В стадии разработки
Հայաստանի Հանրապետության օրենքը «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ oրենքում լրացում կատարելու մասին»
-
3 - За
-
2 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 40-րդ հոդվածը սահմանում է այն դեպքերը, երբ ոստիկանության ծառայողը և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողը պարտավոր են փոխհատուցել իրենց ուսման և վերապատրաստման համար պետության կողմից կատարված ծախսերը և այն դեպքերը, երբ նրանք չեն հատուցում այդ ծախսերը:
Մինչդեռ, գործնականում լինում են բազմաթիվ դեպքեր, երբ ոստիկանության ծառայողը ոստիկանության ուսումնական հաստատությունն ավարտելուց հետոմինչ հինգ տարի ծառայելը, ազատվում էոստիկանությունում ծառայությունից՝ցանկանալով աշխատանքի անցնել իրավապահ այլ մարմիններում, մասնավորապես՝հետաքննության,նախաքննությանմարմիններում, դատախազությունում և դատականմարմիններումու կանգնում է իր ուսման և վերապատրաստման համար կատարված ծախսերի վճարման փաստի առաջ:
ՆերկայումսՀՀ դատարաններում քննվում են ՀՀ ոստիկանությունից ազատված և ՀՀ քննչական կոմիտեում ծառայության անցած նախկին ոստիկանության ծառայողների ուսման և վերապատրաստման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պահանջի մասին 8 գործեր:
Առկա իրավական կարգավորման պայմաններում ոստիկանության ծառայողին այլ ելք չի մնում, քան փոխհատուցել իր ուսման և վերապատրաստման համար պետության կողմից կատարված ծախսերը և նոր միայն անցնել ծառայության նշված մարմիններում, կամ էլ ստիպված չանցնել այդմարմիններում ծառայության՝ պայմանավորված օրենքով սահմանված ժամկետը լրացած չլինելու հիմքովնշված գումարը վճարելու հանգամանքով, դրանով իսկ չիրացնելով և սահմանափակելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իր աշխատանքի ազատ ընտրության իրավունքը:
Մինչդեռ, ինչպես նշված է վերոհիշյալ նորմում, ոստիկանության ծառայողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման և վերապատրաստման համար ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին և հանրային շահերի տեսանկյունից ոչ մի տարբերություն չկա, թե պետությունը պետական, տվյալ դեպքում՝ իրավապահ որ մարմնի ծառայողի ուսման և վերապատրաստման համար է կատարում նշված ծախսերը:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Օրենքի նախագծով առաջարկվում էհնարավորություն տալոստիկանության ծառայողներին ու ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողներին անձնական նախաձեռնությամբ ոստիկանությունում ծառայությունից ազատվելիս ու հետաքննության, նախաքննության մարմիններում,դատախազությունում և դատական մարմիններումծառայության անցնելիս չվճարելիրենց ուսման և վերապատրաստման համար կատարված ծախսերը:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Օրենքի նախագծի ընդունման արդյունքում ոստիկանության ծառայողները և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողները կիրացնենՀՀ Սահմանադրությամբ ամրագրված աշխատանքի ազատ ընտրության իրավունքը՝ հնարավորություն ունենալով անարգել, առանց նշված փոխհատուցման և ժամանակային սահմանափակման, ծառայությանանցնելհետաքննության, նախաքննությանմարմիններում, դատախազությունումև դատական մարմիններում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ oրենքումլրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունել անհրաժեշտ չէ:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ
ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ oրենքումլրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Обсуждалось
18.04.2018 - 11.05.2018
-
Тип
Закон
-
Область
Финансовая
-
Министерство
Следственный комитет РА
Просмотры 8614
Принт