Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր

Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Արտաքին էլեկտրոնային առևտրի կարգավորման նպատակով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից ստորագրվել է «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին 2023 թվականի դեկտեմբերի 25-ի արձանագրությունը։ Արձանագրությունը հաստատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի 24․06․2024թ․ N ՆՀ-195-Ն հրամանագրով։ Արձանագրությամբ կանոնակարգ­վել են Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից էլեկտրոնային առևտրի շրջանակներում օտարերկրյա էլեկտրոնային առևտրի հարթակներից ձեռքբերված ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման, հայտարարագրման և այլ մաքսային գործառնություն­ների հետ կապված հարաբերությունները։

Արձանագրությամբ մի շարք իրավահարաբերությունների սահմանումը վերապահվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին, ինչի ապահովման նպատակով մշակվել են օրենքների նախագծերը։ Մասնավորապես, արձանագրությամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին վերապահված հիմնական հարցերն են՝

  • էլեկտրոնային առևտրի հայտարարագրի՝ մաքսային մարմնին ներկայացման ժամանակ հայտարարագրում ներառված տեղեկությունները հաստատող փաստաթղթերի ներկայացման դեպքերի սահմանումը․
  • էլեկտրոնային առևտրի ապրանքների՝ դրանց բացթողումից հետո առևտրային նպատակներով օգտագործման դեպքում անձանց պատասխանատվության սահմանումը․
  • չպահանջված՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման դեպքում դրանց փոխադրման կարգի սահմանումը․
  • մաքսային պահեստներում գտնվող էլեկտրոնային առևտրի ապրանքների՝ ֆիզիկական անձանց կողմից ձեռքբերումներից հետո դրանց՝ այդպիսի պահեստներից դուրսբերման և անձանց առաքման ժամանակ մաքսային մարմնին ծանուցման կարգի սահմանումը․
  • ֆիզիկական անձանց իրացված և առաքված ապրանքների վերադարձի և մաքսային պահեստներում տեղակայման նպատակներով մաքսային մարմնին ծանուցման կարգի սահմանումը․
  • էլեկտրոնային առևտրի ապրանքների համար մաքսային վճարների գծով պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում մաքսային մարմինների կողմից տույժերի գանձման, ծանուցումների ուղարկման, բռնագանձման միջոցների սահմանումը․
  • էլեկտրոնային առևտրի ապրանքների արժեքի որոշման ժամանակ առանձին ընթացակարգային դրույթների սահմանումը․
  • էլեկտրոնային առևտրի օպերատորի՝ որպես մաքսային գործի ոլորտում գործունեություն իրականացնող անձի՝ համապատասխան ռեեստրում ներառման կարգի, անձի կողմից ռեեստրում ներառման նպատակով դիմումի ներկայացման կարգի, դիմումի ուսումնասիրության, ռեեստրից հանման, ռեեստրում ներառման վկայականի, դրա կասեցման կամ դադարեցման հետ կապված իրավահարաբերությունների սահմանումը․
  • էլեկտրոնային առևտրի օպերատորին ներկայացվող լրացուցիչ պահանջների սահմանումը․
  • էլեկտրոնային առևտրի օպերատորի տարածքների, շինությունների նկատմամբ առաջադրվող պահանջների սահմանումը․
  • էլեկտրոնային առևտրի օպերատորի կողմից ապրանքների հաշվառման և հաշվետվությունների ներկայացման կարգի սահմանումը․
  • էլեկտրոնային առևտրի օպերատորի կողմից պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում պատասխանատվության սահմանումը։

Միաժամանակ, հաշվի առնելով այն, որ արձանագրությամբ էլեկտրոնային առևտրի ապրանքները տարանջատվել են ապրանքների այլ կատեգորիաներից, անհրաժեշտություն է առաջացել նաև համապատասխան լրացումներ կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում՝ սահմանելով մաքսային մարմինների կողմից իրականացվող գործառնությունների համար պետական տուրքի դրույքաչափեր։ Դրույքաչափերը նախատեսվել են հիմք ընդունելով ներկայումս օրենքով ապրանքների հայտարարագրի և ուղևորային մաքսային հայտարարագրի համար սահմանված չափերը՝ դրանք տարածելով էլեկտրոնային առևտրի ապրանքների նկատմամբ։

Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.

Նախագծերով կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» 2023 թվականի դեկտեմբերի 25-ի արձանագրությամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին վերապահված իրավահարաբերությունները։

Միաժամանակ, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը նախատեսվել է՝ պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը՝ հաշվի առնելով այն, որ օրենքով նոր տեսակի դրույքաչափեր չեն սահմանվում, այլ գործող դրույքաչափերի վերաբաշխում է տեղի ունենում՝ ապրանքների տարբեր կատեգորիաների միջև։

  • Обсуждалось

    30.05.2025 - 14.06.2025

  • Тип

    Закон

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1491

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: