Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 92-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 92-Ն
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծով առաջարկվող փոփոխությունների անհրաժեշտությունը բխում է իրավական ակտերի կիրառման
ընթացքում նոր մեխանիզմների կիրառման և ի հայտ եկած անորոշությունների վերացման պահանջից, ինչպես նաև
ոլորտի ավելի արդյունավետ կառավարման նպատակից։ Մասնավորապես՝ «Վարձութային վկայական տրամադրելու և
դրա գործողությունը դադարեցնելու, ֆիլմը դասակարգելու և ֆիլմի տարիքային սահմանափակման մասին նշում
կատարելու կարգում» առկա որոշ ձևակերպումներ և մեխանիզմներ չեն ապահովում ամբողջական և հստակ
գործընթաց ֆիլմերի դասակարգման և տարիքային սահմանափակումների վերահսկման տեսանկյունից։ Այս
փոփոխությունները նաև բխում են օրենսդրական համապատասխանեցման և միջազգային փորձին մոտարկման
պահանջներից:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Գործնականում, օտարերկրյա արտադրության ֆիլմերի պարագայում, ֆիլմի պատշաճ որակի պատճենները
ֆիլմ տարածողների (դիստրիբյուտոր) կողմից չեն կարող ներկայացվել ամբողջությամբ՝ հղում անելով հեղինակային
իրավունքներին, կոմերցիոն գաղտնիությանը կամ տեխնիկական սահմանափակումներին։
Հաշվի առնելով Հայաստանում կինոսպառման հնարավորությունների ծավալը և կարևորելով օտարերկրյա
ֆիլմերի ցուցադրությունը Հայաստանի Հանրապետության տարածքում, ինչպես նաև դիտարկելով միջազգային փորձի
կիրառումը առաջին անգամ էկրանային տարածում կատարելու դեպքերին, կատարվել են համապատասխան
լրացումներ և փոփոխություններ այն ներդաշնակեցնելու միջազգային կինոշուկայի պահանջներին։
Այս փոփոխությունները և լրացումները թույլ են տալիս պատշաճ կերպով իրականացնել ֆիլմի
դասակարգումը և տարիքային սահմանափակման վերաբերյալ նշումը՝ առանց լիարժեք նախադիտման։
3. Կարգավորման նպատակը և բնույթը.
Նախագծով առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն՝
• Բարելավել և հստակեցնել ֆիլմերի վարձութային վկայականների տրամադրման, դասակարգման և
տարիքային սահմանափակումների սահմանման գործընթացը,
• Իրականացնել ավելի արդյունավետ վերահսկողություն ֆիլմերի առաջին ցուցադրության ժամանակ՝
ապահովելով ներկայացված դասակարգման ճշգրտությունը,
• Հստակեցնել հայտադիմումի անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և ներկայացման պահանջները՝ ապահովելով
վարչական ընթացակարգերի ամբողջականություն և թափանցիկություն:

Այս կարգավորումը բնույթով սահմանում է օտարերկրյա ֆիլմերին վարձութային վկայական տրամադրելու հատուկ
մեխանիզմ, որը մի կողմից պահպանում է հեղինակային և կոմերցիոն իրավունքները, իսկ մյուս կողմից՝ ապահովում
է պետության վերահսկող գործառույթները։
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և
սպորտի նախարարության և Հայաստանի կինոյի հիմնադրամի մասնագետների կողմից:
5. Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի
բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն.

Չկան:
6. Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը.
Փոփոխությունների ընդունման արդյունքում ակնկալվում է՝
• Ֆիլմերի դասակարգման և տարիքային սահմանափակման վերաբերյալ գործընթացների թափանցիկության և
պատասխանատվության բարձրացում,
• Ներկայացվող նյութերի ու փաստաթղթերի ամբողջականության ապահովում՝ նախքան վարձութային
վկայական տրամադրելը,
• Արտասահմանյան ֆիլմերի պարագայում՝ վերահսկելիություն դասակարգման իսկության վերաբերյալ՝
առաջին ցուցադրման ժամանակ ազգային մարմնի մասնակցությամբ,
• Հայտատուների և պետական կառավարման մարմինների միջև աշխատանքային ընթացակարգերի պարզեցում
ու հստակեցում,
• Իրավական հստակության բարձրացում՝ իրավական վեճերի և վիճարկման հնարավորությունների
նվազեցմամբ։
7. Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման
անհրաժեշտություն.
1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.
Չի առաջացնում:
2. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը.
Համապատասխանում է:

8. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050,
Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունվարի 18–ի N 92-Ն որոշման մեջ
փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը

բխում է ՀՀ կառավարության 2021թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության
2021-2026 թվականների ծրագրի 4-րդ գլխի 4.9 բաժնում ամրագրված բարեփոխումների հետևյալ
ուղղություններից՝ ֆինանսական միջոցների և մասնագիտական ռեսուրսների կենտրոնացումը, պետություն-
մասնավոր համագործակցության ընդլայնմանն ուղղված փոխշահավետ մեխանիզմների խթանումը, ժամանակակից
տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ընդլայնումը, իրավական, սոցիալ-տնտեսական կարգավիճակի և
հարաբերությունների հստակեցումը:

9. Այլ տեղեկություններ.
Չկան:

  • Обсуждалось

    11.07.2025 - 28.07.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Культура

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1465

Принт

Предложения

ԿԻՆՈՄԱՆԻԱԿ

25.07.2025

Այս նախագծով Հայաստանի կինոյի հիմնադրամը լեգալիզացնում է իրեն «պատիվ տալու» պահանջելու իրավունքը՝ ՀՀ կառավարության միջոցով պարտադիր դարձնելով արտասահմանյան ֆիլմերի պրեմիերային ցուցադրման նստատեղի պահանջը: Բացի այդ, ստեղծվում են անհավասար պայմաններ տեղական և արտասահմանյան ֆիլմերի համար, ինչի հետևանքով տուժում է տեղական կինոն։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: