Добавить в избранное

В стадии разработки

« Գույք հետ վերցնելու եւ ամրացնելու մասին»

 

Հիմնավորում

« Գույք հետ վերցնելու եւ ամրացնելու մասին»

ՀՀ կառավարության որոշման ընդունման անհրաժեշտության

 

 

  1. Անհրաժեշտությունը

Վերոհիշյալ իրավական ակտի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 53 եւ 2013թ. մայիսի 23-ի N 20 արձանագրային որոշումների պահանջներից (հավելված, բաժին IV. հավելված 2)՝  ստեղծելու ՀՀ-ում շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի եւ վերահսկողության իրականացման համար անհրաժեշտ ռեֆերենսային ռադիոքիմիական լաբորատորիա:

Լաբորատորիայի ստեղծումը ներառված է նաեւ ՀՀ կառավարության 2018 թվականի գերակա խնդիրների ցանկում (կետ 104)։

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության՝ Երեւան քաղաքի Ծովակալ Իասակովի N 50/12 հասցեում գտնվող արտադրական մասնաշենքի 3-րդ հարկից 501. քառ մետր տարածքը կհատկացվի Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին,  որը վերանորոգումից եւ կահավորելուց հետո կդառնա  ժամանակակից պահանջներին համապատասխանող Ճառագայթային չափումների ռեֆերենսային ռադիոքիմիական լաբորատորիա, հագեցած բարձր ճշտության ռադիոմետրիկ ու սպեկտրոմետրիկ սարքերով, ինչպես նաև ռադիոքիմիական անալիզների կատարման ու փորձանմուշներ վերցնելու և մշակելու համար անհրաժեշտ սարքավորումներով:

Լաբորատորիայի նորոգման ծախսերը նախատեսվում է կատարել ՀՀ   միջուկային անվտանգության կարգավորման  կոմիտեի 2019.թ. բյուջեի /պահպանման ծախսերի հաշվին, իսկ ժամանակակից սարքերով, սարքավորումներով  ապահովումը՝ Եվրոպական միության, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության  եւ ԱՄՆ տեխնիկական համագործակցության ծրագրերի շրջանակներում:

  1. Կարգավորման նպատակը եւ արդյունքը

Վերոհիշյալ որոշման ընդունմամբ կստեղծվի Ճառագայթային չափումների ռեֆերենսային ռադիոքիմիական լաբորատորիա, իրականացնելու շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորիգ եւ վերահսկողություն՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության բնակչության պաշտպանությունը իոնացնող ճառագայթման հնարավոր վնասակար ազդեցությունից, բարելավելու շրջակա միջավայրի  պահպանությունը:

  • Обсуждалось

    25.04.2018 - 15.05.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Ядерная безопасность

  • Министерство

    Комитет по регулированию ядерной безопасности

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 9567

Принт