Добавить в избранное
«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Գնահատման գործունեության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
| Номер | Автор предложения, дата получения | Статус | Содержание предложения | Прикрепленные файлы | Заключение | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Արմեն Բաղդասարյան 09.06.2025 15:59:33 | Գնահատված շուկայական արժեքի 100 տոկոսի դրույքաչափը առաջարկում եմ չկիրառել յուրաքանչյուր համայնքի ամենացածր գոտիականության հողամասերի նկատմամբ, քանի որ երբեմն համայնքի բնակելի թաղամասերի ընդլայնման նպատակով աճուրդով օտարման են ներկայացվում նոր հողաբաժանում կատարված թաղամասերում առկա հողերը, որոնք ակնկալվող պահանջարկը չեն ունենա, եթե դրանց վաճառքի համար սահմանվեն շուկայական գներ: Համայնքային կյանքն աշխուժացնելու և նոր հողեր շրջանառության մեջ դնելու նպատակով առավել նպատակահարմար է դրանք օտարել կադաստրային արժեքից ոչ պակաս գներով: Ի վերջո, նշված հողերը նախատեսված են հենց ժողովրդի կենսագործունեության համար նոր պայմանների, ոչ թե համայնքային բյուջեի եկամուտների ավելացման համար: | Չի ընդունվել Համայնքի բյուջեի սեփական եկամուտների ավելացմանն ուղղված ցանկացած իրավական կարգավորում, նպատակ ունի բարելավելու համայնքի կայուն կենսագործմանն ուղղված տեղական ինքնակառավարման մարմինների ծրագրային գործողությունները։ Համայնքի բյուջեն, համաձայն Սահմանադրության 185-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի կարգավորումների, համարվում է համայնքի սեփականությունը։ Սահմանադրության 180-րդ հոդվածի կարգավորման լույսի ներքո, համայնքը բնակիչների հանրություն է, հետևաբար, համայնքի սեփական եկամուտների ավելացումը ուղիղ համեմատական է համայնքի բնակիչների կենսական շահերի հետ, որի պայմաններում, դրա էական ավելացումը ուղղակիորեն ազդելու է համայնքի բնակիչների կենսագործունեության վրա։ |