Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ

ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

1. Նախագծի անհրաժեշտությունը, նպատակը և ընթացիկ իրավիճակը.

ՀՀ և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) միջև 2023 թվականի նոյեմբերի 27-ին կնքվել է «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը, և ծրագրի փաստացի գործարկումը հայտարարվել է 2024 թվականի մայիսի 22-ին: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել Երևանի Ծովակալ Իսակով պողոտա-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածը, 260 մետրանոց կամուրջ, ինչպես նաև՝ վերականգնել Կոմիտասի անվան այգու մի հատվածը՝ կիրառելով բնահեն լուծումներ: Ճանապարհը կապահովի անմիջական երթուղային կապ Երևանի 3 վարչական շրջանների (Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն և Շենգավիթ) միջև՝ նպաստելով տրանսպորտային հոսքերի վերաբաշխմանը:

Իսակով-Արշակունյաց ճանապարհի նախագիծը 13.06.2024 թ. ստացել է պետական համալիր փորձաքննական հանձնաժողովի հ 110 դրական եզրակացությունը։ Շինարարական աշխատանքների պատշաճ կազմակերպման նպատակով պետք է շինարարության հատվածն ընդգրկող տարածքներում իրականացվեն հողի օտարման և տարաբնակեցման (ՀՕՏ) աշխատանքներ:

ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 11-ի թիվ 1357-Ն որոշմամբ ճանապարհահատվածի կառուցման արդյունքում ազդեցության ենթարկվող գույքերի նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ: Նշված որոշմամբ օտարման գործընթացի մեկնարկի վերջնաժամկետ է սահմանված 2025 թվականի մայիսի 1-ը:

Համաձայն վարկային համաձայնագրի` ծրագրի ՀՕՏ աշխատանքները պետք է իրականացվեն ըստ ՀՀ վերաբերելի օրենսդրության և ԱԶԲ կանոնակարգի՝ ոչ կամավոր տարաբնակեցման քաղաքականության, ինչը նախատեսում է փոխհատուցումների և նպաստների տրամադրում այնպիսի կորուստների դիմաց, որոնք ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չեն: Հետևաբար՝ սույն որոշման նախագծի անհրաժեշտությունը բխում է ծրագրի շրջանակներում նախատեսվող ՀՕՏ-ի՝ ՀՀ օրենսդրության և ԱԶԲ-ի ոչ կամավոր տարաբնակեցման քաղաքականության ներդաշնակեցման պահանջից՝ սահմանելու փոխհատուցման ենթակա կորուստների տեսակները և փոխհատուցման սկզբունքները:

ՀՕՏ աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ է ՀՀ կառավարության կողմից Հողի օտարման և տարաբնակեցման շրջանակի (ՀՕՏՇ) և Հողի օտարման և տարաբնակեցման մանրամասն ծրագրի (ՀՕՏԾ) մասին որոշումների ընդունումը։ Նշվածներից ՀՕՏՇ-ն սահմանում է փոխհատուցման ենթակա կորուստների տեսակները և փոխհատուցման սկզբունքները, ՀՕՏԾ-ն՝ ներառում տեղեկատվություն ազդեցության ենթակա տնային տնտեսությունների և գույքերի վերաբերյալ, իրականացման գնահատված բյուջեն և ժամանակացույցը: ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 23-ին ընդունվել է «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագրի` հողի օտարման և տարաբնակեցման շրջանակը հաստատելու մասին» որոշումը (ՀՕՏՇ)։

ՀՕՏ-ի արդյունքում ազդեցության ենթակա են 50 տնային տնտեսություններ, որոնց ընդհանուր կորուստները կկազմեն՝ 59 հողակտոր, 80 բնակելի և ոչ բնակելի շենք և շինություն, կդադարեցվի 3 ձեռնարկատիրական գործունեություն, ինչի արդյունքում 4 անձ կկորցնի մշտական աշխատանքը:

ՀՕՏԾ-ն կազմելու նպատակով իրականացվել էր միջազգային ընկերության կողմից անկախ գնահատում, և ապահովվել է դրա վերագնահատումը (ստացվել է ս.թ. մարտի 12-ին)՝ արդիական տվյալներ և փոխհատուցման շրջանակ ունենալու նպատակով: Որոշման հավելվածով սահմանվող ՀՕՏԾ-ն հաստատված է ԱԶԲ կողմից։ 

2. Նախագծով առաջարկվող կարգավորումների բնույթը.

Սույն նախագծով հաստատվում է Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագրով Երևանում Իսակով-Արշակունյաց նոր ճանապարհի կառուցման ազդեցության ենթակա տնային տնտեսությունների և գույքերի վերաբերյալ, իրականացման գնահատված ֆինանսական շրջանակը և ժամանակացույցը: 

3. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի սպասվելիք փոփոխությունները.

Ծրագրի ՀՕՏ գնահատված ողջ նախնական բյուջեն կազմել է 7,304.9 մլրդ ՀՀ դրամ: ՀՕՏ ծախսերը ենթակա են ֆինանսավորման՝ մոտ 4,067.0 մլն դրամը՝ Երևանի քաղաքապետարանի, մոտ 2,317.1 մլն դրամը՝ ԱԶԲ վարկի, մոտ 920.9 մլն դրամը՝ պետական բյուջեի հաշվին:

Վերագնահատման արդյունքում ՀՕՏԾ իրականացման գնահատված ծախսերը նվազել են մոտ 983,1 մլն ՀՀ դրամով, այդ թվում՝ մոտ 269,0 մլն ՀՀ դրամը Երևանի համայնքային բյուջեի մասով, մոտ 675.0 մլն ՀՀ դրամը՝ ԱԶԲ վարկի մասով, մոտ 39.1 մլն ՀՀ դրամը՝ պետական բյուջեի մասով:

ՀՕՏ իրականացման համար 2025 թվականի պետական բյուջեի շրջանակներում պլանավորվել է 1.8 մլրդ ՀՀ դրամ, իսկ Երևանի համայնքային բյուջեով՝ 3.5 մլրդ ՀՀ դրամ: Ճանապարհի շինարարության կազմակերպման և վարկային ծրագրի պատշաճ իրականացման տեսանկյունից անհրաժեշտ է ընթացիկ տարում ապահովել ՀՕՏ աշխատանքների առնվազն 60-70 տոկոսը:

Հաշվի առնելով նշվածը՝ սույն որոշման ընդունմամբ և ՀՕՏԾ վերագնահատման արդյունքում 2025 թվականի պետական և Երևանի բյուջեների եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն առաջանում: 

4. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության մասին.

Այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն առկա չէ: 

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի կողմից: 

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

Նախագիծն անուղղակիորեն առնչվում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի № 1363-Ա որոշման հավելվածով հաստատված՝ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. Ծրագրի 3.2 կետի դրույթներին, որտեղ ճանապարհային ցանցի զարգացումը առաջնահերթություն է՝ այն դիտարկելով որպես տնտեսության աճի և սոցիալական կյանքի բարելավման կարևոր պայման։ Մոտեցումը նպաստում է ինչպես տնտեսական ներուժի, այնպես էլ՝ քաղաքացիների կենսամակարդակի բարձրացմանը։

Որոշման ընդունմամբ հիմքեր կապահովվեն Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցման, ինչպես նաև՝ դրա արդյունքում ազդեցության ենթակա անձանց սոցիալ-տնտեսական գնահատված կորուստների վերականգնման:

  • Обсуждалось

    19.05.2025 - 03.06.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1328

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: