Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

2025 թվականի N _____-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ

ԱՊՐԻԼԻ 12-Ի N 404-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

       Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին» N 404-Ն որոշման 1-ին և 2-րդ հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածներ 1-ի և 2-ի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի օգոստոսի 1-ից։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆՒ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                    Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Обсуждалось

    21.05.2025 - 06.06.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность

  • Министерство

    Министерство обороны

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4222

Принт

Предложения

Վ Պ

04.06.2025

Եթե գործառույթների խանգարման աստիճանը որոշելու է ԲԿ-ի կամ ԿԲՀ-ի բժիշկը, թե տվյալ խնդիրը զինակոչիկին ինչքանով է խանգարում, ապա մեծամասամբ սխալ եզրակացություններ են կազմվելու և ներառելու են "չունեն կլինիկական դրսևորումներ, չեն հանգեցնում գործառույթների խանգարման, ագրեսիվ չեն, չեն պահանջում բուժում" տեքստը։ Սեփական փորձից կարող եմ ասել, որ բժիշկը կկանգնի զինակոչիկի առաջ ու կասի՝ "5000 զինակոչիկ կարող է գալ ու ասել այսինչ տեղս ցավում է, վազելիս խանգարում է", կամ կասի՝ "տվյալ կիստան պետք է չցավի"։ Շատ հաճախ զինակոչիկների գանգատները անտեսվում են, համարվում են "խաբեության փորձ" զինակոչիկի կողմից։ Ինչպես նաև, որպես կանոն, ԲԿ-ներ զինկոմիսարիատի ուղեգրով ներկայացած զինակոչիկների հետազոտությունները կատարվում են կա՛մ անհրաժեշտ մասնագիտացումը չունեցող կա՛մ ամենաքիչ աշխատանքային փորձ ունեցող բժշկի կողմից։ Այս պատճառով հետազոտության սխալ արդյունքների քանակը նշանակալիորեն աճում է։ Առաջարկում եմ փոփոխությունն այսպես ընդունելու պարագայում հետամուտ լինել զինակոչիկների ԲԿ-ներում կատարվող հետազոտություններին, որպեսզի նրանք հետազոտվեն լավագույն ԲԿ-ներում և լավագույն մասնագետների կողմից, ի վերջո, զինակոչիկը ժամանակակից բանակի կառուցման համար կարևոր քաղաքացի է։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: