Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 744-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

-    ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

----------- 2025 թվականի N -------Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի N 744-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը հաստատելու մասին» N 744-Ն որոշման հավելվածի՝
  • 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը (այսուհետ` Չափորոշիչ)  հանրակրթության պետական կրթական չափորոշչի բաղկացուցիչ մաս կազմող նորմատիվ իրավական ակտ է, որը բխում է կարողունակությունների վրա հիմնված մոտեցումից, սահմանում է նախադպրոցական տարիքի երեխաների (ըստ տարիքային խմբերի) զարգացման կրթական ծրագրերի բովանդակությունը, ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը (զարգացման ոլորտներով պայմանավորված վերջնարդյունքները), նախադպրոցական տարիքի երեխաների կրթության և զարգացման վերջնարդյունքների ապահովման հիմքերը:

2.Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը ներառում է՝

  • նախադպրոցական կրթության ավարտին ակնկալվող կարողունակությունները.
  • նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման ոլորտներով սահմանված վերջնարդյունքները՝ ըստ տարիքային խմբերի.
  • նախադպրոցական կրթական ծրագրերի բովանդակությունը. ուսումնադաստիարակչական հիմնական ուղղությունները և, դրանցով պայմանավորված, կրթական ծրագրի բաղադրիչները.
  • նախադպրոցական ուսումնական հաստատությունում սաներին զարգացնող միջավայրի չափանիշները:».
  • 8-րդ կետում «համապաասխան բառապաշար» բառերից հետո լրացնել «, կառուցում է կապակցված խոսք» բառերը.
  • 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Ճանաչողական և շարժառիթային (մոտիվացիոն) կարողունակություն՝ սանը ճանաչում է առարկաները, դրանց մասերի կապերը, հարաբերությունները, տեսնում է պարզ պատճառահետևանքային կապեր երևույթների, իրադարձությունների միջև։ Դրսևորում է ճանաչողական հետաքրքրություն, ակտիվություն աշխարհի առարկաների և երևույթների, ինչպես նաև հետաքրքրասիրություն՝ հարաբերությունների կառուցման հանդեպ: Սեփական նախաձեռնությամբ ներգրավվում է գործունեության տարբեր ձևերում:».

  • 10-րդ կետում՝

ա. «ձեռք է բերում» բառերը փոխարինել «ունի» բառով.

բ. «կառավարել իր հույզերը» բառերը փոխորինել «կառավարել սեփական հույզերը» բառերով.

  • 12-րդ կետում «ստույգ» բառը փոխարինել «հավաստի» բառով.
  • 13-րդ կետում՝

ա. «գնահատել գեղեցիկը,» բառերից հետո լրացնել «ներկայացնում և» բառերը.

բ. «կառուցողական» բառը փոխարինել «կերպարվեստային» բառով.

7) 14-ից 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. Մաթեմատիկական և տեխնիկական կարողունակություն՝ սանը ճանաչում, հետազոտում, դասակարգում է առարկաները, համեմատում է դրանք ըստ հատկությունների՝ չափի, ձևի, գույնի, նյութի, տարբերակում է մասը և ամբողջը, գտնում դրանց միջև եղած կապերը, ճանաչում և անվանում է տարածական մարմինները և երկրաչափական պատկերներն ըստ հատկանիշների: Կողմնորոշվում է ժամանակի և տարածության մեջ: Սանը ճանաչում  է 0- 9 թվանշանները,  գիտի թվի և թվանշանի տարբերությունը, թվի միավոր կազմը, կարողանում է որոշել առարկաների քանակը, գիտի կարգ ու կարգային հաշիվ: 10-ի սահմաններում կատարում է մաթեմատիկական պարզ գործողություններ, լուծում է պարզ տրամաբանական խնդիրներ։ Ունի տարրական պատկերացումներ պարզ օրինաչափությունների մասին, կազմում է գործողությունների քայլաշար (ալգորիթմ), պարզ թվաբանական խնդիրներ և առաջարկում լուծումներ: Ցուցաբերում է հետաքրքրություն կառուցողական խաղերի հանդեպ, նոր արդյունք ստանալու համար համադրում է ծանոթ մասերը:

  1. Տնտեսական կարողունակություն՝ սանը ճանաչում և վերլուծում է սեփական և այլոց աշխատանքի արդյունքները: Գիտի տնտեսական պարզ հասկացություններ, տարբեր մասնագիտությունների անվանումները և դրանց առանձնահատկությունները, իր կողմից կիրառվող առարկաների ձեռքբերման եղանակները: Հասկանում է շրջապատող աշխարհի և բնության երևույթների միասնականությունն ու փոխկապակցվածությունը: Գիտի բնության առանձին երևույթների վտանգների մասին, տիրապետում է դրանցից պաշտպանվելու տարրական կանոններին, դրսևորում է անվտանգ վարքագիծ բնության առանձին երևույթների՝ կայծակի, ամպրոպի, կարկուտի, անձրևի, մառախուղի ժամանակ: Ունի տարրական պատկերացումներ շրջակա միջավայրի և դրա պահպանման վերաբերյալ: Կարողանում է նկարագրել մարդու և տնտեսության ազդեցությունը բնության վրա: Հասկանում է շրջակա միջավայրի պահպանման գործում սեփական դերը, նշանակությունը, մասնակցում է այդ գործընթացին և դրսևորում է խնայողական վերաբերմունք:
  2. Ֆիզիկական կուլտուրայի և առողջության պահպանմանը միտված կարողունակություն՝ սանը պատկերացում ունի առողջ սննդի, առողջ ապրելակերպի վարման, վարակների տարածման կանխարգելման հիմնական կանոնների՝ օրգանիզմի կոփման, օրվա կանոնակարգի, հիգիենիկ կանոնների, ճիշտ կեցվածքի պահպանման մասին: Հասկանում է անվտանգ կենսակերպ պահպանելու կարևորությունը: Դրսևորում է մերժողական վերաբերմունք վնասակար սովորությունների վերաբերյալ: Տարբերակում է առողջ ու անառողջ սննդակարգերը, ցուցաբերում է առողջ սնունդ ընտրելու կարողությունը` սեփական ալերգիաների և ընդհանուր առողջության պահպանման համատեքստում: Գիտակցում է ֆիզիկական վարժությունների առողջարարական նշանակությունը, ընդհանուր պատկերացում ունի շարժողական ընդունակությունների մասին: Ճիշտ է կատարում ֆիզիկական, մարմնամարզական, աթլետիկական վարժություններ, տարաբնույթ շարժողական գործողություններ շարժախաղերում, մարզախաղերում, շարժողական ակտիվության այլ ձևերում: Ինքնուրույն կատարում է նմանողական շարժումներ, ընդհանուր զարգացնող վարժություններ՝ առանձին, զույգերով, մարզագույքով: Վարժությունների կատարման ընթացքում, շարժախաղերում, թիմային խաղերում դրսևորում է բարոյակամային որակներ:

Ունի տարրական պատկերացումներ ամառային և ձմեռային տարածված մարզաձևերի, մարզագույքի, սպորտային հանդերձանքի մասին: Ճանաչում է հայ և այլազգի անվանի մարզիկների:».

  • 19-րդ կետի 2-րդ ենթակետում «հաղորդակցական» բառը փեխարինել «հաղորդակցման» բառով.
  • 20-րդ կետի՝

       ա. 2-րդ ենթակետի «բ» կետում «սան» բառը հանել.

       բ. 3-րդ կետի «ը» ենթակետը շարադել հետևյալ խմբագրությամբ.

 «ը. փորձում է աշխատել մատիտով, վրձնով, ծեփանյութով.».  

       գ. 4-րդ կետի «դ» ենթակետը շարադել հետևյալ խմբագրությամբ.

«դ. խաղում է ջրային խաղեր,».

       դ. 4-րդ կետի «ժ» ենթակետը շարադել հետևյալ խմբագրությամբ.

«ժ. կարողանում է վարել եռանիվ հեծանիվ, ինքնագնաց, սահել սահնակով,».

       ե. 4-րդ կետը լրացնել նոր «ժա» ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«ժա. ունի մատիտով, վրձնով, ծեփանյութով աշխատելու կարողություններ, փորձում է աշխատել մկրատով,».

       զ. 5-րդ կետի «գ» և «դ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

  «գ. գիտի ամառային և ձմեռային մարզաձևերը, ճանաչում է հայ անվանի մարզիկների,

     դ. խաղում է ջրային խաղեր, ջրում կատարում է ոտքերի և ձեռքերի շարժումներ,».

       է. 5-րդ կետի «է» ենթակետը շարադել հետևյալ խմբագրությամբ.

«է. կատարում է պարային շարժումներ՝ դրսևորելով ռիթմի զգացողություն,».

 ը. 5-րդ կետը լրացնել նոր «ժ» և «ժա» ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

       «ժ. տիրապետում է սպորտային վարժություններին` սահում է սահնակով և դահուկներով, վարում է ինքնագնաց, եռանիվ և երկանիվ հեծանիվ,

             ժա. ունի մատիտով, վրձնով, մկրատով, ծեփանյութով աշխատելու կարողություններ.».

թ. 6-րդ կետի «գ» ենթակետում «ուղղվածության» բառը հանել.

       ժ. 6-րդ կետի «ե» ենթակետը շարադել հետևյալ խմբագրությամբ.

       «ե. ջրում կատարում է լողի տարրերով պարզ վարժություններ,».

        ժա. 6-րդ կետի «ը» ենթակետը շարադել հետևյալ խմբագրությամբ.

       «ը. օրվա ընթացքում կատարում է ընդհանուր զարգացնող վարժություններ, դրսևորում է շարժողական ակտիվություն,».

    ժբ. 6-րդ կետի «ժա» ենթակետը շարադել հետևյալ խմբագրությամբ.

      «ժա. կիրառում է կոփման միջոցներ, պահպանում է օրվա կանոնակարգին ներկայացվող պահանջները,».

         ժգ. 6-րդ կետի «ժգ» ենթակետում «մասին,» բառից հետո լրացնել «ճանաչում է հայ և այլազգի անվանի մարզիկների,» բառերը.

        ժդ. 6-րդ կետը լրացնել նոր «ժե» ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

    «ժե. ունի մատիտով, վրձնով, մկրատով, ծեփանյութով աշխատելու հմտություններ։».

  • 21-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

      «բ. նկարագրում է առարկաները, երևույթները, դրանց միջև եղած պարզագույն կապերը. կիրառում է այնպիսի առարկաների և երևույթների անվանումներ բառեր, որոնք իր անձնական փորձում չեն եղել,».

  • 22-րդ կետի 4-րդ ենթակետի «զ» կետում «երկրաչափական» բառից հետո լրացնել «մարմինները և» բառերը.
  • 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

        «26.Նախադպրոցական կրթական ծրագրով սահմանված մակարդակն ապահովվում է ծրագրային բաղադրիչների միջոցով, որոնք իրականացվում են ըստ տարիքային խմբերի և նպատակաուղղված են յուրաքանչյուր սանի գիտելիքների, հմտությունների, դիրքորոշման և արժեքային համակարգի ձևավորմանն ու զարգացմանը:».

  • 26-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 26.1 կետ՝

    «26.1. Նախադպրոցական կրթական ծրագրերի բովանդակությունը ներկայացվում

է ոլորտային վերջնարդյունքների ապահովմանը միտված զարգացման հետևյալ ուղղություններով.

  • սանի ֆիզիկական զարգացում, առողջ ապրելակերպի վերաբերյալ պատկերացումների և առողջ կենսակերպին միտված սովորությունների ձևավորում.
  • խոսքի և հաղորդակցման, լեզվամտածողության, տրամաբանության, մաթեմատիկական տարրական պատկերացումների զարգացում, գրաճանաչության նախապատրաստում.
  • ճանաչողության զարգացում, փորձարարության և հնարամտության խթանում, խաղային գործունեության խրախուսում.
  • ազգային ինքնության, սեփական և այլոց իրավունքների և պարտականությունների մասին տարրական պատկերացումների ձևավորում.
  • ուսման նկատմամբ վերաբերմունքի ձևավորում.
  • անձնային աճ, հուզակամային ոլորտի զարգացում, համատեղ գործունեության և համագործակցության խթանում, սոցիալականացում.
  • հիգիենիկ և ինքնասպասարկման կարողությունների, անվտանգ կենսագործունեության, կյանքի հմտությունների ձևավորում։».
  • 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«31. Նախադպրոցական կրթական ծրագրով սահմանված մակարդակն ապահովվում է ծրագրային բաղադրիչների միջոցով, որոնք իրականացվում են ըստ տարիքային խմբերի և նպատակաուղղված են յուրաքանչյուր սանի գիտելիքի, հմտությունների, դիրքորոշման և արժեքային համակարգի ձևավորմանն ու զարգացմանը:».

  • 32-րդ կետի 5-րդ ենթակետում «կերպարվեստային գործունեություն» բառերը փոխարինել «կերպարվեստ» բառով.
  • 44-րդ կետի՝

ա. 1-ին ենթակետում ««մատրյոշկա» տիկնիկներ,» բառերը հանել.

բ. 4-րդ ենթակետում «ծեփամածիկ (պլաստիլին)» բառերը փոխարինել «ծեփանյութ» բառով.

դ. 10-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

« 10) տարածքում առկա են ծաղիկներ, բույսեր.».

   ե. 11-րդ ենթակետում «համակարգի» բառը հանել.

  • 45-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝

« 45. Նախադպրոցական ուսումնական հաստատությունում 3-ից մինչև 6 տարեկան սաների զարգացնող միջավայրին ներկայացվող պահանջներ.

  • հաստատությունում ստեղծված են պայմաններ սաների գեղարվեստագեղագիտական զարգացման համար.
  • առկա են սաների գեղարվեստական զարգացմանն ուղղված գեղագիտական ձևավորումներ. նկարներ, վերատպություններ, ժողովրդական ստեղծագործության նմուշներ, սաների, մեծերի աշխատանքների ցուցահանդեսներ և այլն.
  • ստեղծված են պայմաններ սաների խոսքի զարգացման համար, առկա է մանկական գրադարան.
  • առկա են նկարների հավաքածուներ և խոսքի զարգացմանն ուղղված սեղանի խաղեր.
  • ստեղծված են պայմաններ սաների երաժշտական գործունեության համար.
  • առկա են երաժշտական գործիքներ, նվագարաններ և երաժշտադիդակտիկ խաղեր.
  • ստեղծված են պայմաններ բնության, հասարակության, պատմության, մշակույթի մասին սաների պատկերացումների զարգացման համար.
  • հաստատությունում առկա է պետական խորհրդանիշների անկյուն (դրոշ, զինանշան, օրհներգ).
  • առկա են ազգային կենցաղային առարկաների նմուշներ, ազգային տարազներով տիկնիկներ.
  • ստեղծված են պայմաններ սաների էկոլոգիական դաստիարակության համար, առկա են դիտողական պարագաներ, բնական նյութեր, բնության երևույթները նկարագրող պաստառներ.
  • հաստատությունում առկա են կանաչապատման անկյուններ (սենյակային բույսեր), ստեղծված են պայմաններ բույսերի խնամքի և աճեցման համար (այգի, բանջարանոց, ծաղկանոց և այլն).
  • առկա է առանձին տարածք կենդանի բնության համար (ձմեռային այգի, կենդանական անկյուն և այլն).
  • ստեղծված են պայմաններ սաների թատերական գործունեության համար.
  • առկա են թատերական բեմականացումների կազմակերպման համար անհրաժեշտ պարագաներ, օժանդակ հարմարություններ.
  • ստեղծված են պայմաններ սաների կառուցողական գործունեության զարգացման համար.
  • առկա են մանր (սեղանային) և խոշոր (հատակի) կառուցողական նյութեր, տարբեր տեսակի հավաքածուներ (կոնստրուկտորներ, մոզաիկաներ), կտրվածքներով նկարներ, բնական նյութեր.
  • առկա են նյութեր և սարքավորումներ սաների մոտ թվի, մեծության, տարածական և ժամանակային պատկերացումների ձևավորման համար (թվանշաններ, կշեռքներ, չափման միավորներ գրատախտակ, օրացույց, ժամացույց, ավազի, արևային ժամացույց և այլն).
  • առկա է համակարգիչ՝ մեդիագրագիտության և մեդիաանվտանգության կանոններին տիրապետելու համար անհրաժեշտ հավելվածներով.
  • առկա են նյութեր և սարքավորումներ սաների փորձարարական աշխատանքների համար (գլոբուս, քարտեզ, մակետներ, նկարների հավաքածուներ, մագնիս, սեղանային տպագիր խաղեր և այլն).
  • հաստատությունում ստեղծված են պայմաններ սաների ֆիզիկական զարգացման համար.
  • առկա են ֆիզիկական ակտիվության համար անհրաժեշտ սարքավորումներ, մարզական գույք, դեկորատիվ կամ իսկական լողավազան.
  • առկա են երթևեկության կանոններին ծանոթացնող դիդակտիկ խաղեր և խաղալիքներ, ստեղծված են պայմաններ՝ երթևեկության կանոնները կիրառելու համար.
  • գործունեության տարբեր տեսակների ընթացքում սաների զարգացման համար(մտավոր, զգայաշարժողական, հուզակամային) առկա են սյուժետային խաղային հավաքածուներ, դիդակտիկ, խաղեր (լոտո, դոմինո, շախմատ, նկարների հավաքածուներ) և խաղալիքներ.
  • ստեղծված են անվտանգ պայմաններ սաների անհատական և համատեղ ակտիվության դրսևորման համար.
  • ստեղծված են պայմաններ սաների առողջության պահպանման և ամրապնդման համար.
  • առկա են բժշկական սարքավորումներ երեխաների բուժկանխարգելիչ միջոցառումների համար.
  • առկա են հատուկ տարածքներ սաների հետ տարվող մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցման համար.
  • ստեղծված են խելամիտ ֆիզիկական հարմարեցումներ սաների զարգացման առանձնահատկություններին համապատասխան.
  • ստեղծված են պայմաններ շարժունակության խանգարումներ ունեցող սաների համար.
  • առկա է հարմարեցված աթոռ սեղանով, կանգնակ, սայլակ, քայլակ, տարբեր չափսերի բարձեր, աթոռակներ՝ նստելու ճիշտ դիրք ապահովելու համար, հարմարեցված սպասք (սպասքի ադապտացիաներ), հարմարեցված գրենական պիտույքներ.
  • բակային տարածքում և հողամասում առկա են խաղային սարքավորումներ.
  • առկա է ծրագրամեթոդական գրականության անկյուն աշխատողների և ծնողների համար:».
  • 45-րդ կետից հետո լրացնել նոր՝ 46-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ՝

    « 46. նախադպրոցական ուսումնական հաստատություններում կիրառվող խաղալիքները պետք է համապատասխանեն սաների տարիքին, ինչպես նաև «Խաղալիքների անվտանգության մասին» մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ՝        Ն. ՓԱՇԻՆՅԱՆ 

  • Обсуждалось

    12.06.2025 - 04.07.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4736

Принт

Предложения

Ժենյա Միրիբյան

20.06.2025

45-րդ կետով նախադպրոցական ուսումնական հաստատությունում 3-ից մինչև 6 տարեկան սաների զարգացնող միջավայրին ներկայացվող պահանջներից 15-րդը, այն է՝ ստեղծված են պայմաններ սաների կառուցողական գործունեության զարգացման համար, հստակեցման կարիք ունի: Խնդրում եմ ներկայացնել կառուցողական գործունեության էությունը, տեսակները, գործունեության ձևեր, մանրամասնել, թե ինչ պայմանների մասին է խոսքը՝ ներառելով նաև որոշակի գույք, անհրաժեշտ պարագաներ:

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: