Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԳՐԱՆՑՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ, ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐԸ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

2025 թվականի _______ -ի                                      N -Ն

 

ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԳՐԱՆՑՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ, ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐԸ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է

1. Սահմանել բժշկական արտադրատեսակների պետական գրանցման, գրանցումը մերժելու, կասեցնելու և գրանցման հավաստագիրը անվավեր ճանաչելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀԱՅԱՍԱՏՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                              Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

  • Обсуждалось

    21.05.2025 - 05.06.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Здравоохранение

  • Министерство

    Министерство здравоохранения

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2270

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Մեդէքսպերտ ՍՊԸ

05.06.2025

Հարգելի գործընկեր Ներկայիս կարգավորումներով ՀՀ ներմուծվող բժշկական արտադրատեսակների (ԲԱ) նկատմամբ սահմանված պահանջները, մասնավորապես ազատ վաճառքի վկայականը (Free Sale Certificate), ինչպես նաև ԲԱ <<խմբաքանակի որակը հավաստող փաստաթուղթ>>-ը՝ (Certificate of Analysis, Test Report) տրված արտադրողի կողմից, չեն երաշխավորում դրանց որակն, արդյունավետությունն ու անվտանգությունը, քանի որ վերոնշյալ փաստաթղթերը տրամադրողը հենց արտադրողն է, այսինքն հանդիսանում է շահագրգիռ կողմ, որը չի կարող իր տնտեսական շահերին դեմ գնալ։ Ելնելով վերոգրյալից առաջարկում ենք բարձրացնել ՀՀ ներմուծվող ԲԱ գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի պահանջները, մասնավորապես պահանջել կամ EU MDR վկայական՝ տրված լիազոր մարմնի կողմից կամ FDA510k կամ FDA շտեմարանում արտադրողի գրանցման համարը։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: