«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
2 - За
-
1 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի ՀՕ-185 Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4) մինչև սույն կետի ուժի մեջ մտնելը քաղաքացիների կամ իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող հողերում, բացառությամբ Սևան ազգային պարկի տարածքի, ինքնակամ կառուցված ձկնաբուծական արհեստական լճակների կամ ձկնաբուծական շինությունների համար օգտագործվող հողերի նպատակային նշանակությունը համարվում է փոփոխված` ինքնական կառույցն օրինականացնելուց և համայնքի ղեկավարի կողմից այդ հողամասի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ որոշում ընդունելուց հետո, որն արտացոլվում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշիռներում:»։
Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը:
-
Обсуждалось
16.04.2018 - 02.05.2018
-
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство
Просмотры 8691
Принт