Добавить в избранное

Проект принят

Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին

40%60%

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Artyom Badalyan 07.04.2018 10:47:37 Եթե մարդը ունի առոխչական խնդիներ ապա պետկ է խելամիտ մոտենալ հարցին, ոչ թե հավաքագրել միայն գլխաքանակի համար։
2 Ռոման Դանիելյան 20.04.2018 22:48:46 Որոշման նախագծի 11-րդ հոդվածի «գ» կետով սահմանված «...միգրենի նոպաներն ըստ անամնեզի...» ախտորոշման համաձայն զորակոչիկները ճանաչվում են պիտանի զ/ծ համար, մինչ դեռ ախտորոշումը ամբողջությամբ չի կարող արտացոլել փորձաքննվողի առողջական վիճակը, քանի որ մինչ ռազմաբժշկական փորձաքննությունը զորակոչիկը կարող է ունենալ առողջական վիճակին վերաբերվող փաստաթղթեր որում հստակ կարող է ամրագրված լինել միգրեն ախտորոշումը, որը դեղորայքի օգտագործման ֆոնի վրա հնարավոր է չունենա որևէ դրսևորում իսկ պիտանի ճանաչվելուց ու զորակոչվելուց հետո հաճախակի դրսևորվի նոպաներով:
3 Ռոման Դանիելյան 20.04.2018 22:48:46 Որոշման նախագծի 53-րդ հոդվածի «գ» կետով սահմանված «...հազվադեպ սրացումներով թութքը...» ախտորոշման դեպքում պիտանի ճանաչվելով ենթարկվելով ֆիզիկական ծանրաբեռնվածության և սթրեսի կհանգեցնեն արյունահոսությունների հաճախակիացման բերելով անեմիայի զարգացման:
4 Ռոման Դանիելյան 20.04.2018 22:48:46 Որոշման նախագծի 54-րդ հոդվածի «բ» կետով սահմանված «...երիկամի քարը՝ 0.7սմ և ավելի, կամ 0.5սմ և ավել չափի երկու և ավել քարեր մեկ երիկամում...» հիմնավորված չէ և խիստ վտանգավոր է զորակոչիկների առողջության համար քանի որ ընդունված է որ միզածորանի միջին տրամագիծը 5մմ է, իսկ երեք անատոմիական նեղացումների շրջանում 3-4 մմ, ուստի ողջամիտ չէ որ երիկամում պետք է առկա լինեն 7 մմ չափի քար կամ 5 մմ չափի երկու քար որոնք նոպայի դեպքում հայտնվելով վերոհիշյալ նեղացումներում կհանգեցնեն սուր երիկամային անբավարարության զարգացման: