Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

Номер Автор предложения, дата получения Статус Содержание предложения Прикрепленные файлы Заключение Article
1 2 3 4 5 6
51 Լուսինե Պողոսյան 04.05.2025 21:36:22 ՀՀ կառավարության ներկայացրած «Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու ,ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը սահմանելու մասին» որոշման նախագիծը հրաշալի հնարավորություն է ստեղծում ուսումնական հաստատությունների համար ` ստեղծագործելու սեփական կարողությունները,ստեղծելու արդյունավետ ուսուցում կազմակերպող,կայուն կրթական միջավայր։Սա նաև ազդակ է տնօրեններին (ժամանակավոր պաշտոնակատար ներին,պարտականություններ կատարողներին) իրենց մանկավարժական համակազմում ընդգրկել այնպիսի ուսուցիչների,ովքեր հետագայում իրենց գործունեությամբ կարող են նպաստել ուսհաստատությանը ` բարձր կատարողական արդյունք ցուցաբերելու համար։ Քանի որ ցանկացած ուսումնական հաստատություն իր ընթացիկ ծախսերն իրականացնելու համար ,օրենքով սահմանված կարգով,կառավարությունից ստանում է ֆինանսավորում ,առաջարկում եմ առաջին գլխի 9֊րդ կետով սահմանել բարձր կատարողական արդյունքով ֆինանսական խրախուսում ստացած ուսումնական հաստատություններին հնարավորություն տրվի միջոցները ուղղել մանկավարժական ,աշակերտական համակազմներում խրախուսումներ ,էքսկուրսիաներ ,միջոցառումներ կամ այլ կրթադաստիարակչական ծրագրեր իրականացնելու նպատակով։ Ձեր առաջարկը ներառված է նախագծում, շնորհակալություն:
52 Գայանե Մկրտչյան 05.05.2025 20:04:28 Այս որոշման նախագծի գաղափարն ընդհանուր առմամբ դրական է և համապատասխանում է արդարության և խրախուսման սկզբունքներին։ Բարձր արդյունքներ ունեցող ուսումնական հաստատություններին խրախուսումը կարող է նպաստել կրթության որակի բարձրացմանը, իսկ ցածր արդյունքներ ունեցողներին աջակցելը՝ հավասար հնարավորությունների ապահովմանը։ Սակայն որոշ մտահոգություններ կան, որոնց վրա արժե ուշադրություն դարձնել. գյուղական կամ սակավաբնակ տարածքներում գործող հաստատությունները, ինչպես նաև հատուկ դպրոցները (որոնք ունեն կապկու աշակերտներ) կարող են ունենալ օբյեկտիվ դժվարություններ, որոնք ազդում են արդյունքների վրա։ Կատարողականի գնահատումը բոլոր դպրոցների համար նույն սկզբունքով է իրականացվելու:
53 Թերեզա Մկրտչյան 05.05.2025 21:19:52 Ողջունելի նախագիծ է, որը հնարավորություն կտա խթանել հանրակրթության ոլորտի արդյունավետ զարգացումը։Առաջարկում եմ մշակել և նախագծում ներառել ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման այնպիսի ծրագիր, որը կլինի փոխկապակցված ինչպես բարձր, այնպես էլ ցածր կատարողականի արդյունք գրանցած հաստատությունների բարելավման ծրագրերի հետ։Այսպիսի գործընթացն էլ ուղղված կլինի կրթության որակի բարելավմանը։ Շնորհակալություն Ընդունվել է ի գիտություն, շնորհակալություն:
54 Թեհմինե Աղազարյան 06.05.2025 15:31:13 Այս համակարգի ներդրումը կնպաստի կրթության որակի բարելավմանը, կստեղծի առողջ մրցակցային միջավայր և թույլ կտա առավել արդյունավետ կերպով բաշխել ֆինանսական միջոցները՝ ի շահ յուրաքանչյուր սովորողի։Կարծում եմ,աշակերտների շարժը ևս կարելի է դիտարկել որպես ցուցանիշ ․ որակյալ կրթության ապահովող ուսուցիչների մոտ ուսանելը դպրոցի ընտրության հարցում առաջնային է լինում։ Ընդունվել է ի գիտություն:
55 Լիլիթ Մինասյան 06.05.2025 18:46:13 «Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի իրականացումը, կարծում եմ, կունենա բավական դրական ազդեցություն կրթության որակի բարելավման ուղղությամբ։ Առաջարկում եմ բարձր կատարողական ունեցող դպրոցների հաջողությունը դարձնել առաջանցիկ ցածր կատարողական ունեցող դպրոցների համար՝ իրականացնել համատեղ գործողություններ, աջակցող ծրագրեր, փոխադարձ նախաձեռնություններ։ Նաև կա մտահոգություն հետևյալ փաստով, որ ցածր կատարողականի արդյունքում տրամադրվող լրացուցիչ ֆինանսավորման տրամադրումը չդառնա "մշտական" երևույթ, այլ սահմանվեն ժամկետներ ցածր կատարողականի հաղթահարման համար։ ժամկետները սահմանված են, շնորհակալություն:
56 Մերի Գևորգյան 06.05.2025 18:57:35 Ողջունելի նախագիծ է,գնահատված աշխատանքը կնպաստի ուսումնական հաստատություններին առավել մեծ պատասխանատվությամբ,եռանդով աշխատել։Առաջարկում եմ ցածր կատարողական արդյունք ունեցող դպրոցներին աջակցել նաև մասնագիտական ու մեթոդական խորհրդատվությամբ,այսինքն փորձի փոխանակման համար կազմակերպվեն վերապատրաստումներ բարձր կատարողական արդյունք ունեցող դպրոցների կողմից։ Ընդունվել է ի գիտություն:
57 Թագուհի Մամյան 06.05.2025 23:29:58 Նախագիծը շատ ողջունելի է։ Նմանատիպ խրախուսումը կդառնա մոտիվացիոն ուժ, որը կխթանի կրթության որակի բարձրացմանը, նորարարական միջավայրի ներդրմանը, ուսուցիչների ու սովորողների ներգրավվածությունը կրթական բարեփոխումներին։ Առաջարկում եմ ուսումնական հաստատությունների կատարողականը գնահատել ոչ միայն ըստ արդյունքների, այլև ըստ ներդրված կրթական նորարարությունների, սովորողների մասնակցության՝ նախագծերում, հետազոտական աշխատանքներում և համայնքային նախաձեռնություններում։ Խրախուսել նաև այն ուսումնական հաստատություններին, որտեղ սովորողները նորարարական նախագծերի համահեղինակներ կամ ստեղծագործողներ են՝ կատարելով տեխնիկական վերազինում՝ արդի թվային տեխնիկայով (դյուրակիր համակարգիչներ, ինտերակտիվ գրատախտակներ)։ Համարելով աջակցությունը զարգացման կարիքների բարելավում, առաջարկում եմ ցածր կատարողական ունեցող հաստատությունների համար ներդնել պատճառահետևանքային աջակցման ծրագրեր ։ Առաջարկվող փոփոխություններն ու հավելումները նպատակ ունեն ապահովելու ոչ միայն խրախուսման և աջակցման թափանցիկ ու արդար համակարգ, այլ նաև համաչափ կրթական զարգացում, որը հիմնվում է համագործակցության, նորարարության և թվային հզորացման վրա։ Խրախուսումը պետք է նպաստի որակին, աջակցությունը՝ զարգացմանը։ Ընդունվել է ի գիտություն, շնորհակալություն:
58 Նունե Հարությունյան 07.05.2025 15:49:37 Ներկայացված նախագիծը կարևոր է և միտված է նպաստելու հանրակրթության համակարգի կայուն բարելավմանը: Այնուամենայնիվ, ցանկանում եմ առաջարկել ևս մեկ դիտարկում, որը կարող է լրացնել և առավել համաչափ դարձնել նախաձեռնության շրջանակը։ Առաջարկում եմ սահմանել նաև միջին կատարողական ունեցող դպրոցների աջակցություն: Հաճախ ուշադրությունը կենտրոնանում է կա՛մ շատ թույլ, կա՛մ գերազանց արդյունքներ ցույց տվող դպրոցների վրա։ Սակայն անհրաժեշտ է նաև հատուկ ուշադրություն հատկացնել միջին մակարդակի վրա գտնվող դպրոցներին, որոնք ունեն զարգացման ներուժ, բայց հաճախ դուրս են մնում ուշադրության կենտրոնից։ Նախագծում կարելի է ներառել նպատակային աջակցության ծրագրեր՝ ուղղված հենց այս դպրոցների աջակցությանը՝ վերապատրաստումներ, փոքր դրամաշնորհային հնարավորություններ և այլն։
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: