Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՈՒՆ ՕԴԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

92%8%

                                                                                      ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ 

« » ապրիլի 2025 թվականի N -Լ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՈՒՆ ՕԴԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը եւ «Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետություն օդային ճանապարհով իրականացվող ուղեւորափոխադրումների զարգացմանն ուղղված աջակցության ծրագիրը եւ ֆինանսական օժանդակություն ստանալու կարգը ՝ համաձայն Հավելված N 1-ի։

2․ Հաստատել սույն որոշման Հավելված N 1-ով սահմանված աջակցության ծրագրի շահառու ավիաընկերություններին ներկայացվող պահանջները ՝ համաձայն Հավելված N2-ի։

  1. 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                                Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

                   ՎԱՐՉԱՊԵՏ                                                 ք.Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2025 թվականի

ապրիլի «» N -Լ որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՕԴԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՈՒՂԵՒՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

 

1․ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ

1․ Սույն հավելվածով հաստատված աջակցության ծրագրի նպատակն է՝ խթանել Հայաստանի Հանրապետություն օդային ճանապարհով նոր ուղղություններից ժամանող ուղեորների թիվը, նպաստելով ներգնա զբոսաշրջության, Հայաստանի Հանրապետության միջազգային օդանավակայաններում ուղեորափոխադրումների ծավալների ավելացմանը։

 

2․ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

2․ Սույն աջակցության ծրագրով տրամադրվում է ֆինանսական օժանդակություն այն ավիաընկերություններին, որոնք կփոխադրեն օդային ուղեւորներին նոր ուղղություններից Երեանի «Զվարթնոց» եւ Գյումրու «Շիրակ» օդանավակայաններ։

3․ Սույն աջակցության ծրագրի շրջանակներում նոր ուղղություներ են համարվում Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող այն բնակավայրերը (այդ քաղաքը սպասարկող բոլոր միջազգային օդանավակայաններով), որտեղ սույն աջակցության ծրագրի շրջանակներում շահառու հանդիսացող ավիաընկերությունների կողմից առաջին չվերթը սկսելու պահից նախորդող 12 ամիսների ընթացքում ցանկացած ավիաընկերության կողմից իրականացված չվերթերի քանակը միաժամանակ IATA ամառային ժամանակահատվածում (մարտի վերջին կիրակի օրվանից ներառյալ հոկտեմբերի վերջին շաբաթ օրը) չի գերազանցել 14-ը և IATA ձմեռային ժամանակահատվածում՝ (հոկտեմբերի վերջին կիրակի օրվանից ներառյալ մարտի վերջին շաբաթ օրը) 10-ը։ Ընդ որում, Գյումրու «Շիրակ» կամ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայաններից նոր ուղղությունների համապատասխանությունը սույն կետի պահանջներին դիտարկվում են առանձին։ 

4․ Սույն հավելվածի 2-րդ կետում նշված ֆինանսական օժանդակությունը տրամադրվում է նոր ուղղությունից փոխադրվող եւ Հայաստանի Հանարապետություն մուտք գործած 2 տարեկանից բարձր տարիք ունեցող յուրաքանչյուր օդային ուղեւորի համար հետեյալ սահմանաչափերով՝

ա․  Գյումրու «Շիրակ» օդանավակայան փոխադրված սույն կետում նշված յուրաքանչյուր օդային ուղեւորի համար՝ 15 000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ,

բ․ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայան փոխադրված սույն կետում նշված յուրաքանչյուր օդային ուղեւորի համար՝ 20 000 (քսան հազար) ՀՀ դրամ։

 

 

 

3․ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

5․ Սույն հավելվածով նախատեսված ֆինանսական օժանդակությունը տրամադրվում է սույն որոշման Հավելված N 2-ով շահառու հանդիսացող ավիաընկերություններին հետեւյալ կարգով՝

ա․ Չվերթերի մեկնարկից հաշվարկված առնվազն 30 (երեսուն) օրացուցային օր առաջ շահառու ավիաընկերությունը էլեկտրոնային եղանակով դիմում է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն (այսուհետ՝ Լիազոր մարմին)՝ գրության մեջ ներկայացելով չվերթերի ուղղությունները,  չվերթեր մեկնարկելու ժամկետները եւ այդ ուղղություններով կանխատեսվող ուղևորահոսքի ծավալները․

բ․ Լիազոր մարմինը դիմումը ստանալու օրվանից հաշվարկած 15 (տասնհինգ) օրացուցային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է ավիաընկերությանը դիմումով ներկայացվող ուղղությունների սույն Հավելվածի 3-րդ կետով հաստատված պահանջներին  համապատասխանելու մասին․

գ․ Շահառու հանդիսացող ավիաընկերությունը սույն որոշմամբ հաստատված պահանջներով չվերթերը մեկնարկելուց եւ իրականացնելուց ամեն օրացուցային եռամսյակից հետո մեկ ամսվա ընթացքում Լիազոր մարմնին է ներկայացնում յուրաքանչյուր նոր ուղղության համար առանձին հաշվետվություն՝ հետևյալ ձևաչափով՝

 

Ուղղության անվանումը

 

Իրականացված չվերթերի քանակ

Նոր ուղղություններից  Հյաստանի Հանրապետություն փոխադրված 2 տարեկանից բարձր տարիք ունեցող օդային ուղեւորների ընդհանուր քանակը, մարդ

 

 

 

 

Միաժամանակ, սույն ենթակետում նշված ձևաչափով ներկայացվող տեղեկատվությանը կից ցանկով ներկայացվում է Հայաստանի Հանրապետություն փոխադրված 2 տարեկանից բարձր տարիք ունեցող օդային ուղեւորների մասին հետեւյալ տեղեկատվությունը՝

ա) Անունը եւ ազգանունը (լատինատառ),

բ) Ծննդյան տարեթիվը (օր/ամիս/տարի),

գ) Չվերթի համարը եւ օրը, որով օդային ուղեւորը ժամանել է Հայաստանի Հանրապետություն։

Ընդ որում, սույն ենթակետով ներկայացվող տեղեկատվությունը պետք է լինի «․xls» կամ «․xlsx» ձեւաչափի։

դ․ Լիազոր մարմինը 5-րդ կետի «գ» ենթակետով տեղեկատվությունը ստանալու օրվանից 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն (այսուհետ՝ Ծառայություն)։

ե․ Ծառայությունը 5-րդ կետի «դ» ենթակետով ստացված տեղեկատվությունը ուսումնասիրում է եւ 15 աշխատանքային օրվա ընթացքում Լիազոր մարմնին տեղեկացնում է ցանկով ներկայացված այն ուղեորների տվյալները, որոնք մուտք են գործել Հայաստանի Հանրապետություն։

զ․ Լիազոր մարմինը 5-րդ կետի «ե» ենթակետով տեղեկատվությունը Ծառայությունից ստանալու օրվանից 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է ավիաընկերությանը այն ուղեւորների  ցանկը, որոնց համար սույն որոշման բոլոր պահանջներին համապատասխանելու դեպքում կտրամադրվի ֆինանսական օժանդակություն։

է․ Հայաստանի Հանրապետության միջազգային օդանավակայաններ սույն աջակցության ծրագրի շահառու ավիաընկերությունների կողմից նոր ուղղություններից փոխադրված եւ Հայաստանի Հանրապետություն մուտք չգործած օդային ուղեորների համար ավիաընկերություններին Ֆինանսական օժանդակություն չի տրամադրվում։ 

ը․ Ֆինանսական օժանդակությունը Լիազոր մարմինը տրամադրվում է շահառու ավիաընկերությանը յուրաքանչյուր 2 (երկու) իրար հաջորդող եռամսյակներից հետո՝ ավիաընկերության կողմից դիմում ներկայացնելու օրվանից 30 (երեսուն) օրացուցային օրվա ընթացքում հետեյալ բանձեւով՝

F = N x P,

որտեղ

F-ը՝ շահառու ավիաընկերությանը վճարման ենթակա ֆինանսական օժանդակության ընդհանուր գումարն է ամեն նոր ուղղության համար՝ ՀՀ դրամով,

N-ը՝ 2 (երկու) իրար հաջորդող եռամսյակների ընթացքում շահառու ավիաընկերության կողմից Հայաստանի Հանրապետություն նոր ուղղություններից փոխադրված եւ Հայաստանի Հանրապետություն մուտք գործած եւ Լիազոր մարմնի կողմից հաստատված 2 տարեկանից բարձր տարիք ունեցող օդային ուղեւորների ընդհանուր քանակն է,

P-ն՝ յուրաքանչյուր օդային ուղեորի համար շահառու ավիաընկերությանը տրամադրվող ֆինանսական օժանդակության սահմանաչափն է՝ կախված, թե որ Հայաստանի Հանրապետության օդանավակայանով են օդային ուղեորները մուտք գործում Հայաստանի Հանրապետություն եւ որը ներկայացված է յուրաքանչյուր օդանավակայանի համար սույն Հավելվածի 4-րդ կետի «ա» եւ «բ» ենթակետերում։     

6․ Սույն Հավելվածի 5-րդ կետով Հայաստանի Հանրապետության դրամով հաշվարկվող ֆինանսական օժանդակության միջոցները Լիազոր մարմինը փոխանցում է շահառու ավիաընկերության կողմից  Հայաստանի Հանրապետության բանկերում բացված հաշվեհամարին, որը պետք է շահառու ավիաընկերության կողմից 5-րդ կետի «ը» ենթակետով սահմանված դիմումի հետ միասին ամբողջական բանկային ռեկվիզիտներով ներկայացվի Լիազոր մարմնին։

7․ Յուրաքանչյուր նոր ուղղության համար ֆինանսական օժանդակությունը տրամադրվում է նոր ուղղությամբ առաջին չվերթի մեկնարկի օրվանից 24 (քսանչորս) ամսվա համար։

8․ Եթե 7-րդ կետում նշված ժամկետի մեջ այլ շահառու ավիաընկերություն նույնպես դիմում է տվյալ նոր ուղղությամբ ֆինանսական օժանդակություն ստանալու համար, ապա, սույն որոշման պահանջներին համապատասխանելու դեպքում, այն տրամադրվում է մինչև առաջին ֆինանսական աջակցության տրամադրման ժամկետի ավարտը՝ ժամկետի նվազման եղանակով։

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2025 թվականի

ապրիլի «» N -Լ որոշման

 

ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒ ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

  1. Սույն որոշմամբ ծրագրի շահառու ավիաընկերություններ են համարվում Հայաստանի Հանրապետությունում օդանավ շահագործողի վկայական ունեցող կամ ՀՀ օդանավակայաններում բազավորված օտարեկրյա օդանավ շահագործողի վկայական ունեցող իրավաբանական անձինք, որոնք իրականցնում են նոր ուղղություններով ուղեւորների կանոնավոր առեւտրային փոխադրումներ հետեւյալ հաճախականությամբ՝ չվերթի մեկնարկի օրվանից IATA ամառային և IATA ձմեռային ժամանակահատվածում իրականացնում են առնվազն շաբաթական ոչ պակաս 1 չվերթ կամ համապատասխանաբար առնվազն 28 և 20 չվերթ: Նշված քանակից նվազեցվում են անհաղթահարելի ուժի հետևանքով չիրականացված չվերթերը։

10․ Սույն որոշման իմաստով բազավորված են համարվում այն օտարերկրյա օդանավ շահագործողի վկայական ունեցող իրավաբանական անձինք, որոնք`

ա․ ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում տեղակայված մասնաճյուղ,

բ․  օգտագործման իրավունքով (սեփականություն կամ լիզինգ) ունեն առնվազն 2 (երկու) օդանավ, որոնք մշտապես (բացառությամբ չվերթեր իրականացնելու կամ տեխնիկական սպասարկում անցնելու ժամանակահատվածում) գտնվում են Հայաստանի Հանրապետության միջազգային օդանավակայաններից մեկում կամ մի քանիսում եւ այդ օդանավերի անձնակազմները (օդաչու, սրահի անձնակազմ) աշխատում են Հայաստանի Հանրապետությունում տեղակայված մասնաճյուղում։

11․ Շահառու ավիաընկերությունները սույն որոշմամբ սահմանված աջակցության ծրագրից օգտվելու համար պետք է առնվազն 1 (մեկ) նոր ուղղությամբ չվերթեր իրականացնեն Գյումրու «Շիրակ» օդանավակայանից։    

 

  • Обсуждалось

    02.04.2025 - 22.04.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 821

Принт