«ԳՈՐԾԱՐՔԻ ԱՌԱՐԿԱ ԳՈՒՅՔԻ ԿԱՄ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
______ _____________ 2025 թվականի N _____-Ն
ԳՈՐԾԱՐՔԻ ԱՌԱՐԿԱ ԳՈՒՅՔԻ ԿԱՄ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել գործարքի առարկա գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի ձեռքբերման նախապատվության իրավունքի իրացնելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. օգոստոսի
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2025 թվականի օգոստտոսի -ի
N -Ն որոշման
ԿԱՐԳ
ԳՈՐԾԱՐՔԻ ԱՌԱՐԿԱ ԳՈՒՅՔԻ ԿԱՄ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԻՐԱՑՆԵԼՈՒ
- Սույն կարգով սահմանվում են լիցենզիա ունեցող անձի 25 և ավելի տոկոս բաժնեմասի (բաժնետոմսի, փայի) կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման, գրավադրման, ինչպես նաև լիցենզիա ունեցող անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն տվող բաժնեմասի (բաժնետոմսի, փայի)՝ անկախ քանակից, օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը գործարքի առարկա գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի ձեռքբերման նախապատվության իրավունքի հետ կապված հարաբերությունները:
- Լիցենզիա ունեցող անձը բաժնեմասի (բաժնետոմսի, փայի) կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման, գրավադրման, ինչպես նաև լիցենզիա ունեցող անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն տվող բաժնեմասի (բաժնետոմսի, փայի)՝ անկախ քանակից, օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման համար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնությունը ստանալուց հետո գրավոր ծանուցում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ համապատասխան գործարք իրականացնելու մտադրության մասին։
3․ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գրավոր նշված ծանուցումն ստանալուց հետո՝ եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է կայացնում ձեռք բերելու կամ հրաժարվելու նախապատվության իրավունքով տրված հնարավորությունից՝ այդ մասին գրավոր ծանուցելով լիցենզիա ունեցող անձին:
4․ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գույքի ձեռք բերելու մասին որոշում կայացնելուց առաջ որոշման նախագիծը դրվում է հանրային քննարկման արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ պետական գույքի կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարության միջոցով:
5․Գործարքի առարկա գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի ձեռքբերման նախապատվության իրավունքի իրականացման դեպքում գործարքի առարկա գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի ձեռքբերման արժեքը չի կարող գերազանցել դրա շուկայական արժեքը, որը որոշվում է «Գնահատման գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով տրված գնահատման հաշվետվությամբ:
6․ Մեկից ավելի գնահատման հաշվետվությունների առկայության դեպքում հիմք է ընդունվում դրանցով սահմանված արժեքների միջինը, եթե տարբեր գնահատման հաշվետվություններով սահմանված արժեքների տարբերությունը չի գերազանցում 10 տոկոսը:
7․ Մեկից ավելի գնահատման հաշվետվությունների արժեքների տարբերությունը 10 տոկոսից ավելի լինելու դեպքում հիմք է ընդունվում 10 տոկոսի չափով տարբերությունը, և գնահատման արժեքը որոշվում է «Էներգետիկայի մասին օրենքի 27-րդ հոդվածով սահմանված կարգով:
8․ Լիցենզիա ունեցող անձի 25 և ավելի տոկոս կազմակերպությունների բաժնետոմսերի (բաժնեմասի) գնահատման ժամանակ գնահատման են ենթակա իրավաբանական անձանց հաշվապահական հաշվեկշռում արտացոլված`
ա) ակտիվները, այդ թվում`
ոչ ընթացիկ ակտիվներ (հիմնական միջոցներ, անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ, ոչ նյութական ակտիվներ, բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ, այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ, հետաձգված հարկային ակտիվներ, այլ ոչ ընթացիկ ակտիվներ),
ընթացիկ ակտիվներ (նյութեր, արտադրանք. ապրանքներ, տրված ընթացիկ կանխավճարներ, դեբիտորական պարտքեր՝ վաճառքների գծով, կարճաժամկետ դեբիտորական պարտքեր, այլ դեբիտորական պարտքեր, ընթացիկ ֆինանսական ներդրումներ, դրամական միջոցներ և դրանց համարժեքներ, այլ ընթացիկ ակտիվներ).
բ) պարտավորությունները, այդ թվում`
ոչ ընթացիկ պարտավորություններ (երկարաժամկետ բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկեր և փոխառություններ, հետաձգված հարկային պարտավորություններ, ակտիվներին վերաբերող շնորհներ, ոչ ընթացիկ պահուստներ, այլ ոչ ընթացիկ պարտավորություններ),
ընթացիկ պարտավորություններ (կարճաժամկետ բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկեր, կարճաժամկետ փոխառություններ, կրեդիտորական պարտքեր` գնումների գծով, ստացված ընթացիկ կանխավճարներ, կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին, կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր` սոցիալական ապահովագրության գծով, կրեդիտորական պարտքեր` աշխատավարձի և աշխատողների այլ կարճաժամկետ հատուցումների գծով, կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր մասնակիցներին (հիմնադիրներին), այլ կրեդիտորական պարտքեր, եկամուտներին վերաբերող շնորհներ, ընթացիկ պահուստներ, այլ ընթացիկ պարտավորություններ):
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա․ Հարությունյան
-
Обсуждалось
22.07.2025 - 07.08.2025
-
Тип
Pешение
-
Область
Энергетика и природные ресурсы, Энергетика (системы электричество, теплоснабжение, газоснабжения)
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
Просмотры 1184
Принт