Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊՈՂՊԱՏԵ ԱՄՐԱՆՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքով ամրագրվող դրույթների կիրարկման ապահովման նպատակով պողպատե ամրանների ներմուծման լիցենզավորման ընթացակարգի և հիմնական լիցենզիայի ձևի հաստատումը, ինչն էլ, իր հերթին ուղղված է ոլորտային արտադրատեսակների շուկայում հավասար մրցակցության, արտադրական ավելի երկար շղթաների կիրարկման, առավել բարձր ավելացված արժեքով տեղական ապրանքների արտադրության զարգացման խթանման, տեղական մետաղագործական ձեռնարկությունների արտադրանքի բնականոն գործունեության ապահովմանը։

  • Обсуждалось

    01.07.2025 - 21.07.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы, Градостроителство, Экономика, Экономическая

  • Министерство

    Министерство экономики

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1713

Принт

Предложения

METAL.am

04.07.2025

Գլխավոր լիցենզիայի լրացման կարգի 5-րդ կետում նշված է վաճառող երկիրը, 6-րդում ծագման երկիրը 6-րդ կետի համար շեշտադրում կա որ կարելի է գրել մի քանի երկիր, բայց 5 կետի մասին չկա Ստացվում է որ ամեն երկրի համար պետք է ստանալ առանձին լիցենզիաներ: Առաջարկում եմ 5-րդ կետում էլ թույլատրել նշել մի քանի երկիր

METAL.am

04.07.2025

Նշեմ նաև, որ ԵԱՏՄ անդամ պետություններից (ՌԴ, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան) ներմուծված ապրանքների գները 20 և ավելի տոկոսով բարձր են` տեղական արտադրանքի հետ համեմատած: Ուստի լիցենզավորումը և տուրքը թող գործեն երրորդ երկրների և\կամ բացառապես ԻԻՀ-ի համար

METAL.am

04.07.2025

նախագծի հիմնավորման մեջ նշվում է,որ անհրաժեշտությունը պայմանավորված է. Պողպատե ամրանների զգալի ներհոսքով, հատկապես՝ երրորդ երկրի՝ Իրանի Իսլամական Հանրապետության կողմից մեծածավալ և ցածր գներով ներմուծումներով, ինչը վնաս է հասցնում ՀՀ տեղական արտադրողներին:Այսինքն՝ նախագծի պատճառաբանումը հասցեագրված է երրորդ երկրներից եկող շուկայական ճնշմանը, մասնավորապես՝ Իրանից։ Բայց ինչու՞ է օրենքը տարածվում բոլոր երկրներից ներմուծման վրա, ներառյալ ԵԱՏՄ անդամները (ՌԴ, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան)։ Իմ կարծիքով ԵԱՏՄ-ի ազատ առևտրի ռեժիմի պայմաններում, ՀՀ-ն այնուամենայնիվ, չպետք է կիրառի վարչական խոչընդոտ (լիցենզիա + տուրք) ԵԱՏՄ անդամ պետությունների հետ առևտրային հարաբերություններում

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: