«Ոստիկանության գվարդիայի կողմից պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտները պահպանելու, ինչպես նաև հատուկ բեռների տեղափոխման անվտանգությունն ապահովելու կարգը և պայմանները, այդ թվում՝ պայմանագրային հիմունքներով, սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Ոստիկանության գվարդիայի կողմից պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտները պահպանելու, ինչպես նաև հատուկ բեռների տեղափոխման անվտանգությունն ապահովելու կարգը և պայմանները, այդ թվում՝ պայմանագրային հիմունքներով, սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
Ներկայումս պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ոստիկանության պետի հրամանով, սակայն «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին համապատասխան, դրանք անհրաժեշտ է կարգավորել Կառավարության որոշմամբ։
2․ Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով առաջարկվում է Կառավարության որոշմամբ սահմանել ոստիկանության գվարդիայի կողմից պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտները պահպանության ընդունելու, դրանց պահպանության իրականացման, անցագրային ռեժիմի ապահովման, հատուկ բեռների ուղեկցման, պահպանության ծառայության կազմակերպման հետ կապված հարաբերությունները։
3․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․
Նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի N 1803-Լ որոշման N 2 հավելվածով հաստատված՝ ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի 8-րդ ուղղության 1․1-ին գործողությունից։
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը․
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
5․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
Նախագծի ընդունմամբ 2025 թվականի պետական բյուջեում եկամուտների կամ ծախսերի էական փոփոխություններ չեն նախատեսվում։
6․ Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում ոստիկանության գվարդիային Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2073-Ն որոշմամբ սահմանված ցանկում ընդգրկված՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությունը կիրականացնի, ինչպես նաև հատուկ բեռների տեղափոխման անվտանգությունը կապահով Կառավարության որոշմամբ սահմանված կարգին և պայմաններին համապատասխան։
ՀՀ ներքին գործերի նախարարություն
-
Обсуждалось
06.05.2025 - 21.05.2025
-
Тип
Pешение
-
Область
Защита общественного порядка, обеспечение общественной безопасности и общественная полиция
-
Министерство
Министерство внутренних дел
Просмотры 1780
Принт