Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ և ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 167-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 167-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարٳթյան 2021-2026 թվականների գործունեության ﬕջոցառٳﬓերի ծրագրի, ինչպես նաև Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի 11.04.2024թ․ ընդունվել է «Կատարողական վարույթի մասին» օրենքը (այսուհետ՝ նաև Օրենք) և 30-ից ավել հարակից այլ օրենքներ։

Այսպես, կատարողական վարույթի հետ կապված նորմերը կենտրոնացնել և վարույթը համապարփակ կանոնակարգել է «Կատարողական վարույթի մասին» օրենքով՝ դրան առնչվող փոփոխություններ և լրացումներ կատարելով հարակից մի շարք օրենքներում։ Մասնավորապես, սահմանվել են կատարողական վարույթի՝ որպես վարչական վարույթի հատուկ տեսակի էությունից բխող կանոններ, վարույթի արդյունավետությանը միտված կարգավորումներ, ընդլայնվել է կատարողական վարույթի շրջանակներում կատարվող հարցումների շրջանակները, հիմնովին վերանայվել է կատարողական ծախսերի հաշվարկման կարգը և չափերը՝ հիմքում դնելով հաշվարկման այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտան բռնագանձման ենթակա կատարողական ծախսերի չափը որոշել՝ հիմքում դնելով ոչ միայն բռնագանձման ենթակա գումարի չափը, այլ կոնկրետ կատարողական վարույթի շրջանակում կատարված կատարողական գործողությունների կատարման ծավալը և առանձնահատկությունները:

Օրենքի ընդունման արդյունքում անհրաժեշտություն է առաջացել նաև փոփոխություններ կատարել համապատասխան ենթաօրենսդրական ակտերում կամ ընդունել նոր իրավական ակտեր: Այսպես, Օրենքի 78-րդ հոդվածի 4-5-րդ մասերի համաձայն՝

«4. Հարկադիր աճուրդի մասին հրապարակային ծանուցումը կայքում հրապարակվում է գույքը հարկադիր աճուրդով իրացնելու մասին հարկադիր կատարողի որոշման կայացումից հետո՝ ոչ շուտ, քան երկու շաբաթ անց, իսկ շուտ փչացող և պահպանման էական ծախսեր պահանջող գույքի դեպքում՝ ոչ շուտ, քան մեկ շաբաթ հետո՝ աշխատանքային ժամերին, որը պետք է պարունակի լոտի նկարագրությունը, ներառյալ դրա նկատմամբ առկա գույքային իրավունքներն ու սահմանափակումները, շրջանառության սահմանափակումները, լոտի գնահատված շուկայական արժեքը և մեկնարկային գինը, աճուրդի սկզբի և ավարտի ժամկետները, աճուրդին մասնակցելու, լոտն ուսումնասիրելու, աճուրդում հաղթողին որոշելու, հարկային գործակալ հանդիսանալու դեպքում՝ աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարման կարգերը:

5. Հարկադիր աճուրդին մասնակցելու համար անձինք կայքում հրապարակված ծանուցման մեջ նշված կարգով և ժամկետներում լոտի մեկնարկային գնի հինգ տոկոսի չափով աճուրդի մասնակցության նախավճար են սառեցնում կամ վճարում Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դրամարկղ կամ համապատասխան հաշվին և գրանցվում են համակարգում:»:

Իսկ նույն հոդվածի 6-րդ մասով սահմանվում է, որ հարկադիր աճուրդի հրապարակային ծանուցման և մասնակիցների գրանցման կարգը սահմանվում է արդարադատության նախարարի նորմատիվ իրավական ակտով:

Ավելին, Վարչապետի 2024 թվականի հուլիսի 25-ի N 699–Ա որոշմամբ  հաստատվել են «Կատարողական վարույթի մասին» և «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները, որում, ի թիվս այլ ակտերի, Օրենքի կիրարկումն ապահովելու համար պետք է հաստատվի «Հարկադիր աճուրդի հրապարակային ծանուցման և մասնակիցների գրանցման կարգը սահմանելու և Արդարադատության նախարարի 2006 թվականի օգոստոսի 30-ի N 167-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» Արդարադատության նախարարի հրամանի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ)։

 

2 Առաջարկվող կարգավորումն ու ակնկալվող նպատակը.

Նախագծով առաջարկվում է սահմանել հարկադիր աճուրդի հրապարակային ծանուցման և մասնակիցների գրանցման կարգը, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել Արդարադատության նախարարի 2006 թվականի օգոստոսի 30-ի N 167-Ն հրամանը։   

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի «Կատարողական վարույթի մասին» օրենքի պատշաճ կիրարկումը:

 

3 Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից։

 

4 Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

 

5 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի մշակումը բխում է՝

  • Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման Հավելված 1-ում Արդարադատության նախարարությանը վերապահված 19-րդ նպատակից՝ «Հարկադիր կատարման համակարգի բարեփոխումների կատարում՝ միտված կատարողական վարույթի արդյունավետության բարձրացմանը, ներառյալ թվայնացման և էլկետրոնային համակարգերի գործարկման միջոցով».
  • Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1133-Լ որոշման Հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության 11-րդ ռազմավարական նպատակից՝ «Հարկադիր կատարման համակարգի բարեփոխումներ»:
  • Обсуждалось

    13.06.2025 - 28.06.2025

  • Тип

    Приказ решение

  • Область

    Принудительное исполнение судебных актов

  • Министерство

    Министерство юстиции

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1298

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: