Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ
ԱՊՐԻԼԻ 21-Ի N 595-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- Անհրաժեշտությունը և նպատակը․
Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է պետական սեփականություն համարվող գույքի անհատույց օգտագործման տրամադրման գործընթացի հստակեցմամբ։
1.1. Ներկա վիճակը և առկա խնդիրները․
Գործող որոշմամբ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված տարածքների պայմանագրերի գործողությունը կարող է դադարել Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ, կողմերի համաձայնությամբ, ինչը ձևակերպվում է համաձայնագրով՝ նոտարական վավերացմամբ, ինչպես նաև կողմերից մեկի պահանջով` «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածի սահմանված կարգով՝ ցանկացած այլ ժամկետում՝ վեց ամիս առաջ այդ մասին ծանուցելով մյուս կողմին:
Ներկայումս գործող կարգի համաձայն՝ գույքի բարելավման ներդրումային ծրագրերը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված տարածքների վրա օգտագործողների կողմից մեծածավալ ներդրումներ են պահանջում և ցանկացած ժամանակ 35-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի «գ» ենթակետի հիմքով (օրենքով կամ պայմանագրով նախատեսված՝ պայմանագրից հրաժարվելու պատշաճ ծանուցման մասին փաստը հաստատող փաստաթղթերի հիման վրա՝ պայմանագրի կողմերից որևէ մեկի դիմումով) պայմանագրերի դադարեցումը կարող են առաջացնել ներդրումների հետ կապված խնդիրների։
1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները․
Իրականացվող գործընթացի, ինչպես նաև պետական գույքի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ)։
Նախագծի համաձայն բացառություն է սահմանվում այն պայմանագրերի համար, որոնք իրականացրել են գույքի բարելավման ներդրումային ծրագրեր։ Որոշ դեպքերում ներդրողերն իրականացրել են մեծածավալ ներդրումներ, սակայն չեն կարողանալու պայմանագրով սահմանված ժամանակով օգտագործել տարածքները։ Ստացվում է հնարավոր են դեպքեր, երբ ներդրողները սկզբնական ժամկետում իրականացնելու են գույքի բարելավման աշխատանքներ և զրկված են լինելու գույքը լիարժեք օգտագործելու հնարավորությունից այն ակնկալիքով, որ հնարավոր է օգտագործել տարածքն ըստ նշանակության հետագա ժամկետում, սակայն ցանկացած ժամանակ պայմանագրից հրաժարումը խաթարելու է գործունեության բնականոն ընթացքը և ներդրողները կրելու են վնասներ։
Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջացել նախագծում կատարել փոփոխություն՝ «1) Որոշման N 1 հավելվածով հաստատված պայմանագրի օրինակելի N 1 ձևի 7.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «7.2. Պայմանագրի գործողությունը կարող է դադարել Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ, կողմերի համաձայնությամբ, ինչպես նաև կողմերից մեկի պահանջով` «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածով սահմանված կարգով ցանկացած այլ ժամկետում՝ վեց ամիս առաջ այդ մասին ծանուցելով մյուս կողմին՝ բացառությամբ գործարար ներդրումային ծրագրի հիմքով և 5 (հինգ) տարին գերազանցող ժամկետով կնքվող պայմանագրի դեպքում, որով պայմանագրի գործողությունը կարող է դադարել կողմերի համաձայնությամբ, որը պետք է ձևակերպվի համաձայնագրով՝ նոտարական վավերացմամբ։»։
2․ Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կտրվի գույքի անհատույց օգտագործման պայմանագրի օրինակելի ձևի մեջ փոփոխություն կատարել, որով արտոնություն է սահմանվում գույքի գործարար ներդրումային ծրագրեր ներկայացրած օգտագործողների, ինչպես նաև 5 տարին գերազանցող ժամկետով կնքվող պայմանագրերի դեպքում։
- 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի 6.7 «Պետական գույքի արդյունավետ կառավարում» բաժնում ամրագրված կառավարության ստանձնած հանձնառություններից։
-
Обсуждалось
12.06.2025 - 27.06.2025
-
Тип
Pешение
-
Область
Управление государственным имуществом
-
Министерство
Комитет по управлению государственным имуществом
-
Test
Просмотры 1577
Принт