման (համապատասխանության) կամ արտահանման հավաստագիր տալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի`
1) 1-ին կետի
ա. 3-րդ ենթակետում «լիցենզիա (հայտատուի)» բառերից հետո լրացնել «և «Պատշաճ բաշխման գործունեության» (ՊԲԳ) հավաստագիր կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 156-Ն որոշմամբ սահմանված կարգով ՊԲԳ դիտարկումների իրականացման նպատակով մատակարարի կողմից կազմակերպությանը ներկայացված դիմումի պատճեն».
բ. 4-րդ ենթակետում «դեղանյութերի և դեղաբուսական հումքի» բառերը փոխարինել «դեղերի» բառով, իսկ «լիցենզիա» բառից հետո լրացնել «և «Պատշաճ արտադրական գործունեության» (ՊԱԳ) հավաստագիր» բառերը.
2) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ ենթակետով.
«9) դեղերի, դեղանյութերի և դեղաբուսական հումքի, հետազոտվող դեղագործական արտադրանքի մեծածախ իրացման լիցենզիա (հայտատուի) և «Պատշաճ բաշխման գործունեության» (ՊԲԳ) հավաստագիր կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 156-Ն որոշմամբ սահմանված կարգով ՊԲԳ դիտարկումների իրականացման նպատակով մատակարարի կողմից կազմակերպությանը ներկայացված դիմումի պատճեն.»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 1-ին կետի 4-րդ ենթակետի, որն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ.
Երևան
-
Обсуждалось
24.07.2025 - 08.08.2025
-
Тип
Pешение
-
Область
Здравоохранение
-
Министерство
Министерство здравоохранения
Просмотры 1344
Принт