Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1698-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ 

2018 թվականի  N      -Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1698-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի պահանջները՝ Հայաuտանի Հանրապետության Կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 2-ի «Ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցանկերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1599-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 16-ի N 876-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1698-Ն որոշման N 1 հավելվածի «XIV. Առողջապահական և սոցիալական ապահովության հիմնարկներ» բաժնում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝

1) 25-րդ կետը «հատուկ մանկավարժ» բառերից հետո լրացնել «(այդ թվում՝ լոգոպեդ, տիֆլոմանկավարժ, սուրդոմանկավարժ, օլիգոֆրենոմանկավարժ)» բառերով.

2) 26-րդ կետի «աշխատանքային թերապիայի կազմակերպիչ, աշխատանքային թերապիայի հրահանգիչ» բառերը փոխարինել «մասնագետ` աշխատանքային թերապիայի» բառերով.

3) բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 27-րդ կետով.

«

27. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից առանձին ծախսային ծրագրերով սուբսիդավորվող՝ մտավոր խնդիրներ (այդ թվում՝ աուտիզմ) ունեցող անձանց խնամքի և սոցիալական վերականգնողական ծառայություններ մատուցող կազմակերպությունների սոցիալական աշխատող, սոցիալական մանկավարժ, դաստիարակ, մեթոդիստ համակարգող, էրգոթերապիստ, խմբավար (ըստ ուղղությունների), մասնագետ` աշխատանքային թերապիայի, հատուկ մանկավարժ (այդ թվում՝ լոգոպեդ, տիֆլոմանկավարժ, սուրդոմանկավարժ, օլիգոֆրենոմանկավարժ), վարքային թերապիստ, հոգեբան (այդ թվում՝ հատուկ հոգեբան), սպասուհի, դայակ, հոգեբույժ, բուժքույր, ադապտիվ ֆիզկուլտուրայի մասնագետ

»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

  • Обсуждалось

    20.04.2018 - 07.05.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Работа и занятость

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8567

Принт