«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N1129-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը
-
1 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈԻՄ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈւԹՅԱՆ |
|
1. |
Անհրաժեշտությունը |
|
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1129-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից՝ հիմք ընդունելով աշխարհի մի շարք երկրներում թելատու կանեփի ենթատեսակի (Cannabis sativa L. subsp. sativa) ցանքատարածությունների ավելացման, դրա մշակության տնտեսական բարձր արդյունավետության և շուկայում հումքի պահանջարկի ավելացման արագ աճող միտումները: Սակայն, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթական թմրամիջոցների, հոգեմետ (հոգեգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատելու մասին» N 1129-Ն որոշման հավելվածի «ՑՈՒՑԱԿ N 1» -ի, կանեփի բոլոր տեսակները համարվում են թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեգործուն) նյութեր պարունակող բույսեր և ընդգրկված են դրանց շրջանառությունը արգելված մշակաբույսերի ցանկում: Ուստի անհրաժեշտություն է առաջացել լրացնել կառավարության վերոնշյալ որոշումը և Հայաստանի Հանրապետության տարածքում թույլատրել արդյունաբերական նպատակներով մշակել թելատու կանեփի ենթատեսակի այն սորտերը, որոնք բույսի վերգետնյա օրգաններում և արմատներում չեն կուտակում 0.2 - 0.3%-ից ավել հոգեմետ նյութ հանդիսացող տետրահիդրոկաննաբինոլ: |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրներ |
|
Կապված գյուղատնտեսական արտադրությունում էկոլոգիական խնդիրների գիտակցման ավելացման և այլընտրանքային մշակաբույսերի ներդրման հետ, արտասահմանյան մի շարք երկրներում մեծ հետաքրքրվածություն է առաջացել թելատու կանեփի մշակության և այն արդյունաբերության այլ բնագավառներում օգտագործման նկատմամբ: Ամերիկացի և կանադացի գիտնականներն այդ հետաքրքրվածության դինամիկան հաճախ համեմատում են 15 տարի առաջ ինտերնետի նկատմամբ եղած հետաքրքրվածության հետ: Բուսական թելի համաշխարհային արտադրությունը կազմում է շուրջ 23.32 մլն տոննա, որի մեջ կանեփի թելի մասնաբաժինը կազմում է մոտ 71 հազ. տոննա: Կանեփի հումքի նկատմամբ պահանջը միայն ԱՄՆ-ում և Եվրոպայում կազմում է ավելի քան 6մլն տոննա, որի ստացման համար կպահանջվի առնվազն 1 մլն հա ցանքատարածություն: Միջազգային մի շարք կազմակերպությունների կողմից կատարված վերլուծությունների արդյունքում պարզվել է, որ թելատու կանեփի 1հա-ից ստացվում է այնքան թել, որը ստացվում է 4հա բամբակենու ցանքատարածությունից, ընդ որում բամբակենու համեմատությամբ օգտագործելով զգալի քանակությամբ քիչ ագրոքիմիկատներ և բույսերի աճի ու զարգացման համար այլ պատրաստուկներ: 1հա կանեփից ստացված թաղանթանյութը համարժեք է 4 հա անտառի հատումից ստացված թաղանթանյութի քանակությանը: Բացի այդ, կանեփն օժտված լինելով հողի և արտաքին պայմանների նկատմամբ ոչ բարձր պահանջկոտությամբ, կարելի է մշակել տարբեր բնակլիմայական գոտիներում: Կանեփը համարվում է նաև կենսազանգվածի ամենաարագ աճ ապահովող բույսերից մեկն ամբողջ աշխարհում: Վեգետացիայի տևողությունը ցանքից մինչև բերքահավաք, տարբեր սորտերի մոտ կազմում է 90-120 օր կամ 10-50 օր պակաս՝ բամբակենու համեմատությամբ: Կանեփի սերմի արտադրությամբ առաջատար դիրք է զբաղեցնում Ֆրանսիան, որն ապահովում է կանեփի սերմի համաշխարհային արտադրության մոտ 59%-ը (ավելի քան 10հազ. հա): Ֆրանսիան առաջատար է նաև կանեփի թղթի և այլ արտադրանքների արտադրության մակարդակով, որոնք մեծ պահանջարկ ունեն եվրոպական շուկայում (www.rosflaxhemp.ru): Հատկանշական է, որ կանեփի սերմի շուկան հիմնականում զարգանում է արդյունաբերող երկրների շուրջը: Այսպես, ԵՄ երկրների սպառողական պահանջը կանեփի սերմի նկատմամբ 2013 թվականին կազմել է 18000տոննա, իսկ 2015 թվականին` 21000 տոննա, ընդ որում, կանեփի 1 տոննա սերմի արժեքը 2008 թվականին կազմել է 1000 եվրո, իսկ 2015 թվականին այն կրկնապատկվել է` դառնալով 2000 եվրո: Կանեփի սերմի պահանջարկի ավելացումը պայմանավորված է առաջին հերթին կանեփի թելի հումքի շուկայի կայունությամբ ԵՄ երկրներում, որի շրջանակներում 2015 թվականի տվյալներով, թելատու կանեփի ցանքատարածությունը կազմում է շուրջ 25000 հա: Համաձայն ՄԱԿ-ի ՊԳԿ (FAO) հրապարակած տվյալների, սերմի և թելի հումքի համար մշակվող կանեփի համաշխարհային ցանքատարածությամբ առաջատարներն են Հյուսիսային Կորեան` 20511 հա, Ֆրանսիան` 12081հա, Չինաստանը` 12821 հա, Չիլին` 6428հա: Թելի հումքի արտադրությամբ ցուցակը գլխավորում են Չինաստանն ու Նիդերլանդները, իսկ սերմի արտադրությամբ` Ֆրանսիան: Այնուհանդերձ, ԵՄ երկրներում, կանեփի սերմի պահանջարկը սեփական արտադրության հաշվին բավարարվում է կիսով չափ, մյուս մասը հիմնականում ներկրվում է Չինաստանից (http://aplp.kz/spravka-po-konople/, www.rosflaxhemp.ru):
|
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
Հայաստանի Հանրապետությունում թելատու կանեփի (այսուհետ՝ կանեփ) մշակության հիմնական նպատակը թել ստանալն է, սակայն կանեփի հումքը կարելի է օգտագործել նաև տեքստիլ արդյունաբերության, թղթի և այլ արտադրանքներ ստանալու համար: Կանեփի սերմերը պարունակում են 30-35% յուղ, որն օգտագործում են հատուկ ներկեր, լաքեր ստանալու և կոսմետիկայի արտադրության նպատակով: Բացի այդ, կանեփի սերմերը մեծ քանակությամբ օգտագործվում են հայկական խոհանոցում ինչպես ավանդական ճաշատեսակների, այնպես էլ հրուշակեղեն արտադրանքների պատրաստման համար: Այս տեսանկյունից, Հայաստանի Հանրապետությունն ունենալով թելատու կանեփի մշակության համար գերազանց հողակլիմայական պայմաններ, լայն հնարավորություն է ընձեռնվում տնտեսավարողներին, բացի թելի հումքը, արտահանել նաև կանեփի սերմ դեպի ԵՄ երկրներ և վստահ դիրք գրավել ինչպես ԵՄ, այնպես էլ համաշխարհային շուկայում:
|
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Հաշվի առնելով համաշխարհային շուկայում կանեփի հումքի և սերմի նկատմամբ պահանջարկի արագ տեմպերով ավելացումը, կանեփի, որպես գյուղատնտեսական բարձրարժեք մշակաբույսի (տնտեսական և ագրոտեխնիկական կարևոր նշանակության), գյուղատնտեսական արտադրության մեջ շրջանացումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարբեր բնակլիմայական գոտիներում կանեփի մշակության լայն հնարավորությունը, ահրաժեշտություն է առաջանում կանոնակարգել կանեփի մշակության մեխանիզմները և թույլատրել մշակել թելատու կանեփի Cannabis sativa L. subsp. sativa ենթատեսակին պատկանող սորտերը:
|
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք |
|
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն |
6. |
Ակնկալվող արդյունքը |
|
Որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետությունում հնարավորություն կստեղծվի թելատու կանեփի արտադրության կազմակերպման համար։ Լինելով բարձրարժեք մշակաբույս կավելանան դրա մշակությամբ զբաղվող տնտեսավարողների եկամուտները,» կստեղծվեն նոր աշխատատեղեր։ |
ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ |
|
1. |
Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը |
|
Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում: |
2. |
Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը |
|
Նախագծի ընդունման կապակցությամբ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններ չկան: |
ՏԵՂԵԿԱՆՔ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ |
|
1. |
Հասարակությանը նախագծի մասին իրազեկումը |
|
Նախագիծը տեղադրված է http://www.minagro.am/ և https://www.e-draft.am/ ինտերնետային կայքերում՝ հասարակությանն իրազեկելու նպատակով: |
2. |
Հասարակության մասնակցությունը նախագծմանը և/կամ քննարկումներին |
-
Обсуждалось
13.04.2018 - 29.04.2018
-
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство
Просмотры 11529
Принт