ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 174-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
« » մայիս 2025 թվականի N -Լ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի 2023-2026 թվականների զարգացման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 174-Լ որոշման մեջ կատարել փոփոխություն․
1) որոշման N 2 հավելվածի 1.2-րդ գլխի 2-րդ կետի «Միջոցառման անվանումը» սյունյակում 2-րդ պարբերությունում «Շարունակել և ընդլայնել կանանց ընդգրկվածությունը արգանդի պարանոցի քաղցկեղի` ՊԱՊ քսուքի հետազոտություններում» բառերը փոխարինել «Շարունակել և ընդլայնել կանանց ընդգրկվածությունն արգանդի պարանոցի քաղցկեղի հետազոտությունում` մարդու պապիլոմավիրուս թեստավորմամբ (այսուհետ՝ ՄՊՎ)», իսկ նույն կետի «Ակնկալվող արդյունքը» սյունյակում «կանանց արգանդի պարանոցի քաղցկեղի` ՊԱՊ-քսուքի հետազոտություններում ընդգրկվածության ընդլայնում» բառերը փոխարինել «կանանց արգանդի պարանոցի քաղցկեղի հետազոտություններում ընդգրկվածության ընդլայնում՝ ՄՊՎ թեստավորմամբ։» բառերով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Նիկոլ Փաշինյան
Երևան
-
Обсуждалось
13.05.2025 - 28.05.2025
-
Тип
Pешение
-
Область
Здравоохранение
-
Министерство
Министерство здравоохранения
Просмотры 1499
Принт