«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ
ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» 2015 թվականի հունիսի 23-ի ՀՕ-103-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Խորհուրդը Դիլիջան համայնքի ղեկավարին տրամադրում է եզրակացություն՝
1) Դիլիջան համայնքի բնակավայրերի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի՝ գլխավոր հատակագծերի և քաղաքաշինական գոտիավորման նախագծերի, դրանց փոփոխությունների, ինչպես նաև նախագծման առաջադրանքների վերաբերյալ, որոնց պատվիրատուն է Դիլիջան համայնքը.
2) համայնքի զարգացման հնգամյա ծրագրի նախագծի վերաբերյալ.
3) Դիլիջան համայնքի բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության նախագծերի վերաբերյալ.
4) քաղաքաշինական զարգացման և կառուցապատման ներդրումային հայեցակարգերի նախագծերի
վերաբերյալ.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով համայնքի տարածքում բնակելի (3-րդ և ավելի բարձր կատեգորիաների), հասարակական և արտադրական նշանակության շենք-շինությունների ճարտարապետահատակագծային առաջադրանքի հայտերի վերաբերյալ.
6) համայնքի բնակավայրերի բարեկարգման և կանաչապատման նախագծերի վերաբերյալ։
Հոդված 3․ Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
Հոդված 4․ Եզրափակիչ և անցումային դրույթներ
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո սույն օրենքով սահմանված կարգով քաղաքաշինական թույլտվություններ չստացած Դիլիջան համայնքում և հարակից տարածքներում կառուցված ինքնակամ կառույցները ենթակա են օրինականացման 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքով սահմանված կարգով։
-
Обсуждалось
21.05.2025 - 05.06.2025
-
Тип
Закон
-
Область
Территориальное управление и развитие
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
Просмотры 1495
Принт