Добавить в избранное

Проект принят

«Խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթն ստուգելու կարգը հաստատելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի նախագիծ

 

 Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

 թ.     թիվ -Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

  

ԽԱՂԱՍՐԱՀ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԱՆՁՆԱԳԻՐԸ ԿԱՄ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՈՒՂԹՆ ՍՏՈՒԳԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի դ1) կետը՝

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել` խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթն ստուգելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի օգոստոսի 28-ից:

 

 

 

 

 

Հավելված
ՀՀ ֆինանսների նախարարի
2018 թվականի ... հրամանի 

 

ԿԱՐԳ

ԽԱՂԱՍՐԱՀ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԱՆՁՆԱԳԻՐԸ ԿԱՄ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԱՅԼՓԱՍՏԱԹՈՒՂԹՆ 

ՍՏՈՒԳԵԼՈՒ

 

1. Սույն կարգը կարգավորում է շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների կազմակերպիչների (այսուհետ՝ Կազմակերպիչ) կողմից խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի (որը պարունակում է տվյալներ նրա տարիքի վերաբերյալ) ստուգման հետ կապված հարաբերությունները:

2. Կազմակերպչի կողմից խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի ստուգումն (այսուհետ՝ ստուգում) իրականացվում է նախասրահում՝ բացառելով 21 տարին չլրացած անձանց մուտքը խաղասրահներ:

3. Ստուգումն իրականացվում է խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձի ներկայությամբ՝ ՀՀ կառավարության 22.12.1999 թ. «Անձը հաստատող փաստաթղթի մասին» N 767 որոշմամբ սահմանված անձը հաստատող փաստաթղթի հիման վրա:

4. Խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձը Կազմակերպչի պահանջով ստուգման նպատակով վերջինիս առձեռն տրամադրում է անձնագիրը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անձը հաստատող այլ փաստաթուղթը:

5. Համապատասխան Ստուգումն իրականացնելուց հետո Կազմակերպիչը խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձին է վերադարձնում անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթը:

6. Ներկայացված փաստաթղթերի ստուգումն իրականացնելուց հետո Կազմակերպիչը հավաստիանում է նաև Լիազոր մարմնի կողմից տրամադրված՝ օրինական ուժի մեջ մտած վճռով մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված անձանց ցուցակում տվյալ անձի անվան բացակայության վերաբերյալ, որից հետո ֆիզիկական անձին թույլատրվում է մուտք գործել դեպի խաղասրահներ:

 

  • Обсуждалось

    26.04.2018 - 22.06.2018

  • Тип

    Приказ

  • Область

    Финансовая, Экономическая

  • Министерство

    Министерство финансов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7517

Принт