ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԳՐԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԳՐԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները
2017 թվականի դեկտեմբերի 21-ին ընդունված «Հանրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն եթե հանրագրում նշված հարցը ենթակա չէ որևէ նախարարության իրավասությանը, ապա հանրագրի քննարկումն իրականացնում է Կառավարության հանրագրերի հարցերով հանձնաժողովը, որի կազմավորման և գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Վարչապետի 2018 թվականի փետրվարի 26-ի N 176-Ա որոշման հավելված 2-ի 2-րդ կետում որպես «Հանրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառում նախատեսվում է «ՀՀ կառավարության հանրագրերի հարցերով հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունումը:
Նշված որոշման ընդունումն անհրաժեշտ է Կառավարություն ներկայացված հանրագրերի քննարկումը կազմակերպելու և դրանց վերաբերյալ պատշաճ պատասխան ներկայացնելն ապահովելու տեսանկյունից:
Վերոնշյալն էլ պայմանավորում է նախագծի ընդունման անհրաժեշտությունը:
Առաջարկվող լուծումները
Հաշվի առնելով վերոշարադրյալը` մշակվել է «Կառավարության հանրագրերի հարցերով հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:
Ակնկալվող արդյունքը
«Կառավարության հանրագրերի հարցերով հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի Կառավարություն ներկայացված հանրագրերի քննարկումն ու դրանց վերաբերյալ պատշաճ պատասխանի ներկայացումը:
ՏԵՂԵԿԱՆՔ N 1
«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԳՐԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Կառավարության հանրագրերի հարցերով հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը չի առաջանում, և այն համապատասխանում է միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին:
ՏԵՂԵԿԱՆՔ N 2
«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԳՐԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ
ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Կառավարության հանրագրերի հարցերով հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջանում:
-
Обсуждалось
06.04.2018 - 27.04.2018
-
Тип
Pешение
-
Область
Юстиция
-
Министерство
Министерство юстиции
Просмотры 7988
Принт