Добавить в избранное
«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ, ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նախագծով նախատեսվում է «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանել, որ անհատ ձեռնարկատերերը, նոտարները, ինքնազբաղված անձինք նույն օրենքի հիման վրա անձնավորված հաշվարկները լիազոր մարմին են ներկայացնում ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված ժամկետներում։
Միաժամանակ, նախագծով սահմանվում է, որ նույն օրենքի իմաստով անհատ ձեռնարկատեր չեն համարվում ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված` բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերերը։
-
Обсуждалось
20.05.2025 - 04.06.2025
-
Тип
Закон
-
Область
Государственные доходы
-
Министерство
Комитет государственных доходов
Просмотры 1765
Принт