Добавить в избранное

Հայաստանի Հանրապետության տարածքում արձակուրդի անցկացման վայր մեկնելիս և արձակուրդի վայրից վերադառնալիս զինծառայողի տրանսպորտային ծախսերը փոխհատուցելու կարգը և պայմանները, զինվորական ծառայությունից արձակվելիս չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց զինծառայողին տրվող փոխհատուցման չափը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի N 778 և 2004 թվականի մայիսի 6-ի N 886-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐ ՄԵԿՆԵԼԻՍ ԵՎ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐԻՑ ՎԵՐԱԴԱՌՆԱԼԻՍ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՁԱԿՎԵԼԻՍ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՕՐԵՐԻ ԴԻՄԱՑ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ ՏՐՎՈՂ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 778 ԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 886-Ն ՈՐՈՇՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ և 66-րդ հոդվածի 2-րդ մասերով՝  Հայաստանի  Հանրապետության  կառավարությունը ո ր ո շ ո ւ մ  է .

  1. Սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքում արձակուրդի անցկացման վայր մեկնելիս և արձակուրդի վայրից վերադառնալիս զինծառայողի տրանսպորտային ծախսերը փոխհատուցելու կարգը և պայմանները՝ համաձայն հավելվածի:
  2. Սահմանել, որ զինվորական (քրեակատարողական) ծառայությունից արձակվող և զինվորական (քրեակատարողական) ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդ ունեցող զինծառայողներին (քրեակատարողական ծառայողներին) զինվորական (քրեակատարողական) ծառայությունից արձակվելու և դրան նախորդող երկու տարվա չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց տրվող փոխհատուցման չափը հաշվարկվում է զինծառայողի (քրեակատարողական ծառայողի) զբաղեցրած վերջին պաշտոնի խմբին համապատասխան սահմանված պաշտոնային դրույքաչափը 30-ի բաժանելու և չօգտագործված արձակուրդի օրերի թվով բազմապատկելու միջոցով:
  3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի §Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության  մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող  միջոցառումների մասին¦ N 778 և 2004 թվականի մայիսի 6-ի §Հայաստանի Հանրապետության տարածքում արձակուրդի անցկացման վայր մեկնելիս եւ արձակուրդից վերադառնալիս զինծառայողների, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամների` տրանսպորտից օգտվելու կարգը հաստատելու մասին¦ N 886-Ն որոշումները:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

…………  -ի N     -Ն որոշման

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐ ՄԵԿՆԵԼԻՍ ԵՎ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐԻՑ ՎԵՐԱԴԱՌՆԱԼԻՍ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

  1. Սույն կարգով և պայմաններով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքում արձակուրդի անցկացման վայր մեկնելիս և արձակուրդի անցկացման վայրից վերադառնալիս զինծառայողների տրանսպորտային ծախսերը փոխհատուցելու հետ կապված հարաբերությունները:
  2. Սույն կարգի իմաստով զինծառայողներ են համարվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում, ազգային անվտանգության ծառայությունում, ոստիկանությունում, քրեակատարողական ծառայությունում զինվորական և այլ պետական ծառայության մեջ գտնվող անձինք:
  3. Սույն կարգի համաձայն փոխհատուցվում են նաև զինծառայողի հետ արձակուրդի անցկացման վայր մեկնող և արձակուրդի անցկացման վայրից վերադարձող զինծառայողի ամուսնու (կնոջ) և 18 տարին չլրացած երեխաների (այսուհետ՝ զինծառայողին ուղեկցող ընտանիքի անդամ) տրանսպորտային ծախսերը:
  4. Սույն կարգի համաձայն արձակուրդի անցկացման վայր մեկնելու և արձակուրդի անցկացման վայրից վերադառնալու համար զինծառայողի, ինչպես նաև զինծառայողին ուղեկցող ընտանիքի անդամի տրանսպորտային ծախսերը փոխհատուցվում են տարեկան ոչ ավելի, քան մեկ անգամ, բացառությամբ զինծառայողին օրենքով սահմանված դեպքերում տրվող լրացուցիչ արձակուրդի, որի պարագայում փոխհատուցման ենթակա են լրացուցիչ արձակուրդի բոլոր դեպքերում արձակուրդի անցկացման վայր մեկնելու և արձակուրդի անցկացման վայրից վերադառնալու տրանսպորտային ծախսերը:
  5. Սույն կարգի համաձայն արձակուրդի անցկացման վայր մեկնելու և արձակուրդի անցկացման վայրից վերադառնալու համար զինծառայողի, ինչպես նաև զինծառայողին ուղեկցող ընտանիքի անդամի տրանսպորտային ծախսերի փոխհատուցումն իրականացվում է զինծառայողին արձակուրդ տալու մասին իրավասու հրամանատարի (պետի) հրամանի հիման վրա և ոչ ուշ, քան զինծառայողի՝ արձակուրդի անցկացման վայր մեկնելու օրը: Տրանսպորտային ծախսերի փոխհատուցում ստանալու համար զինծառայողն արձակուրդ տալու իրավասություն ունեցող հրամանատարի (պետի) անունով ներկայացնում է զեկուցագիր՝ դրանում նշելով արձակուրդի անցկացման վայրը և իրեն ուղեկցող ընտանիքի անդամների քանակը:
  6. Արձակուրդի անցկացման վայր մեկնելիս և արձակուրդի անցկացման վայրից վերադառնալիս զինծառայողի, ինչպես նաև զինծառայողին ուղեկցող ընտանիքի անդամի տրանսպորտային ծախսերը փոխհատուցվում են հետևյալ չափերով`

      1) մինչև 30 կմ մեկնելու և վերադառնալու համար` 600 դրամ,

      2) 30-60 կմ մեկնելու և վերադառնալու համար` 1000 դրամ,

      3) 60-100 կմ մեկնելու և վերադառնալու համար` 1200 դրամ,

      4) 100-150 կմ մեկնելու և վերադառնալու համար` 2000 դրամ,

      5) 150-200 կմ մեկնելու և վերադառնալու համար` 2400 դրամ,

      6) 200-250 կմ մեկնելու և վերադառնալու համար` 3000 դրամ,

      7) 250-300 կմ մեկնելու և վերադառնալու համար` 6000 դրամ,

      8) 300-350 կմ մեկնելու և վերադառնալու համար` 8000 դրամ,

      9) 350 և ավելի կմ մեկնելու և վերադառնալու համար` 10000 դրամ:

  1. Սույն կարգի 6-րդ կետում նշված համապատասխան չափով տրանսպորտային ծախսերի փոխհատուցման համար հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից հրապարակված՝ Հայաստանի Հանրապետության վարչական տարածքների միջև հեռավորությունները:
  2. Զինծառայողի, ինչպես նաև զինծառայողին ուղեկցող ընտանիքի անդամի՝ արձակուրդի անցկացման վայրում գտնվելու հանգամանքը հիմնավորվում է զինծառայողի արձակուրդային թերթիկում կամ արձակուրդի հրամանի պատճենի դարձերեսին արձակուրդի անցկացման վայրի զինվորական կոմիսարի կամ համատիրության նախագահի (թաղային լիազորի) կամ արձակուրդը հանգստի ծառայություն մատուցող կազմակերպությունում անցկացնելու դեպքում՝ տվյալ կազմակերպության ղեկավարի, կողմից դրված ստորագրությամբ և կնիքով: Սույն կետում նշված հիմնավորման բացակայության դեպքում զինծառայողը տրանսպորտային ծախսերի փոխհատուցում իրականացրած ստորաբաժանմանն է վերադարձնում իրեն վճարված գումարը:
  • Обсуждалось

    06.04.2018 - 21.04.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность

  • Министерство

    Министерство обороны

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8063

Принт