Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԹԵՎԱՆՈՒՄ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴՈՒՄ ԿԱՑԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԽՄԲԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 539-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1069-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 595-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒՅԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1701-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ 

-------- ——————— 2025 ԹՎԱԿԱՆԻ     N          -Ն 

ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԹԵՎԱՆՈՒՄ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴՈՒՄ ԿԱՑԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԽՄԲԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 539-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1069-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 595-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒՅԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1701-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ մասով, 25-րդ հոդվածի 2-րդ մասով, 3-րդ մասի 2-րդ, 6-րդ կետերով, 6-րդ մասով, «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով, «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ ու 37-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 

  1. Հաստատել՝
  • պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում ժամանակավոր օթևանում կացարանով ապահովելու կարգը, պայմանները և շահառուների խմբերը՝ համաձայն N 1 հավելվածի․
  • պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման կարգը, պայմանները և շահառուների խմբերը՝ համաձայն N 2 հավելվածի․
  • պետական սոցիալական բնակարանային ֆոնդից կացարան հատկացնելու համար պահանջվող տվյալների ու դրանք տրամադրող պետական մարմինների ցանկը՝ համաձայն N 3 հավելվածի։
  1. Սահմանել, որ՝
  • սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման N 2 և N 5 հավելվածներով սահմանված կարգով բնակելի տարածության կարիք ունեցող անձի (ընտանիքի) հերթացուցակում ներառված (հաշվառված) անձինք (ընտանիքները) պահպանում են իրենց հերթը և անհատույց օգտագործման եղանակով սոցիալական բնակարանային ֆոնդում կացարան ստանալու իրավունքը, իսկ սույն որոշման N 2 հավելվածով սահմանված կարգով անձանց (ընտանիքների) հերթացուցակի հաշվառումից հանելու կամ կացարանի տրամադրման մերժման հիմքերի բացակայության դեպքում՝ կացարանի անհատույց օգտագործման տրամադրման պայմանագրերը կնքվում են հետևյալ ժամկետներով՝

ա. միայն 65 տարին լրացած անձից կամ անձանցից բաղկացած ընտանիքներ՝ անժամկետ․

բ. սատարող ընտանիքներ՝ 1 տարի ժամկետով․

գ․ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասվող անձինք, մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներ` մինչև նրանց 23 տարին լրանալը, իսկ առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու դեպքում՝ մինչև 26 տարին լրանալը, իսկ սույն ենթակետում նշված տարիքը լրացած լինելու պարագայում՝ 1 տարի ժամկետով.

դ. միածնող ընտանիքներ՝ 1 տարի ժամկետով.

ե․ որպես «միայնակ չաշխատող կենսաթոշակառու» հաշվառված անձինք (այդ թվում` նրանց աշխատելու դեպքում)՝ 1 տարի ժամկետով.

զ․ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փախստական ճանաչված և ապաստան ստացած անձինք՝ 1 տարի ժամկետով․

է. «հաշմանդամություն ունեցող երեխայով» միածնող ընտանիք կամ ամուսնական զույգ, եթե ամուսիններից երկուսն էլ ունեն հաշմանդամություն՝ 1 տարի ժամկետով․

  • սույն որոշումն ուժի մեջ մտնելու դրությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման N 2 և N 5 հավելվածներով սահմանված կարգով սոցիալական բնակարանային ֆոնդի կացարանի անհատույց օգտագործման գործող պայմանագրերը շարունակում են գործել մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը կամ սույն որոշման N 2 հավելվածով սահմանված դեպքերում և կարգով լուծումը․
  • «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում բնակվող Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց հետ կնքված պայմանագրերը շարունակում են գործել մինչև պայմանագրով, կամ օրենսդրությամբ սահմանված ժամկետի ավարտը, կամ սույն որոշման N 2 հավելվածով սահմանված դեպքերում և կարգով լուծումը, իսկ պայմանագրում կամ օրենսդրությամբ ժամկետ սահմանված չլինելու դեպքում՝ պայմանագրերը գործում են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարի ժամկետով, եթե այն չի լուծվում սույն ենթակետով սահմանված դեպքերում։
  1. Սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված անձը (ընտանիքը), սույն որոշման N 2 հավելվածի 41-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված կարգավիճակը պահպանված է համարում
  • սատարող ընտանիքի դեպքում,

ա․ եթե ունի մինչև 18 տարեկան անդամ, և

բ․ եթե կացարան տրամադրելու պահին հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ու  անապահովության միավորը բարձր է 0 միավորից, կամ «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը ցածր է անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից և ընտանիքի անապահովության գնահատման կարգով անձը (ընտանիքը) ճանաչվել է սոցիալապես անապահով․

  • միայն 65 տարին լրացած անձից կամ անձանցից բաղկացած ընտանիքի դեպքում,

ա․ եթե ընտանիքը բաղկացած է միայն 65 տարին լրացած անձից, և

բ․ եթե կացարան տրամադրելու պահին հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ու անապահովության միավորը բարձր է 0 միավորից, կամ «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը ցածր է անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից և ընտանիքի անապահովության գնահատման կարգով անձը (ընտանիքը) ճանաչվել է սոցիալապես անապահով, և

գ․ եթե հանդիսանում է կենսաթոշակառու կամ ծերության կամ հաշմանդամության նպաստ ստացող անձ, որը չունի չափահաս` կենսաթոշակի կամ հաշմանդամության նպաստի իրավունք չունեցող զավակներ կամ ծնողներ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այլ խնամողներ, եթե դրա մասին տալիս է  հայտարարություն․

  • առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասվող անձանց, մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտների դեպքում, եթե հաշվառված է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների հաշվառման տեղեկատվական համակարգում կամ ներկայացրել է խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշումը․
  • միածնող ընտանիքի դեպքում,

ա․ եթե ամուսիններից մեկը մահացել է, կամ միայնակ անձի կողմից որդեգրվել է երեխա, և

բ․ եթե կացարան տրամադրելու պահին հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ու  անապահովության միավորը բարձր է 0 միավորից, կամ «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը ցածր է անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից և ընտանիքի անապահովության գնահատման կարգով անձը (ընտանիքը) ճանաչվել է սոցիալապես անապահով,և

գ․ եթե ընտանիքում առկա է առնվազն մեկ երեխա․

  • միայնակ չաշխատող կենսաթոշակառուի դեպքում,

ա․ եթե կացարան տրամադրելու պահին հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ու  անապահովության միավորը բարձր է 0 միավորից, կամ «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը ցածր է անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից և ընտանիքի անապահովության գնահատման կարգով անձը (ընտանիքը) ճանաչվել է սոցիալապես անապահով, և

բ․ եթե չի աշխատում և հանդիսանում է կենսաթոշակառու կամ ծերության կամ հաշմանդամության նպաստ ստացող անձ, որը չունի չափահաս` կենսաթոշակի կամ հաշմանդամության նպաստի իրավունք չունեցող զավակներ կամ ծնողներ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այլ խնամողներ, եթե դրա մասին տալիս է  հայտարարություն․

  • «հաշմանդամություն ունեցող երեխայով» միածնող ընտանիքի կամ ամուսնական զույգի հաշմանդամություն ունենալու դեպքում,

ա․ եթե կացարան տրամադրելու պահին երեխան ունի հաշմանդամություն և ընտանիքը համարվում է միածնող։ Ընտանիքը համարվում է միածնող, եթե ամուսիններից մեկը մահացել է, կամ միայնակ անձի կողմից որդեգրվել է երեխա, կամ

բ․ եթե կացարան տրամադրելու պահին երեխան և ամուսիններն ունեն հաշմանդամություն։

  1. Սույն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշված անձը (ընտանիքը), սույն որոշման N 2 հավելվածի 41-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված կարգավիճակը պահպանված է համարում, եթե հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստական։
  2. Սույն որոշման 2-րդ կետում նշված անձի (ընտանիքի) հետ կնքված պայմանագրի ժամկետը լրանալիս առնվազն մեկ ամիս առաջ շահառուն կարող է սույն որոշման N 2 հավելվածով սահմանված կարգով դիմել կացարանով ապահովման համար։ Նշված հավելվածով սահմանված շահառուների խմբերին ներկայացվող պայմաններին բավարարելու դեպքում անձը (ընտանիքը) շարունակում է բնակվել նույն կացարանում՝ սույն որոշման N 2 հավելվածով սահմանված կարգով, ժամկետներում ու դեպքերում՝ առանց հերթացուցակում հաշվառվելու։
  3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում պետական սոցիալական բնակարանային ֆոնդում առանց սահմանված կարգով կացարանի հատկացման հիմքերի բնակվող անձը (ընտանիքը) կարող է սույն որոշման N 2 հավելվածով սահմանված կարգով դիմել կացարանով ապահովման համար։ Նշված հավելվածով սահմանված շահառուների խմբերին ներկայացվող պայմաններին բավարարելու դեպքում անձը (ընտանիքը) շարունակում է բնակվել նույն կացարանում՝ սույն որոշման N 2 հավելվածով սահմանված կարգով, ժամկետներում ու դեպքերում։
  4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ժամանակավոր օթևանում բնակվող անձինք (ընտանիքները) շարունակում են բնակվել ժամանակավոր օթևանում՝ մինչև պայմանագրի գործողության ժամկետի ավարտը կամ սույն որոշման N 1 հավելվածով սահմանված դեպքերում և կարգով լուծումը։
  5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝
  • սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ինն ամսվա ընթացքում «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի միջոցով ստեղծել և գործարկել սոցիալական բնակարանային ֆոնդի ու ժամանակավոր օթևանի կառավարման նոր տեղեկատվական ենթահամակարգ․
  • մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը հաստատել ժամանակավոր օթևանի ու սոցիալական բնակարանային ֆոնդի բնակիչների հետ կնքվելիք պայմանագրերի օրինակելի ձևերը։
  1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե ղեկավարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին՝ սույն որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը։
  2. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ սույն որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը։
  3. Ուժը կորցրած ճանաչել
  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 22-ի «Կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման մեկ միավորի արժեքը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի N 894-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» N 539-Ն որոշումը․
  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց ցանկը, կացարանով ապահովելու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի N 614-Ն ու 2013 թվականի օգոստոսի 1-ի N 894-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման մեջ լրացում ու փոփոխություն և 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1516-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1069-Ն որոշումը, բացառությամբ N 4 հավելվածի 5-րդ գլխի։
  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի «Պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը և պայմանները սահմանելու մասին» N 595-Ն որոշման N 1 հավելվածի
  • 5-7-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«5․ Քաղաքացիներին նախկին հանրակացարանային կամ հանրակացարանային բնակելի տարածքներն անհատույց օգտագործման են տրամադրվում, եթե անձը կամ ընտանիքի բոլոր անդամները հանդիսանում են

  • 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված, և
  • ստացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, և
  • չունեն Հայաստանի Հանրապետությունում սեփականության (ներառյալ՝ բաժնային կամ համատեղ սեփականության) կամ օգտագործման իրավունքով բնակելի տարածություն, և
  • հաշվառված են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ու անապահովության միավորը բարձր է 0.00 միավորից կամ ««Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշմամբ սահմանված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափն ցածր է անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 185 տոկոսի արժեքից և ընտանիքի անապահովության գնահատման կարգով ճանաչվել է սոցիալապես անապահով։
  • Обсуждалось

    11.07.2025 - 28.07.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1500

Принт

Предложения

Լիդա Հովհաննիսյան

14.07.2025

Հարգելի հեղինակներ ես կողմ եմ այս օրենսդրական բացերի լրացմանը, բայց այստեղ կան բավականին բացեր և այստեղ անհրաժեշտ է այնպիսի կարևոր , պրոֆեսյոնալ կադրեր , ճիշտ անձնակազմ որ այս փաթեթը իր նպատակին հասցնեն։ Ու ցածր տոկոսով հիքոտեկային վարկերը տարիքը ային շեմը իջացնեն, ինչպես նայև նախնական կանխավճարը շեմը իջեցնեն։ Շնորհակալություն

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: