В стадии разработки
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 22-ի N2168-Ն որոշում
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 2168-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է, այն հանգամանքով, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից հայտնաբերված ու առգրավված և տարիների ընթացքում անտառտնտեսություններում կամ բնության հատուկ պահպանվող տարածքներում ի պահ հանձնված փայտանյութը բացի այն, որ զգալի տարածք է զբաղեցնում, այլև տարեցտարի կորցնում է սպառողական հատկությունները:
Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 28-րդ հոդվածի` «Վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավումն այն է, որ այդ առարկան, հարկադիր կարգով անհատույց դարձվում է պետական սեփականություն: Բռնագրավվել կարող է միայն այն առարկան, որը խախտողի անձնական սեփականությունն է», մինչդեռ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 22-ի N 2168-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) հավելվածի 5-րդ կետի կարգավորումները վերաբերվում են դատական կարգով բռնագրավված ծառերին, ներառյալ փայտանյութին:
Հաշվի առնելով առաջացած օրենսդրական հակասությունը՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել որոշման հավելվածի 5-րդ կետում:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծի ընդունումը հնարավորություն է տալիս ստուգման ժամանակ անտառտնտեսությունների կամ բնության հատուկ պահպանվող տարածքներում կամ դրանցից դուրս գտնվող տարածքներում հայտնաբերված և առգրավված ապօրինի ձեռք բերված ծառերը, ներառյալ փայտանյութն իրացնելու այն կազմակերպության կողմից, որին Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի համապատասխան արձանագրությամբ ի պահ է հանձնվել:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը թույլ կտա ապահովել անտառտնտեսությունների կամ բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող կազմակերպություններին իրացնելու նախկինում կուտակված և այսուհետ առգրավված ապօրինի ձեռք բերված ծառերը, ներառյալ փայտանյութը:
-
Обсуждалось
13.04.2018 - 03.05.2018
-
Тип
Pешение
-
Область
Охрана природы
-
Министерство
Министерство окружающей среды
Просмотры 8669
Принт