Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Նախագծի ընդունման անհրաժեշտությունը և նպատակը

«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2024 թվականի մայիսի 2-ի ՀՕ-218-Ն օրենքով «Պետական տուրքի մասին» օրենքը (այսուհետ երկուսը միասին՝ Օրենք) լրացվեց նոր՝ 20.4-րդ հոդվածով, որով քաղաքացիական ավիացիայի բնագավառում մատուցված ծառայությունների համար սահմանվեց պետական տուրք։ Հարկ է նշել, որ նախքան օրենքի լրացումը քաղաքացիական ավիացիայի բնագավառում մատուցված ծառայությունների համար պետական տուրք սահմանված չի եղել (սահմանված է եղել մեկ ծառայության համար, այն էլ՝ սիմվոլիկ)։ Օրենքն ուժի մեջ է մտել 2025 թվականի հունվարի 1-ից։

Օրենքի ընդունումից հետո դրա կիրարկումն ապահովելու համար Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) կողմից քաղաքացիական ավիացիայի բնագավառի ենթաօրենսդրական իրավական ակտերը մշակելիս, ինչպես նաև հետագայում Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո գործնական կիրառության ժամանակ վեր են հանել մի շարք խնդիրներ, որոնք պահանջում են համարժեք արձագանք և լուծումներ։ Մանսավորապես՝

1) Օրենքով նախատեսված են «ծառայություններ», որոնք Կոմիտեի կողմից որպես առանձին ծառայություններ չեն մատուցվում, այլ հանդիսանում են մեկ այլ ծառայության բաղադրիչ (Օրինակ՝ կոմերցիոն օդաչուի վկայականի քննությունը հանդիսանում է նույն վկայականի տրամադրման գործընթացի մի մասը)։ Հետևաբար դրանք առաջարկվել է հանել Օրենքից։

2) Կոմիտեի կողմից մատուցվում են մի շարք ծառայություններ, որոնք նախատեսված չեն Օրենքով, սակայն դրանց մատուցման համար Կոմիտեի կողմից ծախսվում են մեծ ռեսուրսներ։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել դրանք ևս ներառել Օրենքում։

3) Կոմիտեի կողմից մատուցվող աերոնավիգացիոն սպասարկման ծառայություններն (Օրենքի 20.4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ) իրենց մեջ ներառում են՝

- օդային երթևեկության կազմակերպման,

- աերոնավիգացիոն կապի և դիտարկման,

- աերոնավիգացիոն տեղեկատվության,

- աերոնավիգացիոն օդերևութաբանական ապահովման ծառայությունները։

Նշված ծառայությունների մատուցման ժամանակ Կոմիտեն սերտիֆիկացնում է վերը նշված ծառայություններն առանձին-առանձին, որոնց համար ծախսվող փաստացի աշխատաժամանակը, օգտագործվող ռեսուրսները, ծառայության բնույթը մարդ/ժամ հաշվարկի սկզբունքով էապես տարբերվում են իրարից։ Այդ իսկ պատճառով առաջարկվել է տարանջատել նշված ծառայություններ՝ նախատեսելով տարբեր պետական տուրքեր։

4) Օրենքով մի շարք ծառայությունների համար սահմանված պետական տուրքը համահունչ չէ այդ ծառայության մատուցման համար ծախսվող փաստացի աշխատաժամանակին և օգտագործվող ռեսուրսներին՝ մարդ/ժամ հաշվարկի սկզբունքով։ Այդ համատեքստում Կոմիտեն վերանայել է Օրենքով տրված ծառայությունների մատուցման համար փաստացի ծախսվող աշխատաժամանակը և առաջարկել փոփոխել որոշ ծառայությունների համար նախատեսված պետական տուրքի չափը։

5) Նախագծով առաջարկվել է մի շարք ծառայությունների համար տեղական և օտարերկրյա շահագործողների համար նախատեսել համահավասար մոտեցում, մինչդեռ գործող Օրենքով կար տարբերակում, այն էլ էական։

6) Օրենքում տեղ են գտել մի շարք տեխնիկական (բառային) բնույթի վրիպակներ՝ անհամապատասխանություն Օրենքի և ծառայության մատուցման օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերում, որոնք անհրաժեշտ է շտկել, մասնավորապես՝ սերտիֆիկատ-վկայական, հաստատում-սերտիֆիկացում, ճանաաչում-հաստատում, ճանարման համար-վավերագրի տրամադրման համար։ Նախագծով առաջարկվել է կատարել հստակեցումներ և շտկումներ։

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում Օրենքի կապահովվի «Պետական տուրքի մասին» օրենքով քաղաքացիական ավիացիայի բնագավառում մատուցվող ծառայությունների համար նախատեսված օրենքով սահմանված կարգով և ժամկետներում պետական տուրքի գանձման և պետական բյուջե փոխանցման պարտավորությունների պատշաճ կատարումը: 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. Ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծի մշակումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից: 

  1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի էական ավելացում կամ եկամուտների նվազեցում չի նախատեսվում:

  • Обсуждалось

    12.06.2025 - 29.06.2025

  • Тип

    Закон

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1143

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: