Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԲՈՎԱՁՈՐԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՄՐԱԿԻՑԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ԹԻՎ 3 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ԹԻՎ 3 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                        ՆԱԽԱԳԻԾ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

____________________ 2025 ԹՎԱԿԱՆԻ  N ______- Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԲՈՎԱՁՈՐԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՄՐԱԿԻՑԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ԹԻՎ 3 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ԹԻՎ 3 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, 64-րդ հոդվածի 1-ին մասով, «Պետական ոչ առևտրային կազմակերպություն­ների մասին» օրենքի 9-րդ հոդվածով, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետով և 24-րդ հոդվածով՝ Հայաս­տա­նի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ո ւ մ     է.

1. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Բովաձորի միջնակարգ դպրոց» (պետական գրանցման համարը` 92.210.00454), «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ամրակիցի միջնակարգ դպրոց (պետական գրանցման համարը` 92.210.00465) և «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոց (պետական գրանցման համարը` 37.210.00478) պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. Սահմանել, որ

1) «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Բովաձորի միջնակարգ դպրոց», «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ամրակիցի միջնակարգ դպրոց և «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի թիվ 3 հիմնական  դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդը «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է և վերջինիս են անցնում միաձուլված իրավաբանական անձերի իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտերին համապատասխան:

2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Բովաձորի միջնակարգ դպրոց», «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ամրակիցի միջնակարգ դպրոց և «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի թիվ 3 հիմնական  դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջոցների հաշվին:

3) «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության՝ 

ա․ առարկան Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված բոլորի համար հավասար կրթության իրավունքի, անվճար պարտադիր հիմնական կրթության հնարավորության հիմքերի ապահովումն է, յուրաքանչյուր սովորողի կրթության կազմակերպումն է՝ հանրակրթական հիմնական և լրացուցիչ ծրագրերի իրականացման միջոցով՝ առավել նպաստավոր շենքային պայմաններում,

բ․ նպատակը համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված և մասնագիտական կողմնորոշում ունեցող անձի ձևավորումն է: Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ապահովել անձի ուսուցման և դաստիարակության գործընթացը՝ նախադպրոցական, տարրական, հիմնական կրթության հիմնական և լրացուցիչ ծրագրերի իրականացման միջոցով:

3. Թույլատրել «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) հանրակրթական լրացուցիչ ծրագրերի իրականացում.

2) համակարգչային ծրագրերի և լեզուների լրացուցիչ ուսուցման կազմակերպում.

3) ուսումնաարտադրական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում.

4) արտադպրոցական դաստիարակության կազմակերպում.

5) սովորողների սննդի կազմակերպում.

6) կրթական, սպորտային և մշակութային միջոցառումների ընթացքում սննդի և (կամ) կացության կազմակերպում:

4․ «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի թիվ 3  հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե», «է» ենթակետերով նախատեսված լիազո­րու­թյունները վերապահել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին:

5. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո.

1) երկամսյա ժամկետում՝

ա. ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Բովաձորի միջնակարգ դպրոց», «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ամրակիցի միջնակարգ դպրոց և «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման հետ կապված աշխատանքները՝ գույքագրման աշխատանքների իրականացում (սեփականության իրավունքով և անհատույց օգտագործման իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև պարտավորությունների կազմի ճշտման գործընթաց), հաստատել փոխանցման ակտերը, գույքի կազմը և արժեքը, միաձուլման պայմանագիրը, միաձուլման կարգը և պայմանները,

բ․ հաստատել «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը․

2) սույն կետի 1-ին ենթակետի աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ վերակազմակերպված «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Բովաձորի միջնակարգ դպրոց», «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ամրակիցի միջնակարգ դպրոց և «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոց  պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության դադարեցման և «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի թիվ 3 հիմնական  դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպության օրենսդրությամբ սահմանված կարգով  պետական գրանցումը․

3) սույն կետի 2-րդ  ենթակետի  աշխատանքների ավարտից հետո  երկամսյա ժամկետում, համաձայն հանձնման-ընդունման ակտերի, ապահովել «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Բովաձորի միջնակարգ դպրոց», «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ամրակիցի միջնակարգ դպրոց «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոց  պետական ոչ առևտրային կազմակերպություններին սեփականության իրավունքով և անհատույց  օգտագործման իրավունքով պատկանող գույքի հանձնումը «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությանը և հաստատել հանձնման-ընդունման ակտերը:

4) ապահովել «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Բովաձորի միջնակարգ դպրոց», «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ամրակիցի միջնակարգ դպրոց և «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների սովորողների շարունակական ուսումնառության բնականոն գործընթացը «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունում, որը գործելու է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, Ստեփանավան համայնք, ք.Ստեփանավան, Աշոտաբերդ թաղամաս 13 հասցեում:

6. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Բովաձոր, 3-րդ փողոց 13 շենք հասցեում գտնվող՝ 1337.5 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը և օգտագործման համար անհրաժեշտ 0.465 հեկտար մակերեսով հողատարածքը (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 2018 թվականի հունվարի 22–ի N 22012018-06-0026 վկայական) և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ամրակից, 2-րդ փողոց 18 շենք հասցեում գտնվող՝ 721.75 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը և օգտագործման համար անհրաժեշտ 0.536 հեկտար մակերեսով հողատարածքը (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 2018 թվականի ապրիլի 16–ի N 16042018-06-0020 վկայական) հետ վերցնել համապատասխանաբար «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Բովաձորի միջնակարգ դպրոց», «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ամրակիցի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություններից և թողնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը (այսուհետ՝ կոմիտե):

7. Կոմիտեի նախագահին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում լուծել «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Բովաձորի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2018 թվականի հունվարի 11-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման թիվ 01/0018 և «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ամրակիցի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2018 թվականի ապրիլի 4-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման թիվ 85/0018 պայմանագրերը՝ սահմանելով, որ պայմանագրերի լուծման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոց» ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

2) սույն Որոշման 5-րդ կետի 2-րդ և սույն կետի 1-ին ենթակետերում նշված գործընթացի ավարտից հետո եռամսյա ժամկետում «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2018 թվականի փետրվարի 2-ին կնքված N 11/0018 անհատույց օգտագործման պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր /այսուհետև՝ Համաձայնագիր/: Համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին»:

8. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Բովաձորի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմա­կերպությանն ամրացված՝ Լոռի Բերդ համայնք, գյուղ Բովաձոր, 3-րդ փողոց, շենք 4 հասցեում գտնվող անշարժ գույքի և «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ամրակիցի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված՝ Գյուլագարակ համայնք, գ.Ամրակից, 2-րդ փողոց, շենք 18 հասցեում գտնվող անշարժ գույքի հետագա օգտագործման վերաբերյալ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

              ՎԱՐՉԱՊԵՏ                                                      Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Обсуждалось

    01.07.2025 - 16.07.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1093

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: