Добавить в избранное
««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
Նախագծի նպատակն է.
- ապահովել մրցակցային, արժանիքահեն և ապաքաղաքական ընթացակարգով ԲԴԽ-ի և Վճռաբեկ դատարանի կազմի ձևավորումը, ինչը կնպաստի հիմնարար գործառույթների և ողջ դատական համակարգի անկախությանը,
- երաշխավորել դատական համակարգի քաղաքական չեզոքությունը, անաչառությունն ու անկախությունը,
- դատական պաշտոններում նշանակվող անձանց և դրա առանձին ինստիտուտների նկատմամբ բարձրացնել հանրային վստահության աստիճանը,
- դատական համակարգում կարևոր պաշտոններ զբաղեցնող անձանց ընտրության և նշանակման գործընթացում նվազեցնել քաղաքական ազդեցության և հայեցողության ռիսկերը,
- ապահովել ԲԴԽ ոչ դատավոր անդամի և Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության գործընթացի թափանցիկությունը,
- նպաստել դատական համակարգում մասնագիտական և բարեվարքության կանոններին համապատասխանող վարքագծի ձևավորմանը,
- նվազագույնի հասցնել իշխանության տարբերի ճյուղերի միջև շահերի բախման հնարավորությունը,
- ապահովել դատական համակարգի գործունեության հաշվետվողականությունն ու դրա կազմավորման գործընթացում քաղաքացիական հասարակության մասնակցությունը,
- անձանց համար ապահովել դատական պաշտոններ զբաղեցնելու մրցակցային հավասար հնարավորություններ,
- առկա կարգավորումները համապատասխանեցնել միջազգային մարմինների կողմից առաջարկվող մոտեցումներին,
- երաշխավորել իրավունքի գերակայության սկզբունքի կիրառումը՝ նպաստելով պետական ինստիտուտների կայունությանը և ժողովրդավարական գործընթացների զարգացմանը:
-
Обсуждалось
12.06.2025 - 27.06.2025
-
Тип
Конституционный закон
-
Область
Юстиция
-
Министерство
Министерство юстиции
Просмотры 1664
Принт