ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵԼՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
3 - За
-
1 - Против
- Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու, Հայաստանի Հանրապետությունից ելքի, դրանց սահմանափակման հիմքերի, պայմանների և դրանց հետ կապված այլ հարաբերությունները:
- Սույն օրենքը չի տարածվում ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Հայաստանի Հանրապետության քաղաքացու Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու և Հայաստանի Հանրապետությունից ելքի հետ կապված հարաբերությունների վրա:
Հոդված 2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու և Հայաստանի Հանրապետությունից ելքի մասին օրենսդրությունը
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիների Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու, Հայաստանի Հանրապետությունից ելքի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով:
- Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված են այլ նորմեր քան սույն օրենքով, ապա գործում են միջազգային պայմանագրի նորմերը:
Հոդված 3. Օրենքի հիմնական սկզբունքները
- Հայաստանի Հանրապետության քաղաքացին Հայաստանի Հանրապետություն անարգել մուտք գործելու իրավունք ունի:
- Հայաստանի Հանրապետության քաղաքացու ելքի իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում:
- Հայաստանի Հանրապետության քաղաքացու՝ Հայաստանի Հանրապետությունից մեկնելը չի կարող հանգեցնել իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների համար Հայաստանի Հանրապետության օրենքով և միջազգային պայմանագրերով նախատեսված իրավունքներից զրկման, դրանց սահմանափակման կամ այլ անբարենպաստ հետևանքի:
Հոդված 4. Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու և Հայաստանի Հանրապետությունից ելքի փաստաթղթերը
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունից մեկնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացու վավեր անձնագրով, դիվանագիտական անձնագրով, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից բացի այլ պետության քաղաքացիություն ունենալու դեպքում` նաև տվյալ պետության կողմից տրված վավեր անձնագրով:
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետություն մուտք են գործում պետական սահմանը հատելու իրավունք տվող, միջազգայնորեն ճանաչված անձը հաստատող վավեր փաստաթղթով կամ դրա բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված վերադարձի վկայականով, եթե օրենքով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած օտարերկրյա քաղաքացիները մինչ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալը Հայաստանի Հանրապետություն մուտք են գործում օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված անձը հաստատող փաստաթղթերի հիման վրա: Նշված անձանց վերաբերյալ տվյալները պետական սահմանի անցման կետերում սահմանային վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին տրամադրելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
- Առանց փաստաթղթերի Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետ ժամանած Հայաստանի Հանրապետության քաղաքացի ներկայացած անձինք մինչև նրանց Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու հանգամանքը պարզելը գտնվում են պետական սահմանի անցման կետում սահմանային վերահսկողություն իրականացնող ստորաբաժանումների տարածքում և Հայաստանի Հանրապետություն մուտք են գործում սահմանային վերահսկողություն իրականացնող մարմնի թույլտվությամբ նրանց՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու փաստը հաստատվելուց հետո:
Հոդված 5. Հայաստանի Հանրապետությունից ելքի իրավունքի ժամանակավոր սահմանափակման դեպքերը
- Հայաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության քաղաքացու ելքի իրավունքը կարող է ժամանակավորապես սահմանափակվել, եթե`
1) նա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային ծառայության մեջ է գտնվում: Մինչև պարտադիր զինվորական ծառայության ավարտը` սպորտային և ռազմական համագործակցության շրջանակներում իրականացվող այլ միջոցառումների մասնակցելու, բուժման, ինչպես նաև ամուսնու կամ մերձավոր ազգականի (ծնող, քույր, եղբայր, զավակ) թաղմանը մասնակցելու կամ ծանր հիվանդության դեպքում նրանց տեսակցելու նպատակով զինծառայողի ելքը Հայաստանի Հանրապետությունից կարող է թույլատրվել սահմանային վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի կողմից` պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական լիազոր մարմնի միջնորդությամբ: Մինչև այլընտրանքային ծառայության ավարտը` անձի ելքը Հայաստանի Հանրապետությունից կարող է թույլատրվել սահմանային վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի կողմից` տվյալ անձի այլընտրանքային ծառայության իրականացումը կազմակերպող և վերահսկող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի միջնորդությամբ :
2) նրա նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կիրառվել է կալանք կամ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց՝ մինչև ընտրված խափանման միջոցի փոփոխումը կամ վերացումը կամ գործով վերջնական որոշում կայացնելը կամ դատարանի դատավճռի ուժի մեջ մտնելը: Ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի ընտրության դեպքում անձի ելքը Հայաստանի Հանրապետությունից կարող է թույլատրվել սահմանային վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի կողմից` վարույթն իրականացնող մարմնի միջնորդությամբ.
3) նա դատապարտվել է հանցագործություն կատարելու համար. մինչև հիմնական պատժի կրման ավարտը կամ օրենքով սահմանված կարգով պատժից ազատվելը.
4) նա խուսափում է դատարանի կողմից իր վրա դրված պարտականությունների կատարումից. մինչև դրանց լրիվ կատարումը կամ օրենքով սահմանված կարգով պարտականությունների կատարման կասեցումը կամ տարաժամկետումը, եթե համապատասխան դատական ակտով տվյալ անձի ելքի իրավունքը սահմանափակված է եղել մինչև պարտականությունների պատշաճ կատարումը.
5) նա Հայաստանի Հանրապետությունից ելք կատարելիս չի ներկայացրել սույն օրենքով պահանջվող փաստաթղթերը կամ ներկայացրել է անվավեր կամ կեղծ փաստաթղթեր.
6) 16 տարին չլրացած երեխայի ծնողներից կամ այլ օրինական ներկայացուցիչներից մեկի կողմից երեխայի մեկնելու վերաբերյալ՝ սույն օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով առարկություն է ներկայացվել և դատարանի կողմից այլ բան չի որոշվել.
7) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված այլ դեպքերում:
- Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված Հայաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության քաղաքացու ելքի իրավունքի ժամանակավոր սահմանափակման բոլոր դեպքերում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն լիազոր մարմնի կողմից 2 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է գրավոր ծանուցում նման սահմանափակման հիմքերի և ժամկետների մասին նշումով:
- Սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով նախատեսված ելքի իրավունքը սահմանափակող հիմքերը ժամանակավորապես կամ վերջնական վերանալու դեպքերում համապատասխան տվյալները պետական սահմանի անցման կետերում սահմանային վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին փոխանցելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
Հոդված 6. 16 տարին չլրացած կամ դատական կարգով անգործունակ ճանաչված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ելքը Հայաստանի Հանրապետությունից
- Հայաստանի Հանրապետության 14 տարին չլրացած կամ դատական կարգով անգործունակ ճանաչված քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունից կարող են մեկնել ծնողներից առնվազն մեկի (այլ օրինական ներկայացուցչի) կամ չափահաս այլ անձի ուղեկցությամբ: Եթե Հայաստանի Հանրապետության 14 տարին չլրացած կամ դատական կարգով անգործունակ ճանաչված քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունից մեկնում են չափահաս այլ անձի ուղեկցությամբ, ապա այդ անձին օրինական ներկայացուցչի կողմից տրվում է նոտարական կարգով վավերացված համաձայնություն` մեկնելու վայրի և ժամկետի մասին նշումով:
- 14 տարին չլրացած քաղաքացու անձնագրում ծնողների վերաբերյալ տվյալները ծնողների անձնագրում առկա տվյալների հետ չհամապատասխանելու դեպքում ուղեկցող ծնողը Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում լիազոր մարմնին անձը հաստատող փաստաթղթի հետ միասին պարտավոր է ներկայացնել ազգակցական կապը հիմնավորող փաստաթղթեր (երեխայի ծննդյան վկայականը, ամուսնության վկայականը, հայրության ճանաչման վկայական, ծնողի անվան կամ ազգանվան փոփոխության հանգամանքը հավաստող փաստաթուղթ):
- 14 տարին չլրացած քաղաքացուն այլ օրինական ներկայացուցչի, իսկ դատական կարգով անգործունակ ճանաչված քաղաքացուն օրինական ներկայացուցչի կողմից ուղեկցելու դեպքում ուղեկցողը Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում լիազոր մարմնին անձը հաստատող փաստաթղթի հետ միասին պարտավոր է ներկայացնել նաև օրինական ներկայացուցիչ հանդիսանալը հավաստող փաստաթուղթ:
- 14 տարին չլրացած քաղաքացուն և դատական կարգով անգործունակ ճանաչված քաղաքացուն օրինական ներկայացուցչի համաձայնությամբ չափահաս այլ անձի կողմից ուղեկցելու դեպքում ուղեկցողը Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում լիազոր մարմնին անձը հաստատող փաստաթղթի հետ միասին պարտավոր է ներկայացնել նոտարական կարգով վավերացված համաձայնությունը: Եթե 14 տարին չլրացած քաղաքացու անձնագրում և նոտարական կարգով վավերացված համաձայնությունում ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների տվյալները չեն համընկնում, ուղեկցողը պարտավոր է ներկայացնել նաև 14 տարին չլրացած քաղաքացու և համաձայնություն տվողի ազգակցական կապը հիմնավորող փաստաթղթերի պատճենները (երեխայի ծննդյան վկայականի, ամուսնության վկայականի, հայրության ճանաչման վկայականի, ծնողի անվան կամ ազգանվան փոփոխության հանգամանքը հավաստող փաստաթուղթի, օրինական ներկայացուցիչ հանդիսանալը հավաստող փաստաթղթի պատճենները):
- Դատական կարգով անգործունակ ճանաչված քաղաքացուն օրինական ներկայացուցչի համաձայնությամբ չափահաս այլ անձի կողմից ուղեկցելու դեպքում ուղեկցողը Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում լիազոր մարմնին անձը հաստատող փաստաթղթի հետ միասին պարտավոր է ներկայացնել համաձայնություն տվողի օրինական ներկայացուցիչ լինելը հավաստող փաստաթուղթը:
- Եթե 16 տարին չլրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացու` Հայաստանի Հանրապետությունից մեկնելուն առարկում է նրա ծնողներից կամ այլ օրինական ներկայացուցիչներից մեկը, ապա անչափահասի` Հայաստանի Հանրապետությունից ելքի հարցը լուծվում է դատական կարգով: Ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչը գրավոր առարկությունը ներկայացնում է ազգային անվտանգության բնագավառի լիազոր մարմին՝ կցելով ազգակցական կապը կամ օրինական ներկայացուցիչ հանդիսանալու հանգամանքը հավաստող փաստաթղթերը (երեխայի ծննդյան վկայական, հայրության ճանաչման վկայական կամ ամուսնության վկայական, դիմող ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի անձնագիրը, օրինական ներկայացուցիչ հանդիսանալու հանգամանքը հիմնավորող փաստաթղթեր): Ազգային անվտանգության բնագավառի լիազոր մարմինը ստանալով գրավոր առարկությունը, փաստաթղթերի ամբողջական լինելու դեպքում 1 աշխատանքային օրվա ընթացքում սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում սահմանում է սահմանափակում և 2 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում մյուս ծնողին կամ այլ օրինական ներկայացուցչին՝ բնակչության պետական ռեգիստրում առկա հաշվառման հասցեով (բնակչության պետական ռեգիստրում հաշվառում չունենալու դեպքում ծանուցում չի ուղարկվում):
- 14-16 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացին Հայաստանի Հանրապետությունից կարող է մեկնել առանց օրինական ներկայացուցչի կամ այլ անձի ուղեկցության: Առանց ուղեկցողի մեկնող 14-16 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացին վավեր անձնագրից բացի պետք է Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում լիազոր մարմնին ներկայացնի իր օրինական ներկայացուցչի կողմից տրված նոտարական կարգով վավերացված համաձայնությունը` Հայաստանի Հանրապետությունից ելքի մասին: Նշված համաձայնությունը պետք է նշում պարունակի մեկնելու, վերադարձի ժամկետների և այն պետությունների վերաբերյալ, որոնք անձը մտադիր է այցելել:
Հոդված 7. Ուղեկցող անձանց պարտականությունները
- Հայաստանի Հանրապետությունից մեկնող 14 տարին չլրացած կամ դատական կարգով անգործունակ ճանաչված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքի և առողջության պահպանման, նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության պարտականությունը կրում են նրանց ուղեկցող չափահաս անձինք:
Հոդված 8. Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար
Uույն oրենքը խախտողները պատաuխանատվություն են կրում oրենքով uահմանված կարգով:
Հոդված 9. Եզրափակիչ դրույթներ
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Обсуждалось
27.04.2018 - 18.05.2018
-
Тип
Программа
-
Область
Юстиция, Безопасность, Международные отношения, Диаспора
-
Министерство
Полиция
Общественное обсуждение
27.04.2018 10:14
press@police.am
Просмотры 11966
Принт