Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«___» «________» 2025 թվականի N --- Ն

 

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 62.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված hավելված N 1-ի «Շրջակա միջավայրի նախարարություն» բաժնի 1.4 կետը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել արտադրական կեղտաջրերի նախնական մաքրմանը ներկայացվող պահանջները՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

---ի N ----Ն որոշման

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

  1. Սույն հավելվածով սահմանվում են արտադրական կեղտաջրերի՝ կենտրոնացված ջրա­հեռացման համակարգ արտա­նետման դեպքում, նախնական մաքրմանը ներկայացվող պահանջներ։
  2. Կենտրոնացված ջրահեռացման համակարգի բավարար թողունակության դեպքում թույլատրվում է արտադրական կեղտաջրերի արտանետումը կենտրոնացված ջրահեռացման համակարգ, եթե տվյալ կեղտաջրի բաղադրակազմը և հատկանիշները համապատասխանում են նորմատիվատեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջներին:
  3. Արտադրական ձեռնարկությունների կեղտաջրերը կարող են պարունակել տվյալ արտադրությանը բնորոշ աղտոտիչներ, ինչի համար դրանց արտահոսքը կենտրոնացված ջրահեռացման համակարգ սահմանափակվում է։
  4. Նորմատիվատեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջների համաձայն՝ կենտրոնացված ջրահեռացման համակարգ թափվող արտադրական կեղտաջրերը չպետք է պարունակեն 500 մգ/լ-ից ավել կախված  և լողացող մասնիկներ, ունենան 40 °C-ից բարձր ջերմաստիճան, պարունակեն  նյութեր, որոնք կարող են խցանել կոյուղու խողովակները կամ նստել խողովակների պատերին՝ խաթարելով ցանցերի և կառուցվածքների աշխատանքը, պարունակեն այրվող և լուծելի գազանման նյութեր, որոնք կարող են առաջացնել պայթունավտանգ խառնուրդներ կոյուղու ցանցերում և կառուցվածքներում, ունենան քայքայիչ ազդեցություն խողովակների նյութի և կոյուղու կառուցվածքների վրա, պարունակեն բարձր կոնցենտրացիայով վնասակար նյութեր, որոնք կխոչնդոտեն կեղտաջրերի կենսաբանական մաքրումը։
  5. Արտադրական կեղտաջրերի սույն հավելվածի 4-րդ կետի պահանջներին չհամապատասխանելու դեպքում, արտադրական կեղտաջուր արտանետողները մինչև կենտրոնացված ջրահեռացման համակարգ արտանետելը պետք է իրականացնեն դրանց նախնական մաքրում տեղային մաքրման կառուցվածքներում՝ իրենց միջոցների հաշվին: 
  6. Նախնական մաքրման աստիճանը պետք համաձայնեցվի տեղային մաքրման կառուցվածք նախագծող կազմակերպության հետ, իսկ բնակավայրի կեղտաջրերի մաքրման կայաններում մաքրում իրականացվելու դեպքում՝ դրանք շահագործող և սպասարկող կազմակերպությունների հետ:
  7. Մի քանի արտադրական ձեռնարկություններից կեղտաջրերի միախառնումը թույլատրվում է յուրաքանչյուր կազմակերպության հսկիչ դիտահորից հետո։
  8. Եթե արտադրական ձեռնարկությունները գտնվում են քաղաքներում կամ արդյունաբերական գոտում և առկա է մի խումբ ձեռնարկությունների միջև կեղտաջրերի համատեղ մաքրում իարկանացնելու համաձայնություն, ապա արտադրական կեղտաջրերի նախնական մաքրումը կարող է իրականացվել մեկ տեղային մաքրման կառուցվածքում, որից հետո դրանք կարող են թափվել կենտրոնացված ջրահեռացման համակարգ:
  9. Կեղտաջրերը, որոնք կարող են պարունակել ռադիոակտիվ, թունավոր և միկրոկենսաբանական աղտոտիչներ, պետք է վնասազերծվեն և վարակազերծվեն՝ նախքան կենտրոնացված ջրահեռացման համակարգ բաց թողնելը:
  10. Կոյուղու կոլեկտորների և կառուցվածքների կոռոզիայից կամ կենսաբանական մաքրման գործընթացի խաթարումից խուսափելու համար թթվային և հիմնային (ալկալիական) ռեակցիա ունցող արտադրական կեղտաջրերը, կենտրոնացված ջրահեռացման համակարգ բաց թողնելուց առաջ, պետք է կամ չեզոքացվեն կամ միջինացված լինեն:
  11. Չի թույլատրվում բարձր կոնցենտրացված արտադրական կեղտաջրերի արտանետումը ջրահեռացման համակարգ, եթե հնարավոր է քիմիական ռեակցիաների առաջացում՝ ուղեկցվող թունավոր կամ պայթունավտանգ գազերի արտանետմամբ, էմուլսիաների և մեծ քանակությամբ չլուծված նյութերի առաջացումով: Անհրաժեշտ է նախատեսել հավասարեցնող/միջինացնող ռեզերվուարներ, կեղտաջերերի հոմոգենացման համար։
  12. Պայթունավտանգ արտադրական կեղտաջրերի համար, ինչպես նաև արտադրական կեղտաջրերի քիմիական կամ ֆիզիկաքիմիական մաքրման անհրաժեշտության դեպքում, պետք է կիրառվի առանձին մեխանիկական մաքրում:
  13. Եթե ​​արտադրական կեղտաջրերը պարունակում են միայն հանքային աղտոտիչներ, ապա դրանք կենտրոնացված ջրահեռացման համակարգ արտանետելը նպատակհարմար չէ, քանի որ տեղային (լոկալ) մաքրումից հետո այդ ջուրը կարող է օգտագործվել արտադրության մեջ։
  14. Ջրօգտագործողների կողմից կոյուղու կոլեկտոր թափվող կեղտաջրերում պարունակվող վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի անհատական չափաքանակները սահմանվում են համաձայն՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2003 թվականի դեկտեմբերի 10-ի N464-Ն հրամանի պահանջների։
  15. Արտադրական և կենցաղային կեղտաջրերի ջրահեռացման կազմակերպումն իրականացվում է համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 28-ի «Ջրահեռացման համակարգերի օգտագործման և հեռացվող ջրերի մաքրման կանոնները սահմանելու մասին» N 1228-Ն որոշմամբ  հաստատված պահանջների։
  • Обсуждалось

    16.06.2025 - 07.07.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Здравоохранение, Сельское хозяйство, Охрана природы, Водное хозяйство

  • Министерство

    Министерство окружающей среды

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1642

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: