Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ, ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՉԱՓՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՉԱՓՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՉԱՓՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴԻՐՔԵՐԻ ԵՎ ՔԱՆԱԿՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

-----    ------------------ -ի   2025 թվականի   N------ Ն

                           

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ, ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՉԱՓՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՉԱՓՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՉԱՓՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴԻՐՔԵՐԻ ԵՎ ՔԱՆԱԿՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Մթնոլորտային օդի պահպանության մասին» 1994 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-121 օրենքի  5-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել մթնոլորտային օդի որակի գնահատման չափանիշների, աղտոտվածության չափման մեթոդների և ստանդարտացված չափման մեթոդների, ինչպես նաև աղտոտվածության չափման կայանների տեղադիրքերի և քանակների միասնական չափանիշները հաստատելու վերաբերյալ կարգը՝ համաձայն հավելվածի։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2030 թվականի հունվարի 1-ից:
  3. Աղյուսակ N 1-ում սահմանված մթնոլորտային օդի որակի նպատակային մակարդակների ցուցանիշները Հայաստանի Հանրապետությունում կիրառելի կլինեն 2035 թվականի հունվարի 1-ից՝ հիմք ընդունելով ԱՀԿ-ի կողմից առաջարկվող ցուցանիշների տեղայնացման փուլային տարբերակի մոտեցումը:

 

 

Հայաստանի Հանրապետության

 վարչապետ                                                       Ն. Փաշինյան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

-ի   N     -Ն որոշման

ԿԱՐԳ

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ, ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՉԱՓՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՉԱՓՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՉԱՓՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴԻՐՔԵՐԻ ԵՎ ՔԱՆԱԿՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. Սույն կարգով սահմանվում են մթնոլորտային օդի որակի գնահատման չափանիշները, աղտոտվածության չափման մեթոդները, կիրառելի ստանդարտացված չափման մեթոդները, կանոնակարգվում են աղտոտվածության չափման կայանների տեղադիրքերի և քանակների միասնական չափանիշները:
  2. Մթնոլորտային օդի որակի գնահատումն իրականացվում է ինչպես մարդու առողջության վրա ունեցած ազդեցության, այնպես էլ շրջակա միջավայրի այլ ընկալիչների, մասնավորապես բուսականության կամ բնական էկոհամակարգի վրա ունեցած ազդեցության տեսանկյունից:

 2.ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  1. Սույն իրավական ակտում կիրառվում են հետևյալ հասկացությունները.

1) կրիտիկական մակարդակ՝ մթնոլորտային օդում աղտոտող (վնասակար) նյութերի պարունակության մակարդակ, որը գերազանցելու դեպքում անմիջական վնասակար ներգործության կենթարկվեն բույսերը և բնական էկոհամակարգերը, բայց ոչ մարդիկ.

 2)   նպատակային արժեք՝ գիտական հիմքերով սահմանված մթնոլորտային օդն աղտոտող վնասակար նյութերի մակարդակ, որի նպատակն է կանխել, նվազեցնել կամ բացառել վնասակար ազդեցությունները մարդու առողջության կամ շրջակա միջավայրի վրա՝ նախատեսված ժամանակահատվածում հնարավորության դեպքում այդ արժեքին հասնելու պայմանով.

3)  զգուշացման շեմ՝  մթնոլորտային օդն աղտոտող վնասակար նյութերի մակարդակ, որի գերազանցումը  կարճաժամկետ ազդեցության դեպքում կարող է վտանգավոր լինել  մարդու առողջության համար.

4) տեղեկացման շեմ՝ մթնոլորտային օդն աղտոտող վնասակար նյութերի մակարդակ, որը գերազանցելու դեպքում բնակչության հատկապես խոցելի խմբերի համար կարճաժամկետ ազդեցությունը կարող է վտանգավոր լինել մարդու առողջության համար.

  6) ստանդարտացված չափման մեթոդ՝ միջազգային ստանդարտներով սահմանված մեթոդներ, որոնք կիրառվում են Հայաստանում մթնոլորտային օդի որակի գնահատման նպատակով՝ ապահովելով չափման գործընթացների համապատասխանությունը միջազգային պահանջներին:

  3.ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

  1. Մթնոլորտային օդի որակի գնահատումը պետք է իրականացնել բոլոր գոտիներում։
  2. Յուրաքանչյուր գոտի դասակարգվում է գնահատման շեմերի համեմատ։
  3. Մթնոլորտային օդում ծծմբի երկօքսիդի (SO2), ազոտի երկօքսիդի և ազոտի օքսիդների, կախված մասնիկների (PM10և PM2,5 ), բենզոլի, ածխածնի մոնօքսիդի, արսենի, կադմիումի, կապարի, նիկելի, բենզ(ա)պիրենի և օզոնի նկատմամբ կիրառվում են գնահատման շեմեր.                                                                                                                                                                                  1)մարդու առողջության պահպանության մասով՝ համաձայն աղյուսակ N 6-ի.                                                                                                                                                              2)բուսականության և բնական էկոհամակարգերի պահպանության մասով՝ համաձայն աղյուսակ N 7-ի:
  1. Մթնոլորտային օդի որակի գնահատման նպատակով սահմանվում են աղտոտող (վնասակար) նյութերի միջին օրական (24 ժամ), օրական առավելագույն 8-ժամյա միջին, միջին տարեկան, որոշ վնասակար նյութերի դեպքում նաև 1 ժամյա սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների, նպատակային արժեքների և թույլատրելի գերազանցումների չափանիշներ:
  2. Սույն որոշման N 1 աղյուսակով սահմանվում է մթնոլորտային օդի որակի գնահատումն ըստ մարդու առողջության վրա ունեցած ազդեցության:
  3. Սույն որոշման N 4 աղյուսակով սահմանվում է մթնոլորտային օդի որակի գնահատումն՝ ըստ շրջակա միջավայրի որոշ ընկալիչների, մասնավորապես բուսականության կամ բնական էկոհամակարգերի վրա ունեցած ազդեցության:
  4. Մթնոլորտայինօդումծծմբիերկօքսիդի (SO2), ազոտի երկօքսիդի (NO2), կախված մասնիկների (PM10և PM2,5) և օզոնի (O3) կոնցենտրացիաների զգուշացման շեմերը սահմանվում են  N 2 աղյուսակում։
  5. Օզոնից բացի այլ աղտոտող նյութերի զգուշացման շեմերի ընդունման համար հիմք են հանդիսանում 100 քառակուսի կիլոմետր շրջակա տարածքի կամ ամբողջ գոտու դեպքում երեք անընդմեջ ժամերի ընթացքում իրականացված չափումների միջին ժամային կոնցենտրացիան:
  6. Օզոնի (O3) դեպքում զգուշացման շեմային արժեքի գերազանցումը չափվում կամ կանխատեսվում է   3 անընդմեջ ժամերի ընթացքում իրականացված չափումների միջին ժամային կոնցենտրացիայի հիման վրա։
  7. Ծծմբիերկօքսիդի (SO2), ազոտի երկօքսիդի (NO2), կախված մասնիկների (PM10և PM2,5)և օզոնի (O3) կոնցենտրացիաների տեղեկացման շեմերը սահմանվում են N 3 աղյուսակում։
  8. Ծծմբի երկօքսիդի (SO2) և ազոտի երկօքսիդի (NO2) տեղեկացման շեմերիընդունման համար հիմք է հանդիսանում 1 ժամվա ընթացքում իրականացված չափումների միջին ժամային կոնցենտրացիան:
  9. Կախված մասնիկների (PM10և PM2,5) տեղեկացման շեմերի ընդունման համար հիմք է հանդիսանում 1 օրվա ընթացքում իրականացված չափումների միջին օրական կոնցենտրացիան 100 քառակուսի կիլոմետր շրջակա տարածքի կամ ամբողջ գոտու դեպքում:
  10. Օզոնի (O3) տեղեկացման շեմերիընդունման համար հիմք է հանդիսանում 1 ժամվա ընթացքում իրականացված չափումների միջին ժամային կոնցենտրացիան։
  11. Սույն որոշման N 2 աղյուսակով սահմանված որևէ զգուշացման շեմի գերազանցման կամ մոդելավորման կիրառությունների կամ այլ կանխատեսման գործիքների հիման վրա կանխատեսված գերազանցումների դեպքում տեղական ինքնակառավարման մարմինները մշակում և իրականացնում են կարճաժամկետ գործողությունների ծրագիր:
  12. Կարճաժամկետ գործողությունների ծրագրում ամրագրված միջոցառումներն ուղղված են այն աղբյուրների վերացմանը, որոնք նպաստում են զգուշացման շեմի գերազանցման ռիսկին՝ կախված տեղական հանգամանքներից և դիտարկվող վնասակար նյութից:
  13. Սույն որոշման N 2 և N 3 աղյուսակներով սահմանված որևէ զգուշացման կամ որևէ տեղեկացման շեմի գերազանցման կամ մոդելավորման կիրառությունների կամ այլ կանխատեսման գործիքների հիման վրա կանխատեսված գերազանցումների վերացնելու նպատակով հանրությանը տեղեկացվում է Կառավարության սահմանած կարգով:

 

                              

4.ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՉԱՓՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՉԱՓՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ

  1. Առանձնացվում է աղտոտվածության չափման կայանների 2 կատեգորիա` անշարժ կամ ստացիոնար, շարժական կամ երթուղային.

1) Անշարժ կամ ստացիոնար դիտակայանները պետք է ապահովեն աղտոտող նյութերի պարունակության անընդհատ գրանցում կամ օդից նմուշառում` հետագա վերլուծությունների համար: Անշարժ դիտակայանները  նախատեսված են աղտոտվածության հիմնական և առավել տարածված աղտոտող (վնասակար) նյութերի պարունակությունների մոնիթորինգի համար:

2) Երթուղային կամ շարժական  դիտակայանները նախատեսված են արտակարգ իրավիճակներում օդի աղտոտվածության չափման կամ մշտական դիտակայան չունեցող բնակավայրերում օդի աղտոտվածության ժամանակավոր գնահատման համար: Շարժական կամ երթուղային դիտակայանների միջոցով դիտարկվում է որոշակի սահմանված (ֆիքսված) տեղում օդի նմուշառում:

  1. Մթնոլորտային օդի որակի մոնիթորինգն իրականացվում է միջազգային չափանիշներին համապատասխան ռեֆերենս ստանդարտացված չափման մեթոդներով՝ համաձայն աղյուսակ N 5-ի:
  2. Ստանդարտացումն իրականացնելիս գազային աղտոտող նյութերի ծավալը պետք է ստանդարտացվի 293 կելվին ջերմաստիճանի և 101.3 կիլոպասկալ մթնոլորտային ճնշման ներքո։
  3. Կախված մասնիկների, ինչպես նաև և արսենի, կադմիումի, կապարի, նիկելի և բենզ(ա)պիրենի համար նմուշառման ծավալները կախված են չափումների օրվա դրությամբ շրջակա միջավայրի պայմաններից՝ մասնավորապես ջերմաստիճանից և մթնոլորտային ճնշումից:

 

                   5. ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՉԱՓՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴԻՐՔԵՐԻ ԵՎ ՔԱՆԱԿՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ                                                                                                                         27.Դիտակայանների գտնվելու վայրը պետք է համապատասխանի մակրո և միկրո-մասշտաբի տեղակայման չափանիշներին: Դիտակետերի տեղադրությունը որոշվում է հաշվի առնելով նաև դրանց տեսակները.

1) քաղաքային ֆոնային դիտակայան, որը տեղադրվում է  քաղաքի այնպիսի վայրում, որտեղ առկա են քաղաքին բնորոշ արտանետման բոլոր տեսակները.

2) տրանսպորտային դիտակայան, որը տեղադրվում է ճանապարհից ոչ պակաս քան 100 մ հեռավորության վրա.                                                                                                                        3)արդյունաբերական դիտակայն, որը տեղադրվում է արդյունաբերական արտանետման աղբյուրից 250 մ հեռավորության վրա, բնակավայրին մոտ.

4) օդի աղտոտվածության թեժ կետերի դիտակայան, որը տեղադրվում է արտանետման կոնկրետ աղբյուր մոտ և որտեղ ենթադրաբար պետք է լինի աղտոտվածության համեմատաբար բարձր կոնցենտրացիա,  նշված աղբյուրի ազդեցությունը գնահատելու համար.

5)   գյուղական ֆոնային դիտակայան, որը տեղադրվում է  բնակչության ցածր խտություն ունեցող գյուղական բնակավայրերում:

  1. Օդի աղտոտվածության չափման կայանների տեղակայման համար առանձնացվում են մակրո և միկրոմասշտաբային չափանիշներ:
  2. Օդի որակի մոնիթորինգի միկրո և մակրո մասշտաբները տարբերվում են իրենց մասշտաբով և չափման նպատակներով:
  3. Միկրոմասշտաբային մոնիթորինգն ընդգրկում է տեղական մակարդակ, օրինակ՝ ներսում կամ որոշակի աղտոտման աղբյուրի անմիջական հարևանությամբ:
  4. Միկրոմասշտաբային տեղակայման չափանիշները ավելի կոնկրետ են, կիրառվում են բոլոր տեսակի մոնիթորինգի վայրերի համար և նկարագրում են, թե ինչպես պետք է կազմակերպված լինի դիտակայանի անմիջական շրջակա վայրը և օդի ներթող կետը։
  5. Միկրոմասշտաբային տեղակայման չափանիշները պետք է ապահովեն նմուշառման մուտքի շուրջ օդի ազատ հոսքը՝ որպես սահմանված տարածքի համար ներկայացուցչական չափում ապահովելու հիմնական պահանջ:
  6. Միկրոմասշտաբային տեղակայման չափանիշները պետք է համապատասխանեն հիմնական ճանապարհների մոտակայքում կատարվող նմուշառումների նվազագույն պահանջներին: Մոնիթորինգի վայրերի տեղակայման ընտրությունը պետք է հաշվի առնի արտանետումների հիմնական աղբյուրները, հիմնական վնասակար նյութերը և կայանների առավելագույն քանակը:
  7. Մակրոմասշտաբային մոնիթորինգն ընդգրկում է ավելի մեծ տարածքներ, ինչպիսիք են քաղաքը, տարածաշրջանը կամ նույնիսկ երկիրը, և նպատակ ունի գնահատել օդի որակի ընդհանուր իրավիճակը որպես ամբողջություն:
  8. Մակրոմասշտաբային տեղակայման չափանիշները կիրառվում են մոնիթորինգի վայրի տեսակը սահմանելու համար, այսինքն` տարբերակելու երթևեկելի, քաղաքային կամ գյուղական միջավայր և արդյունաբերական հատվածներ:
  9. Մակրոմասշտաբային տեղակայման չափանիշներն ապահովում են նվազագույն պահանջներ՝ կապված վայրերի տարբեր տեսակների հետ, որտեղ նախատեսվում է կատարել օդի որակի գնահատում։
  10. Ճանապարհատրանսպորտային աղտոտվածության գնահատման նպատակով նմուշառման դիտակետերը պետք է տեղադրվեն այնպես, որ նմուշառված օդը ներկայացուցչական լինի փողոցի ոչ պակաս, քան 100 մ երկարությամբ հատվածի համար և հնարավորինս խուսափել նմուշառման կետերի անմիջական հարևանությամբ գտնվող շատ փոքր, միկրոմիջավայրի չափումներից:
  11. 38. Արդյունաբերական տարածքներում նմուշառման դիտակետերը պետք է տեղադրվեն այնպես, որ նմուշառված օդը ներկայացուցչական լինի առնվազն 250 մ × 250 մ արդյունաբերական տարածքի համար և հնարավորինս խուսափել նմուշառման կետերի անմիջական հարևանությամբ գտնվող շատ փոքր, միկրոմիջավայրի չափումներից:
  12. 39. Արդյունաբերական տարածքներում դիտակետերը պետք է տեղադրվեն քամու հոսանքն ի վար՝ մոտակա բնակելի տարածքում: Եթե ֆոնային կոնցենտրացիան հայտնի չէ, քամու հիմնական ուղղությամբ պետք է տեղադրվի նմուշառման լրացուցիչ կետ:
  13. Տեղակայման մակրոմասշտաբային չափանիշները հիմք են ստեղծում նաև մոնիթորինգի տեղամասերի տարածական ներկայացուցչականության համար, որի շնորհիվ այդ տեղամասերը ներկայացուցչական են լինում ոչ միայն իրենց անմիջական հարևանությամբ գտնվող տարածքի, այլ նաև այլ համադրելի պայմաններ ունեցող տարածքների համար:
  14. Քաղաքային ֆոնային դիտակայանները պետք է տեղակայվեն այնպես, որ դրանցում գրանցվող աղտոտվածության մակարդակը ձևավորվի բոլոր համապատասխան աղբյուրների ինտեգրված ազդեցությամբ։ Աղտոտվածության մակարդակը պետք է գերակշռող չափով պայմանավորված չլինի որևէ մեկ աղբյուրի ազդեցությամբ, եթե միայն այդպիսի իրավիճակը բնութագրական չէ տվյալ քաղաքային տարածքի համար: Նմուշառման այսպիսի կետերը պետք է ներկայացուցչական լինեն մի քանի քառակուսի կիլոմետր տարածքի օդի որակի համար։
  15. Գյուղական ֆոնային դիտակետերը պետք է տեղադրվեն այնպես, որ նմուշառված օդի վրա չազդեն 5 կիլոմետրից ավելի մոտ գտնվող քաղաքային տարածքները, արդյունաբերական օբյեկտները և հիմնական մայրուղիները:
  16. Բուսականության և բնական էկոհամակարգերի պահպանությանն ուղղված նմուշառման դիտակետերը պետք է տեղակայվեն ագլոմերացիաներից ավելի քան 20 կմ հեռավորության վրա կամ ավելի քան 5 կմ հեռավորության վրա այլ կառուցապատված տարածքներից, արդյունաբերական օբյեկտներից, ավելի քան 50 000 տրանսպորտային միջոցի օրական բեռնվածք ունեցող մայրուղիներից, և հիմնական ճանապարհներից , ինչը նշանակում է, որ նմուշառման կետը պետք է տեղակայված լինի այնպես, որ նմուշառված օդը ներկայացուցչական լինի առնվազն 1000 կմ² շրջակա տարածքի օդի որակի համար: Հատկապես խոցելի տարածքները պաշտպանելու նպատակով, նմուշառման կետը կարող է տեղակայվել ավելի փոքր հեռավորության վրա կամ կարող է ներկայացուցչական լինել ավելի սահմանափակ տարածքի օդի որակի համար:
  17. Միկրոմաշտաբային տեղակայման նմուշառման կետի մուտքի շուրջ օդի հոսքը պետք է լինի ազատ (ընդհանուր առմամբ, օդի հոսքը պետք է լինի ազատ առնվազն 270° կամ 180° աղեղով՝ շենքի երկայնքով տեղադրված նմուշառման կետերի համար) և առանց ներթող կետի շրջակա օդի հոսքի վրա ազդող որևէ խոչընդոտի։ Խոչընդոտները (Օրինակ՝ շենքեր, պատշգամբներ, ծառեր և այլ խոչընդոտներ) պետք է գտնվեն նմուշառման դիտակետից առնվազն 1,5 մ հեռավորության վրա, իսկ շենքի պատի երկայնքով տեղադրված դիտակետի դեպքում՝ առնվազն 0.5 մ հեռավորության վրա: Նմուշառման կետի մուտքը պետք է լինի գետնից 0,5 մ -ից մինչև 4 մ բարձրության վրա (շնչառական գոտի): Ֆոնային դիտակետի դեպքում թույլատրվում է ավելի բարձր տեղակայում, եթե դա համարժեք է դիտարկման նպատակներին։ Ներթող զոնդը չպետք է տեղակայված լինի աղբյուրների անմիջական հարևանությամբ՝ խուսափելու համար շրջակա օդի հետ չխառնված արտանետումների անմիջական ազդեցությունից. Բացի այդ, նմուշառման սարքի արտանետման ելքը պետք է տեղադրված լինի այնպես, որ կանխվի արտանետվող օդի շրջանառությունը դեպի նմուշառման ներթող կետ:
  18. Դեպի երթևեկելի հատված ուղղորդված նմուշառման զոնդը պետք է գտնվի խոշոր խաչմերուկներից առնվազն 25 մ հեռավորության վրա և մայթեզրից ոչ ավելի, քան 10 մ հեռավորության վրա: Չնայած այս չափանիշները մեծապես խորհուրդ է տրվում կիրառել, սակայն դրանք պարտադիր բնույթի չեն: Խիտ կառուցապատված տարածքների դեպքում կարող են լինել իրավիճակներ, որտեղ ոչ բոլոր չափանիշներն է հնարավոր ամբողջությամբ պահպանել: Այնուամենայնիվ, այդպիսի կայանը կարող է և պետք է օգտագործվի համապատասխանության ստուգման համար: Շրջակա օդի որակը պետք է գնահատվի երկրի բոլոր այն տարածքներում, որոնք համապատասխանում են հնարավոր օդի որակի դիտարկման վայրի չափանիշներին:
  19. Անշարժ/մշտական դիտակայանների թիվը որոշվում է բնակչության թվի/խտության և արտանետումների քանակի հիման վրա ։
  20. Եթե դիտարկումների արդյունքների համաձայն օդի վնասակար նյութերի կոնցենտրացիաները ցածր են սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներից օդի որակի մոնիթորինգի մշտական դիտակայաններ չեն պահանջվում, և գնահատումը կարող է հիմնված լինել մոդելավորման վրա։
  21. Դիտակայանների նվազագույն քանակն ըստ բնակչության թվի և արտանետումների առկայության սահմանվում է .

1) մարդու առողջության պահպանության սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների և նպատակային արժեքների զգուշացման և տեղեկացման շեմերի համապատասխանությունը գնահատելու համար ֆիքսված չափումների համար նախատեսված նմուշառման կետերի նվազագույն քանակը՝ համաձայն N 8 աղյուսակի:

2) մարդու առողջության պահպանության օզոնի նպատակային արժեքների,  զգուշացման և տեղեկացման շեմերի համապատասխանությունը գնահատելու համար ֆիքսված չափումների համար նախատեսված նմուշառման կետերի նվազագույն քանակը՝ համաձայն N 9 աղյուսակի:

  1. Ագլոմերացիա չհամարվող գոտիներում SO₂, NOx-ի կրիտիկական մակարդակների, ինչպես նաև oզոնի գնահատման նպատակով ֆիքսված չափումների համար նմուշառման դիտակետերի նվազագույն քանակը սահմանվում է համաձայն N 10 աղյուսակի:

 

 

Աղյուսակ 1. Վնասակար նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներ և նպատակային արժեքներ

Հ/հ

Վնասակար նյութի անվանումը/չափման միավորը

 

Միջինացման ժամանակահատված

Մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ը

Մինչև 2035 թվականի հունվարի 1-ը

Սահմանային թույլատրելի կոնցենտրացիա

Թույլատրելի գերազանցումներ

Նպատակային արժեքներ

Թույլատրելի գերազանցումներ

1

1.

Կախված մասնիկներ (PM2.5), մկգ/մ3

24 ժամ

25

չպետք է գերազանցվի օրացուցային տարվա ընթացքում ավելի քան

18 անգամ

15

չպետք է գերազանցվի օրացուցային տարվա ընթացքում 3 օրից ավելի (99-րդ տոկոսային արժեք)

1 տարի

10

-

5

-

2.

Կախված մասնիկներ (PM10), մկգ/մ3

24 ժամ

45

չպետք է գերազանցվի օրացուցային տարվա ընթացքում ավելի քան

18 անգամ

45

չպետք է գերազանցվի օրացուցային տարվա ընթացքում 3 օրից ավելի (99-րդ տոկոսային արժեք)

1 տարի

20

-

15

-

3.

Ազոտի երկօքսիդ

(NO2), մկգ/մ3

1 ժամ

200

չպետք է գերազանցվի օրացուցային տարվա ընթացքում ավելի քան

3 անգամ

-

-

24 ժամ

50

չպետք է գերազանցվի օրացուցային տարվա ընթացքում ավելի քան

18 անգամ

25

չպետք է գերազանցվի օրացուցային տարվա ընթացքում 3 օրից ավելի (99-րդ տոկոսային արժեք)

1 տարի

20

-

10

 

4.

Ծծումբի երկօքսիդ (SO2), մկգ/մ3

1 ժամ

350

չպետք է գերազանցվի օրացուցային տարվա ընթացքում ավելի քան

3 անգամ

-

-

24 ժամ

50

չպետք է գերազանցվի օրացուցային տարվա ընթացքում ավելի քան

18 անգամ

40

չպետք է գերազանցվի օրացուցային տարվա ընթացքում 3 օրից ավելի (99-րդ տոկոսային արժեք)

1 տարի

20

-

 

 

5.

Բենզոլ մկգ/մ3

1 տարի

3,4

-

 

 

6.

Ածխածնի մոնօքսիդ(CO), մգ/մ3

Օրականառավելագույն 8- ժամյա միջին

10

-

 

 

24 ժամ

4

չպետք է գերազանցվի օրացուցային տարվա ընթացքում ավելի քան

18 անգամ

4

չպետք է գերազանցվի օրացուցային տարվա ընթացքում 3 օրից ավելի (99-րդ տոկոսային արժեք)

7.

Գետնամերձ օզոն (O3), մկգ/մ3

Օրական առավելագույն 8- ժամյա միջին

100

3

100

չպետք է գերազանցվի օրացուցային տարվա ընթացքում 3 օրից ավելի (99-րդ տոկոսային արժեք)

Պիկ սեզոն

-

-

60

Օրական առավելագույն O₃-ի 8-ժամյա միջին կոնցենտրացիան վեց անընդմեջ ամիսների ընթացքում՝ O₃-ի ամենաբարձր վեցամսյա միջին կոնցենտրացիայով

8.

Կապար (Pb), մկգ/մ3

1 տարի

0,5

-

-

-

9.

Արսեն (As), նգ/մ3

1 տարի

6,0

-

-

-

10.

Կադմիում (Cd), նգ/մ3

1 տարի

5,0

-

-

-

11.

Նիկել (Ni),

նգ/մ3

1 տարի

20

-

-

-

12.

Բենզ(ա)պիրեն, նգ/մ3

1 տարի

1,0

-

-

-

Չափման միավորը՝ մկգ/մ3,բացառությամբ CO-ի, որի դեպքում՝ մգ/մ3, իսկ As-ի,  Cd-ի,  Ni-ի և Բենզ(ա)պիրենի դեպքում՝ նգ/մ3:

 

 

 

Աղյուսակ 2. Օդի որակի ստանդարտներ-զգուշացման շեմեր

Վնասակար նյութի անվանումը

Միջինացման ժամանակահատված

Զգուշացման շեմ

Ծծմբի երկօքսիդ ( SO2 )

1 ժամ

350 մկգ/մ3

Ազոտի երկօքսիդ ( NO2 )

1 ժամ

200 մկգ/մ3

PM2,5

1 օր

50 մկգ/մ3

PM10

1 օր

90 մկգ/մ3

Օզոն(O3)

1 ժամ

240 մկգ/մ3

 

 

Աղյուսակ 3. Օդի որակի ստանդարտներ-տեղեկացման շեմեր

Վնասակար նյութի անվանումը

Միջինացման ժամանակահատված

Տեղեկացման շեմ

Ծծմբի երկօքսիդ ( SO2 )

1 ժամ

275 մկգ/մ3

Ազոտի երկօքսիդ ( NO2 )

1 ժամ

150 մկգ/մ3

PM 2,5

1 օր

50 մկգ/մ3

PM 10

1 օր

90 մկգ/մ3

Օզոն (O3)

1 ժամ

180 մկգ/մ3

 

 

 

 

Աղյուսակ 4. Վնասակար նյութերի կրիտիկական մակարդակներ բուսականության և բնական էկոհամակարգերի պահպանության համար

Հ/հ

Վնասակար նյութի անվանումը

Միջինացման ժամանակահատված

Կրիտիկական մակարդակ

1.      

Ծծումբի երկօքսիդ (SO2)

1 տարի և ձմեռ (հոկտեմբերի 1-ից մարտի 31-ը)

20 մկգ/մ3

2.     

Ազոտի օքսիդներ (NOx)

1 տարի

30 մկգ/մ3

 

 

 

Աղյուսակ 5. Մթնոլորտային օդում վնասակար նյութերի կոնցենտրացիաների չափման առաջարկվող հղումային մեթոդները

Վնասակար նյութի անվանումը

Առաջարկվող հղումային (ռեֆերենս) ստանդարտացված չափման մեթոդը

Կախված մասնիկներ

 (PM 10 և PM 2.5)

Կշռաչափական մեթոդ

(EN 12341)

Կոնցենտրացիայի չափման ավտոմատ համակարգերի ստանդարտ մեթոդ EN 16450

Ածխածնի մոնօքսիդ (CO)

 

Ոչ ցրված ինֆրակարմիր սպեկտրոսկոպիայի մեթոդ

(EN 14626)

Ազոտի օքսիդներ (NOx)

Քիմիալյումինեսցենտային մեթոդ      EN 14211

Գետնամերձ օզոն (O3)

Ուլտրամանուշակագույն լուսաչափության մեթոդ, EN 14625

Ծծմբի երկօքսիդ (SO2)

Ուլտրամանուշակագույն լյումինեսցենտային մեթոդ՝ EN 14212

Բենզոլ

դիֆուզիոն նմուշառում, հետագայում լուծիչի կլանմամբ և գազային քրոմատագրմամբ ստանդարտ մեթոդ՝  EN 14662-5

Բենզ(ա)պիրեն

Մթնոլորտային օդում բենզ(ա)պիրենի կոնցենտրացիայի չափման ստանդարտ մեթոդ  (EN 15549 կամ այլ միջազգային ստանդարտ մեթոդ

Տարրական ածխածին  և օրգանական ածխածին

Ֆիլտրներով հավաքված չափման ստանդարտ մեթոդ (EN 16909)

Կախված մասնիկներում՝ PM 10-ում Pb, Cd, As և Ni

կախված մասնիկների PM 10 մասում Pb, Cd, As և Ni-ի չափման ստանդարտ մեթոդ (EN 14902)

Կախված մասնիկներում՝ PM 2.5-ում, NO₃⁻, SO₄²⁻, Cl⁻, NH₄⁺, Na⁺, K⁺, Mg²⁺, Ca²⁺  

ֆիլտրերի վրա դրանց նստվածքի միջոցով (EN 16913)

 

 

Աղյուսակ 6. Առողջության պաշտպանության գնահատման շեմերը

Աղտոտիչ

Գնահատման շեմ (տարեկան միջին, եթե նշված չէ)

PM2,5

5 մկգ/մ³

PM10

15 մկգ/մ³

Ազոտի երկօքսիդ (NO2)

10 մկգ/մ³

Ծծմբի երկօքսիդ ( SO2 )

40 մկգ/մ³ (24-ժամյա միջին) 

Բենզոլ

1,7 մկգ/մ³

Ածխածնի մոնօքսիդ (CO)

4 մգ/մ³ (24-ժամյա միջին) 

Կապար (Pb)

0,25 մկգ/մ³

Արսեն (As)

3,0 նգ/մ³

Կադմիում (Cd)

2,5 նգ/մ³

Նիկել (Ni)

10 նգ/ մ³

Բենզ(ա)պիրեն

0,30 նգ/մ³

Օզոն ( O3 )

100 մկգ/մ³(առավելագույնը 8-ժամյա միջին) (տարեկան 3 գերազանցման օր)

 

 

 

Աղյուսակ 7. Բուսականության և բնական էկոհամակարգերի պաշտպանության գնահատման շեմերը

Աղտոտիչ

Գնահատման շեմ (տարեկան միջին, եթե նշված չէ)

Ծծմբի երկօքսիդ ( SO2 )

8 մկգ/մ³ (միջինը՝ հոկտեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը)

Ազոտի օքսիդներ (NOx)

19,5 մկգ/մ³

 

 

 

 

Աղյուսակ 8․ Մարդու առողջության պաշտպանության համար սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների և նպատակային արժեքների, ինչպես նաև զգուշացման և տեղեկացման շեմերի (բոլոր վնասակար նյութերի համար, բացառությամբ օզոնի( O3 )) համապատասխանությունը գնահատելու համար ֆիքսված չափումների համար նմուշառման կետերի նվազագույն քանակը

Գոտու բնակչությունը

(հազարներ)

Նմուշառման կետերի նվազագույն քանակը

եթե կոնցենտրացիաները գերազանցում են գնահատման շեմը

NO2 , SO2 , CO , բենզոլ

PM 10

PM 2,5

Pb, Cd, As, Ni

PM 10- ին

Բենզ(ա)պիրեն PM 10- ում

0 – 249

2

2

2

1

1

250 – 499

2

2

2

1

1

500 – 749

2

2

2

1

1

750 – 999

3

2

2

2

2

1 000 – 1 499

4

3

3

2

2

1 500 – 1 999

5

3

4

2

2

2 000 – 2 749

6

4

4

2

3

2 750 – 3 749

7

5

5

2

3

3 750 – 4 749

8

5

6

3

4

4 750 – 5 999

9

6

7

4

5

6 000+

10

7

8

5

5

 

 

Աղյուսակ 9. Օզոնի (O3) նպատակային արժեքների և զգուշացման ու տեղեկացման շեմերի համապատասխանությունը գնահատելու համար ֆիքսված չափումների համար նմուշառման կետերի նվազագույն քանակը (միայն օզոնի (O3) համար)

Գոտու բնակչությունը

(հազարներ)

Նմուշառման կետերի նվազագույն քանակը  

< 250

1

< 500

2

< 1000

2

< 1 500

3

< 2000

4

< 2 750

5

< 3 750

6

≥ 3 750

1 լրացուցիչ նմուշառման կետ յուրաքանչյուր 2 միլիոն բնակչի համար

 

Աղյուսակ 10 . SO₂, NOx-ի կրիտիկական մակարդակների, ինչպես նաև oզոնի (O3) գնահատման նպատակով ֆիքսված չափումների համար նմուշառման դիտակետերի նվազագույն քանակը

Եթե ​​առավելագույն կոնցենտրացիաները գերազանցում են կրիտիկական մակարդակները

մեկ նմուշառման կետ յուրաքանչյուր 20 000 կմ² -ի համար

Եթե ​​առավելագույն կոնցենտրացիաները գերազանցում են գնահատման շեմը

մեկ նմուշառման կետ յուրաքանչյուր 40 000 կմ² -ի վրա

  • Обсуждалось

    30.06.2025 - 15.07.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Здравоохранение, Охрана природы, Градостроителство, Транспорт, Территориальное управление и развитие, Общественное здравоохранение, Инспекционная система

  • Министерство

    Министерство окружающей среды

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1727

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: