Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ­ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

    1Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ կառավարության 2011թ. մարտի 3-ի «Պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպությունների շահույթի բաշխ­ման, շահութա­բա­ժին­ների հաշվարկման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 5-ի N1194 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N202-Ն որոշման (այսու­հետ՝ Որոշում) փոփոխության նախաձեռնությունը պայմանավորված է 05.05.2025թ. ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի NԿԱ/135 նիստի արձանագրության 1-ին կետի 1-ին ենթակետով տրված հանձնարարականի կատարմամբ, որով առաջարկվել  է ՀՀ ֆինանս­ների նախարարությանը շրջանառել Որոշման մեջ փոփոխություն կատարելու նախագիծ՝ կապված շահութաբաժնի պարտավորության մարումը հետաձգելու իրավահարաբերությունների հստակեցման հետ:

Միաժամանակ, «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 30.11.2006թ. N1110-Ն հրամանը» ուժը կորցնելու հանգամանքով պայմանավորված` անհրաժեշտություն է առաջացել որոշման N 1 հավելվածի 11-րդ կետի 3-րդ ենթակետը խմբագրել:

    2․ Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծի ընդունման նպատակն է հստակեցնել շահութաբաժնի պարտավորության մարումը հետաձգելու հետ կապված իրավահարաբերությունները:

    3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

    Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

  

          4 Ակնկալվող արդյունքը

Նախագծով ակնկալվում է առանձին առևտրային կազմակերպությունների համար շահութաբաժինների պարտավորության մարումը հետաձգելու հետ կապված իրավահարաբերությունները, որը հնարավորություն կտա արդյունավետ կերպով կառավարել ընկերությունների ֆինանսական վիճակի հետ կապված ռիսկերը:

    5 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախ­սերում էական փոփոխություններ չեն նախատեսվում։

          6 Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն

    Սույն նախագծի ընդունմամբ այլ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություն չի առաջանում:

7 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

    Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։

 

 

 

 

  • Обсуждалось

    09.07.2025 - 24.07.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Финансовая

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1209

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: